Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմակայան չի լինելու, այլ նախատեսվում է բացել ընդամենը ուսումնական կենտրոն, որը կսպասարկի վրացի զինվորականներին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա հավելել է, որ այդ կենտրոնի շուրջ շատ էին եղել շահարկումները:

«Սա մեր զինվորականների համար ուսումնական կենտրոն է, որպեսզի մենք պատրաստենք մեր զինվորականներին և բարձրացնենք նրանց պատրաստվածության մակարդակը: Պետք է նշեմ, որ բոլոր շահարկումները չափազանցված են»,-նշել է Ղարիբաշվիլին:

Նրա գնահատականով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստանը շատ մեծ պատիվ է:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Վրաստան օգոստոսի վերջին, այդ ժամանակ էլ կբացվի կենտրոնը: