Այս տարվա մարտին Թբիլիսիյում օդի ջերմաստիճանը նոռմայից բարձր էր: Գարնանային տաք օրերին երկրում իրավիճակը ծայրահեղ էր: Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի ուսանողների բողոքի ալիքը շեղեց մարդկանց ուշադրությունը դոլլարի նկատմամբ ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը:
Ջավախիշվիլիի անվան ԹՊՀ-ի իրադարձությունները զարգանում էին, կարելի է ասել, ժամ առ ժամ: Մրտի 9-ին ԹՊՀ ուսանողները խափանեցին սենատի խորհուրդը, որի ժամանակ պետք է ընտրվեր կանցլեր: Ուսանողների խմբին չթույլատրեցին մասնակցել նիստին: Բողոքողները նշում էին, որ բուհի կանցլերի պաշտոնի թեկնածու Գեորգի Գապրինդաշվիլին հայտնի է ուսանողների հանդեպ բռնություն կիրառելու իր մեթոդներով և որպես ապացույց` բերեցին ինտերնետում տեղ գտած վիդեո ձայնագրություններ: Բողոքի ակցիայի մասնակիցների և համալսարանի պահակակետի աշխատակիցների միջև ծեծկռտուք սկսեց, ինչի պատճառով ոստիկաններ ժամանեցին դեպքի վայր: Սակայն ԹՊՀ ռեկտոր Լադո Պապավան արգելեց ոստիկաններին խառնվել համալսարանի ներքին գործերին և ոստիկաններն ստիպված էին լքել շենքը:
Բողոքի ակցիան ավարտելու և մոտակա օրերին կանցլերի պաշտոնի թեկանծությունները քննարկելու Ռեկտորի առաջարկը ընդունվեց որպես պարզապես խնդիրը հետաձգելու փորձ: Եվ ուսանողները որոշեցին գիշերել համալսարանի շենքում: Բացի ԲՈՒՀ-ի ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնի հավակնությունից Գեորգի Գապրիաշվիլիին հանելը, ուսանողները նաև պահանջում էին հետաքննել բուհում իբր թե առկա ԱՊՍ-ի (ակտիվ պահեստազորային սպա) գոյությունը: Ավելին` ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի համալսարանում փոփոխության ենթարկվի ադմինիստրացիայի ղեկավարի ընտրության կարգը և ինքնավարության ֆունկցիան հասցվի մինիմումի: Բողոքողների կարծիքները կիսվեցին ռեկտորի գործուեության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս: Ուսանողները բաժանվեցին երկու երկու ճակատի` Լադո Պապավայի կողմնակիցների և հակառակորդների:
Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խնդրեց նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներին` Կախա Կոժարիձեին և Սոֆիա Շամանիդին այցելել համալսարան և անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում: Ընդդիմադիրների դիրքորոշման հետ ծանոթանալուց հետո նախագահի աշխատակազմի անդամները զրուցեցին ռեկտորի հետ:
Ռեկտորի հետ կոնֆիդենցիալ բանակցություններից հետո, Կախա Կոժորիձն հայտնեց, որ նախագահը, աշխատակազմի հետ միասին, ընդունում են ԱՊՍ-ի ինստիտուտի վերացման առաջարկը: Նրա խոսքերով` ԱՊՍ ինստիտուտը չեղարկվել է նաև հենց աշխատակազմում` Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ` նրա նախագահության հենց առաջին օրը:
Համալսարանի իրադարձությունները մեկնաբանել է նաև արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Առաջին հերթին հույս հայտնելով, որ Թբիլիսիի համալսարանի ուսանողները և տվյալ ուսումնական հաստատության ռեկտորը կարող են իրենք ելք գտնել` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ցուլուկիանին հայտարարեց, որ ուսանողական բողոքի ակցիաները կապված են երիտասարդների` լսված լինելու ցանկության հետ:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե ուսանողներն ուզում են բարձրաձայնեն իրենց կարծիքը: Կարևորն այն է, որ այդ կարծիքը լսի ռեկտորը»,- ասաց նախարարը:
