ЕԵվրոպայում ահաբեկչությունների ալիք է բարձրացել: Հերթական սարսափելի ողբերգությունը, որը ցնցեց ողջ աշխարհը, և մի քանի տասնյակ մարդկանց կյանքեր խլեց, տեղի ունեցավ մարտի 22-ին Բրյուսելում: Ովքե՞ր են նրանք` «նոր» սերնդի ահաբեկիչնե՞ր, ովքեր հեշտությամբ և թեթևությամբ ընդհատում են մարդկանց կյանքը: Կրոնական ֆանատիկնե՞ր, հոգեկան հիվադնե՞ր, թե՞ սովորական  «լուզերներ»: Ի՞նչ է իրականում «ուժեղ ջիհադներ» գաղափարախոսության հիմքում և ինչու՞ բարդ կլինի Եվրոպայի համար տեսանելի ապագայում հաղթահարել մեծ արագությամբ տարածվող այս «վարակը»: Այս և այլ հարցերին փորձել է պատասխանել EADaily վերլուծական կայքի խմբագրությունը` «Փոփ-Ջիհադը» Եվրոպայում. ինչպե՞ս կանգնեցնել իսլամի մասին ոչինչ չիմացող  «իսլամիստներին» հոդվածի մեջ:

2016թ-ի մարտի 22-ի առավոտյան, երկու մահապարտներ պայթեցրել են իրենց Բրյուսելի օդանավակայանում: Մահացել են 14 մարդ, վիրավորվել` 92: Այնուհետև պայթյուն է հնչում «Մալբեկ» մետրոյի կայարանում, որը գտնվում է Եվրախորհրդի շտաբի հարևանությամբ: Մահացավ 20 մարդ, վիրավորվեց` 106: Զորքը հսկողության տակ վերցրեց ռազմավարական օբյեկտները: Խորհրդարանից, Եվրահանձնաժողովից, կայարաններից և այլ հասարակական կառույցներից ողջ օրը կատարվում էին մարդկանց տարհանման աշխատանքներ: Դպրոցներում և մանկապարտեզներում երեխաներին պահեցին միչև երեկո: Թագավորը և թագուհին հեռացան մայրաքաղաքից: Մարդիկ չէին հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ իշխանությունները խնդրում էին նրանց մնալ տներում: Միավորված Եվրոպայի մայրաքաղաքը շոկային վիճակում էր, մարդիկ խուճապի մեջ էին: Իսկ սոցիալական կայքերում ջիհադիստները սրացնում էին իրավիճակը` հրապարակելով տեղեկություններ` իբր մայրաքաղաքի փողոցներով դեռ քայլում են մի քանի շահիդներ` պայթուցիչներով:

Երեկոյան ահաբեկչությունների համար պատասխանատվությունը իր վրա վերցրեց Ռուսաստանում արգելված «Իսլամական պետության» (ԴԱԻՇ, ԻԼԻՊ) և տեղի ոստիկանությունը հրապարակեց օդանավակայանի պայթյունում կասկածվող երեք տղամարդկանց լուսանկարները` տեսախցիկների ֆիքսած կադրերից: Նրանցից երկուսը պայթեցրել են իրենց, երրոդին դեռ փնտրում են: Ինչպես հայտնում է Lenta.ru կայքը, նրան ճանաչել են, որպես Նաջիմ Լախրու: Նա հանդիսանում է փարիզյան ահաբեկչությունների կազմակերպչի` Մարոկացի Սալախ Աբդեսլամի համախոհը: Նրան բռնել են բրյուսելյան տխրահռչակ Մոլենբեկ համայնքում, իսկ Նաջիմ Լախրուին` Բրյուսելում կատարված ոստիկանական գործողությունների ժամանակ հաջողվել է փախչել: Նրա, ինչպես նաև նրա «եղբայրների» ինքությունը,  ցույց է տալիս, որ մենք այժմ տեսնում ենք լրիվ այլ ջիհադիստներ, քան, ասենք, հինգ տարի առաջ:

Վերադարձած ինժեները Սիրիայից

Նաջիմ Լախրաուի` 24 տարեկան, Բելգիայի քաղաքացի, 2013թ-ի փետրվարին մեկնել էր Սիրիա: Ինչպես հայտնում է Newsweek-ը` նրա անձը բելգիական իշխանությունները բացահայտել են երկու օր առաջ` ըստ ԴՆԹ-ի, որը գտնվել էր փարիզյան ահաբեկչություններից հետո հետախուզված մի քանի բնակարաններից: Ահաբեկիչը հայտնի է նաև Սոուֆին Կայալ անվամբ: Աբեսլամի հետ միասին նրան տեսել են, երբ վերջիններս կանգնել են Վենգրիայի և Ավստրիայի սահմանին ստուգումների համար` 2015թ-ին: Ինչպես հայտնում է The New York Times-ը` հղում անելով պաշտոնական աղբյուրների վրա, Նաջիմ Լակրուան սովորել է բրյուսելյան Շահարբեկ դպրոցում, որպես էլեկտրամեխանիկայի ինժեներ: Այս ինֆորմացիան ցույց է տալիս, որ էքստրեմիստը ոչ միայն լավ է իմացել քաղաքը, այլև ապրել է այնտեղ 2015թ-ի վերջից:

