Վրաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը ձեռնարկատիրական ոգով երկիրը զարգացնելն է, ինչի մասին բազմիցս հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Այս համատեքստում նշենք, որ մայիսի վերջին Թբիլիսիում կայացավ իր մեծությամբ 5-րդ Տեխնոլոգիական ինստիտուտի կառուցման հիմնաքարերի տեղադրման տոնական արարողությունը:

59883379Տեխնոլոգիական ինստիտուտի կառուցումը նախատեսված է Թբիլիսիի քաղաքամերձ շրջանում՝ Դիգոմսկու շրջանի գիտա-փորձարարական տնտեսությունում: Տեխնոլոգիական այս ինստիտուտն իր մեծությամբ կդառնա 5-րդը՝զիջելով միայն Իտալիային, Շվեյցարիային, Ճապոնիային ու Ավստրիային: Որպես շինարարության սկզբի խորհրդանիշ՝ դարձան առաջնային հիմնաքարերը: Նախագծի բացման արարողությանը ներկա էին կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաներ, ինչպես նաև պրոֆեսորներ, գիտնականներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների ուսանողներ:

maxresdefault

Չնայած Տեխնոլոգիական ինստիտուտի հիմնադիրը համարվում է Վրաստանի կառավարությունը, այնուամենայնիվ՝ նրա շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Կարտու» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից, որը պատկանում է Վրաստանի նախկին վարչապետ՝ Բիձինա Իվանիշվիլիին, ով նույնպես ներկա էր ապագա ինստիտուտի նախահիմքերի գցման տոնական արարողությանը:

Տեխնոլոգիական ինստիտուտի հիմնական նպատակը մագիստրոսական ու դոկտորական ծրագրերի, ինչպես նաև՝ գիտական հետազոտությունների իրականացումն է՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, համակարգչային տեխնոլոգիաների ու ինժեներիայի ոլորտներում: Մագիստրոսական ու դոկտորական գիտական աշխատանքներին զուգահեռ՝ հիմնական գիտությունների համար կստեղծվի ժամանակակից փորձարարական բազա, որն անհրաժեշտ կլինի երկրի հետազոտական պոտենցիալի զարգացման ու ինտելեկտուալ- կրթական մակարդակի բարձրացման համար:

Ինստիտուտը պետք է ունենա նաև գործնական նշանակություն. այն հիմնվելու է գիտական հետազոտությունների նորագույն մեթոդներից մեկի՝ ուռուցքի հադրոնային թերապիայի կիրառման վրա: Այս տեսակետից՝ Տեխնոլոգիական ինստիտուտը  կստանա համալիր բնույթ ու ձեռք կբերի միջազգային մակարդակի ժամանակակից հետազոտական կենտրոնի նշանակություն:

«Տեխնոլոգիական ինստիտուտը մեր երկրի համար դարակազմիկ նշանակություն ունեցող մի նախագիծ է: Մի քանի միլիոն եվրո արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է «Կարտու» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից: Այս ծրագրի իրականացման շնորհիվ մեր ուսանողները հնարավորություն կունենան ընդգրկվելու միջազգային գիտական հետազոտական աշխատանքների մեջ: Այս նախաձեռնությունը օգուտ կբերի ոչ միայն մեր վրաց ազգին, այլ նաև ամբողջ տարածաշրջանին »,- նշում է Կվիրիկաշվիլին:

huhashviliՏեխնոլոգիական ինստիտուտի կառուցման նախագծի մասին իր հավանությունն է հայտնել նաև տնտեսական հարցերով փորձագետ՝ Գիյա Խուխաշվիլին՝ նշելով, որ կառավարությունը չպետք է ակնկալի ակնթարթային հաջողություն:

«Նախապես բարդ է ինչ-որ բան ասելը, բայց կառավարության ընտրած մարտավարությունը ճիշտ է: Ամեն դեպքում նրա դրական արդյունքը ապագա 10-20 տարիներին արդեն ակնհայտ կլինի: Երբ հարցը վերաբերվում է կրթությանը, արդյունքը, սովորաբար իրեն սպասեցնել է տալիս: Ինքը՝ ծրագիրը, բավական հետաքրքիր է, հատկապես, որ մենք որևէ այլ տեսակի ուրիշ ակտիվների չենք տիրապետում: Այս ուղղությամբ արված բոլոր մտահաղացումներն էլ խիստ ողջունելի են, չհաշված դեռ այն ներդրումները, որոնք կապված են ապագայի հետ»,- գտնում է Գիյա Խուխաշվիլին:

Մեկ այլ հարց է՝ տվյալ ինստիտուտն ավարտած երիտասարդների աշխատանքի տեղավորման բազայի ստեղծումն ու ապագայում դրա իրականացումը: Ինչպես նշեց փորձագետը՝ Վրաստանում նմանատիպ հաստատություն գոյություն չունի, սակայն այնուամենայնիվ  երկրում կա ինքնուս- մասնագետների մի հսկա սերունդ, որոնք բնական տաղանդի ու ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ կարողանում են քայլել ժամանակին համընթաց:

«Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխադարձ կապված է: Բնականաբար կրթության հետագա առաջխաղացումը իմաստ ունի միայն պատշաճ աշխատանքի շուկայի գոյության պայմաններում: Դրա համար էլ կարևոր է ոչ միայն կադրերի ստեղծումը, այլ դրանց երկրի ներսում պահել կարողանալը: Մեծ հույս ունեմ, որ ամեն բան կդասավորվի այնպես, ինչպես նախօրոք մտածված է, իսկ դրա համար չպետք է մոռանալ պետության տնտեսական աճի անհրաժեշտության  ու այն մասին, որ Վրաստանում ձեռք բերած մասնագիտական ունակությունները մեր երիտասարդությունն օգտագործի միայն իր երկրի բարօրության համար»,- հայտարարում է փորձագետը:

Եվ իսկապես, ներկա ժամանակներում Վրաստանում պատշաճ աշխատավարձով աշխատանք գտնելը բարդ խնդիր է: Որպես կանոն՝ գործատուն պահանջում է աշխատանքային փորձի ու գիտելիքների առավելագույն մակարդակ, իսկ աշխատավարձ առաջարկվում է նվազագույնի չափով: Եվ, բնականաբար, մարդու մոտ ոչ միայն անձի, այլ առհասարակ նաև տիրող իրականության հանդեպ բողոք է բարձրանում: Մարդիկ ցանկանում են կիրառել ստացած գիտելիքները, սակայն առանց ստրուկի մակարդակին իջնելուն:

Մի շարք երիտասարդներ, արտասահմանում կրթություն ստանալով, վերադառնում են հայրենի Վրաստան, սակայն այդպես էլ չեն կարողանում գտնել  ինքնակատարելագործման հնարավորություն: Երիտասարդությունը սկսում է կրկին փախչել սեփական հայրենիքից: Իսկ դրա հիմնական պատճառը՝ թույլ զարգացած տնտեսությունն է:

«Startup Geogria» ծրագիրն ու նրա ապագան:

12464143

«Մի վախեցեք նոր գաղափարներից, մի վախեցեք քայլեր ձեռնարկելուց, առաջին քայլը դա հենց հաջողության բանալին է»,-  ահա այսպիսի բառերով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դիմեց երիտասարդներին՝ «Startup Geogria անունը կրող նորարարական բիզնես- ծրագրերի պրեզենտացիայի ժամանակ: Այն բաղկացած է չորս կետից, և սկիզբ է առնում Վրաստանի կառավարության բարեփոխումների ծրագրից:

Կվիրիկաշվիլու խոսքերով՝ շատ կարևոր է նախ երկրում արտադրական ոգու բարձրացումը, այնպես, որ մարդիկ կարողանան նոր բիզնեսի համար նոր ծրագրեր ունենալ: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում երկրում մի շարք երիտասարդներ արդեն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը կծավալեն, բնականաբար և կբացվեն նոր աշխատատեղեր, իսկ բնակչությունը սեփական եկամտի աղբյուր կունենա:

Ծրագրի մասնակից կարող է դառնալ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ, որոնք նորամուծությունների ուղղվածություն, առաջադիմական և կայուն բիզնես- առաջարկներ կունենան, որոնց իրականացման համար կպահանջվի միայն նախնական ֆինանսավորում:

«Մենք մատուցում ենք իրավաբանական սպասարկում՝ ենթակառուցվածքներին համապատասխան, որը մտածող մարդկանց թույլ է տալիս իրականացնել իրենց մտահաղացումներն ու սկսել զբաղվել գործարարությամբ: Այն երիտասարդներին, որոնց բիզնես-ծրագրերը կստանան ֆինանսավորում, կառավարությունը կօգնի նաև հետագա արտահանման ու սեփական հնարավորությունների  զարգացման հարցում՝ արդեն Վրաստանի սահմաններից դուրս»,- ասաց Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ծրագրի իրականացման առաջին փուլին կտրամադրվի 11 մլն. լարի (մոտ. 5.6 մլն. ԱՄՆ դոլլար), իսկ ապագայում բյուջեն կավելացվի մինչև 35 մլն. լարիի (մոտ. 17.5 մլն. ԱՄՆ դոլլար): Դիմումների ընդունումը սկսվել է հունիսի 17-ից և կշարունակվի մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Ծրագրեը կընտրվեն մրցութային կարգով: Շահագրգիռ անձիք բազմակողմանի ինֆորմացիա կստանան «մեկ պատուհանի» սկզբունքով՝ տեխնոպարկի շենքի ներսում, բացի այդ՝ կգործի նաև թեժ գիծ:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն  են ցուցաբերել «Startup Geogria», ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների մեջ, մասնավորապես՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարությանը, Վրաստանի համագործակցության հիմնադրամին, ինչպես նաև Նորարարության ու տեխնոլոգիաների զարգացման  գործակալությանը:

«Այս ծրագիրն իրենից ներկայացնում է տնտեսական դաշինքի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ այդ դաշինքը նախատեսում է էկոնոմիկայի հետագա ազատականացում:  Օրենսդրական այս նախագիծը արդեն հաստատված է խորհրդարանի կողմից: Դաշինքի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ նոր աճող բիզնեսը հնարավորություն ունենա ստանալ ֆինանսավորում՝ գաղափարների իրականացման համար»,- հայտարարեց երկրի վարչապետը:

Գեորգի Կվիրիկաշվիլին նաև մեջբերեց «Ամազոն» ընկերության գործադիր տնօրեն ու հիմնադիր Ջեֆֆ Բեզոսի խոսքերը.