Բողոքի ակցիաները, որոնք շարունակվում էին մի քանի օր, բերեցին նրան, որ Գապրինդաշվիլին հանեց իր թեկնացծություը առաջարկվող պաշտոնից, սակայն բողոքարկողները այսքանով չսահմանափակվեցին: «Լսարան 115» անվանակոչված ուսանողների խումբը հայտնեց, որ նպատակ ունի ստեղծել ԹՊՀ-ի բարեփոխումների խորհուրս, որի մեջ կմտնեն ինչպես դասախոսներն, այնպես էլ ուսանողները: Այդ խորհուրդը կրթության նախարարության հետ համատեղ պետք է պատրաստի համաձայնագիր, որտեղ մանրամասն ներկայացված կլինեն բոլոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է կատարել այս բուհում: «Լսարան 115»-ը կոչ արեց համապատասխան կառույցներին հետաքննություն սկսել կրթության ոլորտում ԱՊՍ-ի գործով` նրանց մեկ ամիս ժամանակ տալով:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` Սանդրո Տաբատաձեն ասում է, որ այսօր ուսանողական ինքնավարության կազմակերպումը իրենից մի միություն է ներկայացնում, որի անդամները երբեք չեն խոսում բյուջետային ֆինանսավորման, կրթաթոշակների հանձման կարգի, սոցիալապես անապահով ուսանողների մասին, սակայն, իրենք հանգստանում են Բակուիրանում` աննպատակ ծախսելով բյուջետային միջոցները:
«24 600 լարի է ծախսվել համալսարանի ինքնավարության միության անդմաների վերապատրաստման վրա: Այն դեպքում, երբ ուսանողների մեծ մասը հնարավորություն չունեն պատճենահանելու անհրաժեշտ գրականությունը, երբ համալսարանի ներսում բազմաթիվ խնդիրներ կան: Մասնավորապես` դասախոսների չնչին աշխատավարձը, իսկ ուսանողները ստիպված են երկու տեղ աշխատել, որպեսզի կարողանան վճարել ուսման համար: Ուսանողների ծնողները հիմնականում մեկնում են արտերկիր գումար վաստակելու համար, որպեսզի իրենց երեխաները հնարավորություն ունենան բարձրագույն կրթություն ստանալու: Այս ամենի ֆոնին ուսանողական ինքնավրության խորհուրդը իրեն թույլ է տալիս անձամբ տարաբաշխել բոլոր միջոցները»,- հայտնեց Տաբատաձեն:
Նա նաև վերը նշած միությանը մեղադրեց տարատեսակ, այսպես կոչված, կլաններ ստեղծելու և ադմինիստրատիվ ռեսուրսները կառավարելու փորձերի մեջ: Համալսարանում կատարված դեպքերից հետո ռեկտոր Լադո Պապավան մամուլի ասուլիս անցկացրեց, որի ժամանակ հայտնեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ ռեկտորի բացակայությունը կարող է ավելի սրացնել առանց այն էլ բարդ իրավիճակը ԹՊՀ-ում:
Ռեկտորի հրաժարականի դեպքում համալսարանը կարող է երկու ամիս մնալ առանց ղեկավարի: Ըստ օրենքի` նոր ռեկտոր են ընտրում Ակադեմիական խորհրդի 14 անդամները:
Եթե ռեկտորին ստիպեն հեռանալ, ապա համալսարանը կհայտնվի ծայրահեղ դժվար իրավիճակում: Այդ պատճառով` Լադո Պապավան հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Այս գործընթացքում գլխավորը Գապրինդաշվիլին չէ, այլ ռեկտորին հարվածելը: Իրադարձությունների այդպիսի մեկնաբանությունը արձագանք գտավ նաև սոցիալական ցանցերում: Հասարակության մի մասը չի բացառում այն փաստը, որ ուսանողական բողոքները որոշ քաղաքական ուժերի հետաքրքրություններից են ելնում: Այն դեպքում, երբ Պապավայի մոտ հետևյալ հարցն է առաջանում`
«Այդ ի՞նչ ԱՊՍ-ի, սենատի, կոնգրեսի մասին է խոսքը: Ես չեմ կարողանում հասկանալ` դուք ի՞նչ նպատակով եք համալսարան գալիս: Կրթություն ստանալու՞, թե՞ անկարգություններ կազմակերպելու: Որպես ռեկտոր ե սգիտակցում եմ իմ պատասխանատվությունը և բնականաբար, չեմ դիտարկում հրաժարականի տարբերակը: Սակայն միևնույն ժամանակ, պետք է օգտվեմ առիթից և ընդգծեմ, որ համալսարանում ընթացքով գործընթացի արդյունքը ուղղված չէ ռեկտորին հրաժարականի դրդելուն»,- հայտնեց Պապավան, այուհետև նշեց` «Ես շարքային քաղաքացի եմ: Ի՞նչ կապ ունի այստեղ ԱՊՍ-ն»:
Բացատրենք ընթեցողին` ԱՊՍ (ակտիվ պահեստազորային սպա)` հատուկ բաժնի աշխատակից է, ով ներդրվել է, որպես տվյալ հիմնարկի աշխատակից, բայց միևույն ժամանակ ինֆորմացիա է հաղորդում հատուկ գործակալություններին: Մասնավորապես` համալսարանում, պայմանականորեն, դեկանի տեղակալի պաշտոնում ձևակերպվում է կոնրետ մի մարդ և հատուկ գործակալությունների կողմից նրա գործուղման դեպքում այդ աշխատանքը համարվում է քողարկող հանգամանք: Սպայի աշխատանքը երկրի անվտանգության համար ծառայելն է:
Ինչպես Dalma News-ին հայտնեց անվտանգության ծառայության ներկայացուցիչը` եթե համալսարանում կամ այլ հասարակական հաստատությունում չլինի ԱՊՍ գործակալ, ապա հատուկ գործակալությունը չի կարողանա բացահայտել «չարակամին», ով թաքնվում է արտասահմանցի ուսանողի կամ դասախոսի դիմակի տակ, ով արդյունքում կարող է լրտես լինել, կամ էլ, Աստված մի արասցե` ահաբեկիչ: Ինչպես նշեց մեր զրուցակիցը` ԱՊՍ մասնագետը չի հետապնդում տեղացիներին, նրա հիմնական խնդիրը կայանում է չարագործներին բացահայտելը:
Այդուհանդերձ նման կադրեր համալսարանում ունենալը անհրաժեշտություն չէ, գտնում է մեր զրուցակիցը, բացատրելով, որ այս քաղաքականությունը Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի մեթոդ է, որը թույլ էր տալիս «Ազգայնականներին» (Միասնական ազգային շարժում) տեղեկացված լինել համալսարանի ներքին գործերից: Այնուամենայնիվ, ըստ նրա, ԱՊՍ պրակտիկան ընդունված է ողջ Եվրոպայում և աշխարհի շատ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Ի դեպ այնտեղ հետախուզության աշխատակցին հնարավոր չէ տարբերել արտաքին գործերի նախարարից:
ԹՊՀ-ում ստեղծված իրավիճակի հանդեպ անտարբեր չմնաց նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հայտնելով, որ ինքն ուրախ է, որ ուսանողները բողոքի խաղաղ ճանապարհն են ընտրել և բանակցությունների գործընթացում են: Նրա խոսքերով` կառավարության համար շատ կարևոր է յուրաքանչյուր ուսանողի և երիտասարդ քաղաքացու կարծիքը:
«Բարեփոխումների գլխավոր ուղղություններից մեկը կրթության ոլորտի բարեփոխումներն են, ինչը, բնականաբար, ենթադրում է բարձրագույն կրթության համակարգի հիմնարար փոփոխությունները: Մենք հնարավորինս կներգրավենք երիտասարդներին այս գործընթացի մեջ և կլսենք նրանց կարծիքները»,- հայտնեց նա:
Վարչապետը նաև նշեց ուսանողական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին, ինչը ձևավորվել է դեռևս նախկին կառավարության ժամանակ և որի մասին ուսանողության շրջանում բացասական կարծիք է ձևավորվել, քանի որ նախկինում քաղաքական գործիչներն օգտագործում էին ուսանողական բողոքները քաղաքական նպատակներով: Կվիրիկաշվիլին նաև կոչ արեց բոլոր ուսանողներին միանալ բանակցությունների գործընթացին և ուսանողական ինքնակառավարման բարեփոխումներին և խոստացավ`
«Միասին մենք կարող ենք այնպիսի առաջադեմ մոդել ստանալ, որի իրականացումից հետո ուսանողները ոչ մի պատճառ չեն ունենա դուրս գալ փողոցներ և իրենց բողոքը արտահայտել»:
Բայց ներկա պահին` մարտի 16-ից բողոքի ակցիաները դադարեցրած ուսանողները, կառավարությանը և համալսարանի ղեկավարությանը «խելամիտ ժամկետներ են տվել» իրենց պահանջները իրականցնելու համար, այդ թվում` պահանջում են ռեկտորի հրաժարականը, հակառակ դեպքում` բողոքի ակցիաները կվերսկսվեն: Բնականաբար` կարող են կասկածներ առաջանալ, որ համալսարանի դեպքերը որոշակի քաղաքական ուժերի խաղ է: Սակայն, բողոքող ուսանողները առաջին օրվանից հայտարարեցին, որ չեն ցանկանում, որպեսզի իրենց գործողությունները վերագրվեն որևէ քաղաքական կուսակցությունների: Բացի դա` խնդրեցին երկրի կառավարությանը չխառնվել համալսարանի ներքին գործերին` ռեկտորի և ուսանողների բանակցությունների ժամանակ: Ամեն դեպքում` իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը հենց այսպիսին է:
Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը…
Գեորգի Քարտվելի` հատուկ Dalma News-ի համար