Նախորդ տարվա վեերջին` դեկտեմբերի 20-ին, սպորտի և երիտասարդության նախարարության և «Կարտու» բարեգործական ֆոնդի աջակցությամբ Թբիլիսիում կայացավ Աշխարհի մարտաձևերի փառատոն: Միջոցառմանը ներկայացվեցին 11 մարտարվեստներ և առաջին տեղը գրավեց Վրաստանի «Շավպարոսնեբի» մարտարվեստի ֆեդերացիան: Այկիդոյի, ուշուի, տեքվանդույի, սումոյի և կարատեի տեխնիկական վարժությունների հետ վրացի հանդիսատեսը հնարավորությու ունեցավ դիտելու «Հրիդոլի» (վրացական մարտարվեստ) և «Շավպարոսնեբիի» մարտիկների վարպետությանը:

Վրաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է և ինչպես այլ փոքր պետությունները, չի կարողացել խուսափել մեծ մարտերից: Վրաց ժողովուրդը ստիպված է եղել դիմակայել ինչպես հարթավայրային հարձակումներին, այնպես էլ լեռնային մարտերին: Այդ պատճառով` վրացի տղամարդիկ փոքր տարիքից սովորում էին ոչ միայն հողագործություն, այլև մարտական արվեստ, այդ թվում նաև թուր և վահան օգտագործելու տեխնիկային: Արդյունքում մարտական շատ էլեմենտներ անցել են նար վրացական ազգայի պարերին:

«Արևելքում մի քրիստոնյա ազգ կա, որը պայքարող բնավորություն ունի, արի է և մարտական: Այդ ժողովրդի մարտիկները հարձակման են գնում` ահասարսուռ ձայներ հանելով: Պարսիկների, մարերի և ասորիների զորքերը մեծ կորուստներ են ունեցել այդ ժողովրդի հետ կռիվների ժամանակ: Նրանք կոչվում են վրացիներ: Նրանք մեծարում են Սուրբ Գեորգին` համարելով նրան անհավատների հետ պայքարի կարևորագույն սիմվոլ»,- գրել է ֆրանսիացի պատմաբան Ժակ դե Վիտրին (1180-1244թթ.):

Աշխարհում բազմաթիվ մարտաձևեր կան, որոնց թվում են չինական, ճապոնական, հռոմեական, իռլանդական և շատ այլ: Անցած դարի 90-ականներին վրաստանում հարց բարձրացվեց` եղե՞լ են արդյոք մեզ մոտ մարտական արվեստներ: Դեռ այն տարիներին էնտուզիաստները սկսեցին երկրի տարբեր անկյուններին ինֆորմացիա հավաքել: Ավելի լուրջ հետազոտություններ սկսեցին այն ժամանակ, երբ այս խնդրով հետաքրքրվող բոլոր մարդկանց համախմբեց զենքի պատրաստման վարպետ Կախա Զարնաձեն` «Վրացական մարտարավեստի» միության հիմնադիր: Ընդհանուր գործով հետաքրքրված և մեծ մոտիվացիա ունեցող երիտասարդները ինֆորմացիա աղբյուրներ գտնելու նպատակով հասան Վրաստանի հեռավոր լեռնային շրջաններին, որտեղ բնակչությունը դեռևս պահպանում էր հին ավանդույթները:

Այդպիսով արդեն 2011թ-ի հոկտեմբերին հիմնադրվեց «Շավպարոսնեբի» վրացական մարտարավեստի ֆեդերացիան, որի նպատակն է վերականգնել վրացական մարտարվեստի ավանդույթները և դրանց մասսայականացումը:

«Շավպարոսնեբիի» հիմնադրման պատմության և գործունեության մասին Dalma News-ին պատմեց ֆեդերացիայի նախագահ Իրակլի Կոկոսաձեն:

10310555_10204128224084859_768301339081707454_n

Ստացվում է, որ «Շավպարոսնեբին» հնագույն ժամանակներից գոյություն է ունեցել, և դուք ոչինչ նոր չե՞ք հայտնագործել:

Մեր Ֆեդերացիան կրում է այդ անվանումը 2011թ-ից սկսած: Մենք փոքր ինչ տարբերվում ենք վրացական մյուս մարտաձևից` «Հրիդոլից»: Ինչու՞ «Շավպարոսնեբի»: Վրաստանի տարբեր պատմական շրջաններում եղել են մարդկանց խմբեր, ում անվանելիս են եղել շավպարոսնեբի: Նրանք սևազգեստ էին և իրենց զինանոցում սև վահաններ ունեին: Այս մարդիկ երկրի վրա տարբեր հարձակումների ժամանակ պաշտպանում էին իրենց և ժողովրդին` մղելով պարտիզանական պատերազմ: Նրանց կարելի է վրացական «նինձաներ» կոչել:

Վրաստանի ո՞ր տարածաշրջանի ներկայացուցիչներն են եղել «Շավպարոսնեբիները»: Նրանք լեռնցինե՞ր էին:

Այո, հիմնականում լեռնցիներ էին: Այդ մասին տեղեկություններ են հասել պարսկական աղբյուրներից: Այնուամենայնիվ անվանումն արդարացված է, և այսօր էլ մենք բավական մեծ հեղինակություն ենք վայելում երիտասարդների շրջանում:

Հետաքրքիր է այն, որ մարտարվեստը կարևոր գործոն էր ազգի ինքնության ձևավորման համար: Այդ տեսանկյունից` որքանո՞վ է համապատասխանում ձեր ընտրած հագուստը:

Մենք ընտրել ենք 17-18-րդ դարերի խևսուրական (Խևսուրները Վրաստանի լեռնային ժողովուրդներ են) հանդերձանքը, բայց մենք մինչ օրս փնտրում ենք, քանի որ ցանկություն ունենք փոխել մեր արտաքին տեսքը` օգտագործելով ավելի վաղ շրջանի ազգային հանդերձանքի էլեմենտներ: Զրահը, որը կրելիս են եղել մեր նախնիները, ներկայումս համարվում է թանգարանային նմուշ և շատ թանկ արժե: Այսօր մենք այդքան միջոցներ չունենք, որպեսզի մրցություններին այդպիսի զրահներով ելույթ ունենանք: Հիմա մենք աշխատում ենք շղթաներով զրահահագուստ ստանալու վրա, որպեսզի մեր մարտիկների տեսքն ամբողջական լինի:

Ինչպիսի՞ն պետք է լինի սպորտսմենի մարզահագուստը, որպեսզի նրան անհարմարություն չպատճառի և չսահմանափակի շարժումները:

Դա կախված է նրանից, թե ինչ մարտաձև ենք ներկայացնում: Բռնցքամարտի տեխնիկան շատ է տարբերվում թրերով մարտնչելուց: Մետաղե զրահահագուստը շատ ծանր է` մոտ 20կգ և դրանք կրելով բարդ է մարտնչել: Տարբեր երկրներում մրցությունների կազմակերիչների կողմից սահմանվում են որոշակի կանոններ, որոնց համաձայն մետաղյա զրահագուստ կրելը պարտադիր պայման է:

Օրինակ` մենք Նորվեգիայում էինք, որտեղ բոլոր մասնակիցները կրում էին մետաղյա պաշտպանիչով մարզահագուստ, որի բացակայության դեպքում լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ կա: Թրի շատ ուժեղ հարվածի դեպքում չի փրկի ոչ խևսուրյան համազգեստը, ոչ զրահագուստը` դրա համար նախատեսված է միայն մետաղե պաշտպանիչ:

Մարտիկը, հավանաբար, պետք է շատ լավ ֆիզիկական պատրաստվածություն ունենա, որպեսզի կրի այդ զրահահագուստը: Բացի ճկունությունը, այս դեպքում նաև ուժ է հարկավոր: Հայտնի է, որ մարտաձևի որոշ էլեմենտներ կան նաև մեր պարարվեստում: Ինչո՞վ են տարբերվում ձեր կողմից օգտագործվող տեխնիկական հնարքները մյուսներից:

Վրացական պարերի մեջ շատ են օգտագորվում մարտարվեստների հնարքներ, թեև ժամանակի ընթացքում այդ հնարքների պատկանելիությունը մոռացվել է: Օրինակ դաշույններով պարը ամբողջովին ներկայացնում է իրական մարտական հմտությունները և ավանդույթները, բայց հիմա դրանք միայն դեկորատիվ բնույթ ունեն:

Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հաճախել ձեր խմբակ:

Պարապմունքներին հաճախում են 5-6 տարեկան երեխաներ, այն դեպքում, երբ ամենամեծահասակ մասնակիցը 70 տարեկան է, և նա պարբերաբար հաճախում է մեր պարապմունքների: Մենք տարիքային սահմանափակումներ չունենք և մարզումները կարելի է ցանկացած տարիքից սկսել: Ողջ երկրի տարածքում մեր ակումբի անդամների թիվը հասնում է 700-ի: Կան ակումբներ Քութայիսում, Բաթումիում, Գորիում և Սագարեջոյում: Քիչ-քիչ աճում ենք:

Ձեր ակումբ աղջիկներ հաճախու՞մ են:

Փառատոնի ժամանակ գլխավոր ցնցումն առաջցրեցին հենց մեր աղջիկները: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ էին նաև ներկայացնում արևելյան մարտաձևերի ֆեդերացիաները, բայց մեր աղջիկները ավելի գեղեցիկ և նախընտրելի էին:

Հռոմում կայացած ելույթի ժամանակ վրացի աղջիկ մասնակիցներին բարձր ծափահարություններով դիմավորեցին: Անի Ցինցաձեն առաջին աղջիկն էր, ով լրջորեն հետաքրքրվեց մեր ազգային մարտաձևով և իր ամուսնուն ներգրավելով այս ամենի մեջ` սկսեց հաճախել մարզումներին: Ներկայումս նրա խմբակում 15-20 աղջիկ կա:

Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն «Շավպարոսնեբիի» հնարքները:

Առաջինն հերթին կարևոր է մարզիկի ֆիզիկական պատրաստվածությունը, այնքան մինչև նրա համար այլևս բարդ չի լինի ծանր մետաղյա զենքից օգտվելը: Թրով մարտնչել սովորելը աշխատասիրություն է պահանջում, հակառակ դեպքում`կա մարմնական վնասվածքներ ստանալու հավանականություն: Մենք երկու ուղղվածություն ունենք` ձեռնամարտ և մարտ սառը զենքով:

Սուսերամարտի էլեմենտներ մենք վերցրել ենք խևսուրներից: Սվանեթիում մենք մի տարեց մարդու հանդիպեցինք, ով սովորեցրեց դաշույն գործածել: Ինչ վերաբերվում է առանձնահատկություններին` բոլոր մարտաձևերն էլ ինչ-որ բանով նման են իրար: Խևսուրական սուսերամարտը աշխարհում իր նմանը չունի: Միայն հնդկական ավանդույթներում կան խևսուրական քայլքին նմանվող էլեմենտներ, բայց դրա օգտագործման եղանակները շատ են տարբերվում մերինից: Ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց մենք կարժանանանք համաշխարհային մշակույթային ժառանգության աստիճանի սուսերամարտի այս տեսակի համար, ինչպես դա տեղի ունեցավ վրացական բոքսի դեպքում:

Ձեր հնարքներից որո՞նք եք առավել տեսարժան համարում:

Լավ պատրաստված ցակացած մարդ կարող է որևէ վարժություն անել, բայց իմ կարծքով` ամենաբարդը և հետաքրքիրը սառը զենքի գործածումն է: Կան բոլոր մարտաձևերն իրար կապող հնարքներ, օրինակ` հարված ոտքով շրջապտույտով:

Մեր կողմից գործածվող հնարքները ավելի հայտնի են Հռոմում, քան Թբիլիսիում: 2014թ-ին` Հռոմում կայացած մարտարվեստների փառատոնի ժամանակ, մեր խումը իր տեսակի մեջ լավագույնը ամարվեց: 

 

Պատմականորեն Վրաստանում եղել են ընտանիքներ, անգամ համայնքներ, որտեղ սերնդից սերունդ փոխանցվում էր մարտեր վարելու մշակույթը: Այս տեխնիկային տիրապետող մարտիկները դառնում էին արքայական գանձերի հսկիչները: Մենք  նաև վերծնեցինք վրացական բոքսը, որը նախորդ դարերում մեծ տարածում է ունեցել Թբիլիսիում:

 

Դուք, որքան ինձ հայտնի է, ինքներդ չեք մասնակցում մրցություններին: Ինչպե՞ս դարձաք ֆեդերացիայի նախագահ:

Մի անգամ ես հանդիպեցի երիտասարդների մի խմբի, ովքեր մարզվում էին Թբիլիսիի նախկին ձիարշավարանի տարածքում, և ինձ հետաքրքրեց նրանց գործունեությունը: Այդ տարիներին ես 130 կգ էի: Սկսեցի քիչ-քիչ մարզվել նրանց հետ, որպեսզի նիհարեմ: Հետո ինձ բախտ վիճակվեց ազգային մարտաձևերի հետ կապված մի քանի միջոցառում կազմակերպել և 2011թ-ին ես դարձա ֆեդերացիայի ղեկավար: Մրցություններին չեմ մասնակցում այլ մարզաձևերի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով:

Դուք ազգի համար կարևոր գործ եք անում: Կառավարությունը աջակցու՞մ է ձեզ ազգային մարտաձևերի պահպանության գործում:

Մենք շատ բարդ հարցի հասանք: Երբեմն ինձ մոտ բողոք է առաջանում, որովհետև մի երկրում որտեղ պետաջակցություն են ստանում 20 տարբեր ճապոնական մարտաձևերի խմբեր, գոյություն ունի նաև վրացական ազգային մարտարվեստի խմբակ, որը պետական ֆինասավորում չի ստանում: Միայն ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի վարչությանը և քաղաքապետարանի վարած երիտասարդական քաղաքականությանը, այն բանի համար, որ անցած տարի նրանք մեր մարզումների համար սրահ են վարձակալել: Սակայն մեկ տարի է անցել և դեռ հայտնի չէ` կշարունակենք մենք այստեղ մեր գործունեությունը, թե ստիպված կլինենք նախկին ձիարշավարանի տարածք վերադառնալ: Սպորտսրահի վարձակալությունը թանկ հաճույք է, և մենք ստիպված ենք օգնություն խնդրել սպորտի նախարարությունից: Դժվար է գործունեություն ծավալել հիմնվելով միայն լավատեսության վրա: Մեր մարզիկները ինտանիքներ ունեն և հաճախ չեն կարող գումար ներդնել այս գործի համար:

Մենք 2012թ-ին` Հռումի փառատոնից հետո, գրավեցինք մամուլի ուշադրությունը: Այնուհետև մեզանով սկսեց նաև երկրի ղեկավարությունը հետաքրքրվել: Հռոմեական փառատոնին մասնակցում էին 750 հզ. մարդ, որից 2000-ը մասնակից էին: Այստեղ գալիս են ակումբներ, որոնք հավակնում են արժանանալ մարտարվեստների պատմական ավանդույթների լավագույն կրողների կոչմանը: Մենք նաև եղանք Իռլանդիայում: Մեր ելույթները շատ դուր եկան տեղացիներին: Իռլանդացիները նույնպես մարտական ազգ են, բայց մենք նրանց մի փոքր վախեցրինք:

Ինչո՞վ վախեցրիք:

Մեր Մարտերը շատ իրական են: Մի փոքր սխալը լուրջ վնասվվածք կարող է արժենալ: Մեր հնարքները միլիմետրային հստակությամբ հաշվարկված են, դրա համար երկար մարզվել է պետք: Բացի դա` մեր սպարինգ-զույգերը այնքան են վստահում միմյանց, որ մեկ մարտիկի սխալի դեպքում մյուսը նրան կապահովագրի: Եթե մի մարտիկը չի հասցնում խուսափել թրից, մյուսը կանգնեցնում է իր շարժում է մարմնի որևէ հատվածին դեռ չհասած: Այդպես մենք որոշում ենք հաղթողին: Այնպես որ հանդիսատեսը նույնպես կարող է վստահել մեզ: Մեր ֆեդերացիայի գոյության ողջ պատմության ընթացքում ոչ մի ողբերգական դեպք չի գրանցվել:

Հ.Գ. Պահպանվել է ինֆորմացիայի ահռելի պաշար վրացական մարտաձևերի մասին: Գիրք ստեղելու ցանկություն կա «Շավպարոսնեբիի» արխիվի հիման վրա: Հիմնվելով պատմական նկարագրումների և հնագիտական նմուշների վրա` ժամանակակից  մարտիկներն իրենք են զենք պատրաստում: Բացի ողջ աշխարհում տարածված թրերից, նիզակներից և դաշույններից` գոյություն ունի  վրացական մարտաձևերին հատուկ կոլխիդական կացինը, որի նմանը ողջ աշխարհում չկա:

Այն իրենից ներկայացնում է փոքր, համեմատաբար թեթև բրոնզե մարտական զենք: Նաև օգտագործվում են մարտական փայտեր, ինչպես նկարագրված է Շոթա Ռուստավելիի (12-րդ դարի վրաց գրող) «Վագրե մորթով ասպետը» պոեմում` նետ և աղեղ, երկկողմանի կացին (ինչպիսին օգտագործում էին վիկինգները): Երկկողմանի կացնի մասին (տաբար` հեծյալի զենք) նշված է Սուլխան-Սաբայի «Քոնի խոսքը» ստեղծագործության մեջ: Եղել է նաև մարտական խարազան, որն իրենից ներկայացնում է շղթա` ծայրին փշապատ ծանրությամբ (կամ առանց դրա):

«Շավպարոսնեբին» փորձում է համախոհներ գտնել Վրաստանի տարբեր ծայրերում: «Որքան շատ լինենք, այնքան հեշտ առաջ կգնանք»,- ասում է նա: Բացի սպորտային մրցություններից «Շավպարոսնեբին» կազմակերպում է նաև բարեգործական միջոցառումներ: Նրանց ուսմունքի կարգախոսն է` Իմաստություն, ազնվություն և ուժ:

Շորենա Պապաշվիլի