Աբեսլամ և Լախրաուի` սրանք միայն երկուսն են Բելգիայի 1500 երիտասարդ քաղաքացիներից, ովքեր միացել են «ջիհադին»: Այս երկրում վերադարձածների ամենաբարձր ցուցանիշն է: Եվ Բելգիայի ԻԼԻՊ-ի ներկայիս ահաբեկիչները արդեն նման չեն իրենց համերկրացիներին, ովքեր ահաբեկում էին Եվրոպան դեռ 10 տարի առաջ:

Եվրոպայում սկիզբ է առել «փոփ-ջիհադը»

Սրանք նման չեն «Ալ-Քաիդայի» անդամներին: Ներկայիս մարդասպանների մեծ մասը երեխաներ են եղել, երբ 2001-ին փլուզվեց Համաշխարհային առևտրի կենտրոնը և հետևում էին Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմներին հեռուստացույցով: Նրանց իմացությունը իսլամի մասին սահմանափակ է: Նրանք ավելի շատ նման են ջիհադական հիփսթերների, ոչ թե ֆանատիկների: Որոշ փորձագետներ նրանց անվանում են «ուժեղ ջիհադներ», իսկ նրանց կենսակերպը` «փոփ ջիհադ»:

Ինչպես գրում է Newsweek-ը` այս երիտասարդները հավաքվում են այնպիսի խմբավորումներում, ինչպիսին է «Շարիաթ Բելգիայի համար» խումբը, և նրանք Հուսամա բեն Լադենի մասին գիտեն ավելի քիչ, քան ռեփեր Թուփակ Շակուրի մասին: Բելգիացիներրը, ովքեր ԻԼԻՊ-ի համար պատերազմի են մեկնել հաճախ երկրպագում են ամերիկացի ռեփերին սոցիալական կայքերում` գտնելով իրենց ինքնությունը նրա երգերի մեջ, որոնք աղքատ թաղամասերում մռայլ կյանքի մասին է: Սակայն նրանք ունեն նաև սեփական ռեփը և անգամ հիփ-հոփ-ին համապատասխան հանդերձանք, որը վաճառում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին է Urban Ummah (Քաղաքական Ումմա) և նրանց մեքենաների վրա հանդիպող կարգախոսներն են «Աշխատիր շատ, աղոթիր շատ»: Նրանց թվիթները հաճախ ավարտվում են նմանատիպ հեշթեգերով` #Մորուքովկյանք և #Կյանքըհիջաբով, ինչպես անում են նաև Մերձավոր Արևելքում:

Սրանք երկար մորուքներով և Ղուրանով մուսուլման-ինտելեկտուալներ չեն` ավարտում է Newsweek-ը:

Նրանց ջիհադիստներ կամ ռադիկալ իսլամիստներ անվանել նշանակում է լավագույն կոմպիլիմենտն անել: Նախկինում նրանց կանվանեին անհաջողակներ, կամ նարցիսսիտներ, բայց նրանք նաև սպանում են:

Նոր բելգիացի էքստրեմիստներին հեշտ է շփոթել նախորդ տասնամյակների ջիհադիստների հետ: Հյուսիսային Ալյանսի լիդեր Ահմեդ Շահ Մասսուդի սպանությունը, որը տեղի ունեցավ 2001թ-ի սեպտեմբերի 11-ի նախօրեին, կատարեց մի մարդ, ով պլանավորել էր այն Բրյուսելում: Բելգիայի ծայրահեղականների խմբավորումը Մադրիդի մետրոյում 2004թ-ին կատարած ահաբեկչության հեղինակների խմբի մի մասն էր: Հաջորդ տարի բելգիացի Մուրիել Դեջոն պայթեցրեց իրեն Իրաքում` դառնալով արևմուտքի առաջին կին շահիդը: Սակայն այդ սերնդի ծայրահեղականները ոչ մի կապ չունեն այժմյան «ուժեղ ջիհադների» հետ:

Այս իսլամիստները, իսլամի մասին հպանցիկ գիտելիքներով, դարձել են փորձություն եվրոպական երկրների համար, ովքեր ավանդական մեթոդներ են օգտագործում մահմեդականների արմատականացման համար: Դժվար է մարդուն նորից իսլամ սովորեցնել, եթե նա ոչինչ դրա մասին չգիտի: Դրա վառ ապացույցն է երիտասարդ բրիտանացին, ով ԻԼԻՊ մեկնելուց առաջ գնել էր «Իսլամ սկսնակների համար» և «Ղուրան սկսնակների համար» գրքերը:

Ի՞նչն է գրավում այդ երիտասարդներին արմատական իսլամի դաժան մշակույթի մեջ: Մենք արդեն գրել ենք, որ ԻԼԻՊ-ը իր համալրման համար օգտագործում է անբավարարվածության և չկայացվածության պահը երիտասարդների կյանքում, իսկ «ջիհադը» ներկայացվում է, որպես մեծ «հեղափոխական» շարժման մի մասը դառնալու և պատմության մեջ մտնելու ռոմանտիկ հեռանկար: Եվրապոլի վերջին հաշվետվության մեջ, ինչպես գրում է Newsweek-ը, ասվում է նաև հասակակիցների միմյանց ճնշման մասին և Ռեմբոյին նմանվելու ոճի մասին:

Բացի դա, Սիրիայից վերադարձած եվրոպայի մուսուլմանների մեջ հարցումներ անելով, տեղի հատուկ գործակալությունները եկել են այն եզրակացության, որ նրանց 20%-ը հոգեկան խանգարումներ են ունեցել նախքան ԻՊԻԼ մեկնելը: Գենտի համալսարանի պրոֆեսոր Ռիկ Կուլսայետը գտնում է, որ Բելգիայում «ուժեղ ջիհադներ» ենթամշակույթի զարգացումը կախված է շրջապատող աշխարհի հետ, որտեղ ապրում են երիտասարդները: Նրանք քիչ շանսեր ունեն աշխատանք գտնելու, բայց ինքնասպանության և դպրոցներից դուրս մնալու ամենաբարձր ցուցանիշներն են Եվրոպական Միության մեջ:

«Երիտասարդները գտնվում են դեպրեսիայի և անելանելիության զգացողության մեջ»` վստահ է պրոֆեսորը: Այդ պատճառով զարմանալի չէ, որ ռացիոնալը զիջում է զգայականին: Առավել ևս մուսուլմանական ընտանիքների երիտասարդների մեջ, ովքեր չեն կարող և չեն ցանկանում ներգրավվել եվրոպական երկրների կյանքի մեջ, որտեղ արդեն ապրում են տասնյակ տարիներ:

Երիտասարդներն ապրում են փոքրիկ խմբերով` հիմնականում առանց որևէ նպատակի և հենց նրանց մեջ է զարգանում և տեղ գտնում «ջիհադի» գաղափարը, որը հետո փոխանցվում է շղթայի սկզբունքով` ենթադրում են The Soufan Group մասնավոր վերլուծական ընկերությունում:

Այսպիսով` ԻԼԻՊ-ի փիլիսոփյությունը Եվրոպայի մուսուլմանների համար վիրուսի է նման և տարածվում է այնպիսի աղքատ գաղութային տարածքներում, ինչպիսիք են Մոլենբեկը և Բրյուսելը: Հիշեցնենք, որ Աբդեսլամը մեծացել է հենց այդ համայնքում: Հատուկ ծառայություններում այդ մասին շատ լավ գիտեն: Սակայն` հաղթել տարածվող վարակը շատ բարդ է, իսկ «Ալ-Քաիդայի» նման որևէ կենտրոնացում չունեցող երիտասարդների փոքրիկ ինքնավար խմբավորումների դեմ պայքարելն` առավել ևս:

Եվրոպական հետախուզության վերջին տվյալները վախեցնող են: ԻՊԻԼ-ի համար պատերազմ են մեկնել ավելի քան 5 հազար երիտասարդ եվրոպացիներ: Նրանք, ովքեր վերադառնում են, ստացել են գիտելիքներ ահաբեկչության տակտիկայի ոլորտում և ռազմական փորձ ունեն, իսկ ահաբեկչություն իրագործելու համար շատ բան պետք չէ` զենք, ինքնաշեն ռումբեր և անհաջողակից ընկերների և «համախոհների» շրջանում հերոսի վերածվելու ցանկություն: Ինչից հետո աշխարհը կարձագանքի` «Դա ԻՊԻԼ-ն էր», իսկ դրա առաջնորդները այդ մասին կարող են անգամ չիմանալ:

ԵՄ-ի նոր իրականությունը դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի փոխել: Դրա համար անհրաժեշտ է հասարակության մեջ ներգրավել արդեն վաղուց եվրոպայում հիմնված մուսուլմանական համայնքները, ովքեր չեն ցանկանում դա: Իսկ նոր 100 հազարավոր փախստականները միայն բարդացնում են իրավիճակը` Հին Աշխարհը դարձնելով ԱՄՆ-ի մերձարևելյան արյունոտ քաղաքականության գերին:

EADaily վերլուծական խմբագրություն