Հիմնելով իմ սեփական գործը՝ ես գիտեի, որ երբեք չեմ զղջա, եթե այն տապալվի, սակայն եթե մի օր հիշեյի, որ ես նույնիսկ չեմ փորձել ինչ-որ բան անել, այդ դեպքում հաստատ կզղջայի: Գործ ձեռնարկելուց հրաժարվելու այդ գիտակցումն ինձ իմ ամբողջ հետագա կյանքում հետապնդելու էր:

Գեորգի Կվիրիկաշվիլին բերեց նաև ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի օրինակը, ով իր կարիերայի ընթացքում 36 անգամ իր վրա է վերցրել մրցակցի վճռական հարվածն ու դրանով 36 անգամ հաղթանակ բերել իր թիմին:

«Դրա համար էլ, երբեք պետք չէ վախենալ անհաջողություններից: Խոսքս կցանկանայի ավարտել Ուինսթոն Չերչիլլի հայտնի արտահայտությամբ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ  դուք վստահ եք, որ պետք է անցնեք դժոխքի միջով, շարունակեք գնալ առաջ: Դա հաջողության հասնելու միակ անհրաժեշտ պայման է»,- եզրափակեց նա:

c50e92839926abcdc20b974db962d0a9

Դրանից հետո Վրաստանի վարչապետը լսեց մի քանի երիտասարդների նորարարության գաղափարները, որոնք ի վերջո հնարավոր է, որ ստանան ֆինանսավորում՝ նոր ծրագրի շրջանակներում:

Փորձագետ Գիյա Խուխաշվիլին սակայն սկեպտիկ վերաբերմունք ունի նման ծրագրերի նկատմամբ ու գտնում է, որ վերջում ֆինանսավորման նպատակով հատկացված գումարները կդառնան անպիտան:

Ինչպես Dalma News-ի հետ զրույցի ժամանակ նշեց փորձագետը, խնդիրը գումարի մեջ չէ, ինչպես կարծում է ներկա ու նախկին կառավարությանը, այլ այն միջավայրի, որտեղ կատարվում են այդ ներդրումները: Ընդ որում Խուխաշվիլին խորհուրդ է տալիս կառավարությանը՝ հոգ տանել տնտեսական համակարգի բարեփոխումների, այլ ոչ թե կոնկրետ ինչ-որ ծրագրերի ֆինանսավորման մասին:

«Նման ծրագրերը միշտ տապալման են դատապարտված, մենք դրանց օրինակներն արդեն ունեցել ենք անցյալում: Մեզ անհրաժեշտ է բարեփոխել տնտեսական համակարգը, որը հիմա այնքան կատարելագործված չէ, որպեսզի երկրում կարողանան հաջողության հասնել ինչպես ներդրում կատարողները, այնպես էլ գաղափարների հեղինակները: Իմ կարծիքով՝ ներկայիս կառավարությունը, ինչպես նաև նրան նախորդողը, մտածում են շատ սահմանափակ՝ չկիրառելով համակարգային քայլեր»,- գտնում է փորձագետը:

Նրա խոսքերով՝ պետությունը չպետք է մասնակցություն ունենա բիզնեսի ֆինանսավորման մեջ, քանզի նրա հիմնական հանձնարարականը բարձր մակարդակի էկոնոմիկայի ստեղծումն է, որն էլ երաշխիք կհանդիսանա ցանկացած ներդրողի համար:

«Կառավարությունը չպետք է ներդրումներ անի, և այն էլ՝ բյուջեից: Ժամանակակից աշխարհում ֆինանսավորման հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա, բավական է միայն հետաքրքրություն առաջացնել ներդրողների շրջանում, իսկ փողը միշտ էլ կգտնվի»,- Dalma News-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Նորարարության մուտքը դեպի կրթական համակարգ՝ ապագայի հույսով, մի սխեմա է, որը պահանջում է ճշգրիտ հաշվարկ, և այնպիսի փոքրիկ երկրում, ինչպիսին որ Վրաստանն է, պետական աջակցությունը միշտ էլ կարևոր է: Այլ հարց է, որ կառավարությունը չպետք է դրանով կարողանա ազդել ընտրողների զգացմունքների վրա՝ դրանով փորձելով միավորներ հավաքել ապագա ընտրություններին: Հարկավոր է հեռուն տեսնել: Իսկ թե ինչ կստացվի՝ ցույց կտա ժամանակը:

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News–ի համար