Պատահական չէ, որ մարդկանց գիտակցության մեջ ժամանակն ու պատմությունը ասոցացվում են գետերի ու քամիների հետ: Եվ մեկը, և մյուսը անընդհատ տեղաշարժվում են տարածության մեջ`իրենց հետ տանելով հին հետքերը, և ստեղծելով նորերը: Պատմության սխալ ընթացքը երբեմն կայսրություններ է ստեղծում, իսկ հետո տապալում դրանք ու տանում դեպի պատմության անդունդը: Շատ ազգերի ճակատագրերը մեկ հատվում են մեկ պետության սահմաններում, մեկ շարունակում են ինքնուրույն ընթանալ պատմության հոսանքների վրա: Բայց համատեղ կեցությունը միշտ բերում է մշակույթների ներթափանցմանը և երկուստեք ազդեցությանը: Կայսրությունները ոչնչանում են, բայց միշտ իրենցից հետո հետքեր են թողնում բոլոր բնագավառներում`արտադրություն, գյուղատնտեսություն, մշակույթ:

Թբիլիսցիները իզուր չէ, որ շատ են սիրում իրենց քաղաքը, որտեղ արտառոց զարդանախշերով միաձուլվել են արևելքի և արևմուտքի մոտիվները: Այդ քաղաքը հերքում է Կիպլինգի այն տեսությունը, թե արևելքն ու արևմուտքը երբեք չեն միաձուլվի: Թբիլիսին հենց այն վայրն է, որտեղ արևելքը և արևմուտքը ոչ միայն հատվում են մի կետում, այլև միաձուլվում են մեկ ընդհանուրի մեջ` ներկայացնելով աշխարհին զարմանահրաշ ներդաշնակություն:

Տիպիկ արևելյան Թիֆլիս քաղաքը, դառնալով Ռուսական Կայսրության մի մասը, սկսեց արագ փոխել իր տեսքը` եվրոպական բաղադրիչների շնորհիվ: Քանդակազարդ պատշգամբներով փոքրիկ, ծուռ փողոցները`տեղակայված ուղղաձիգ լեռնաշղթայի լանջերին և բոլոր կողմերից Քուռի նեղ հունը ճնշող, դուրս մղվեցին, որպեսզի քաղաքը կարողանա զարդարվել լայն պողոտաներով և եվրոպական ճարտարապետության շենքերով, որոնք կարող էին պատվաբեր լինել ցանկացած եվրոպական քաղաքի համար:

Պատմությունը ռուսական հետք է թողել Վրաստանի մայրաքաղաքում գեղեցկագույն պողոտայի տեսքով, որը կոչվում էր Գոլովինյան, իսկ հիմա կրում է մեծ պոետ Շոթա Ռուստավելիի անունը: Դա պարզապես քաղաքի սիրտը չէ, այն պարզապես այցեքարտ չէ: Եվ առաջ, և հիմա թբիլիսցիները դուրս են գալիս այդ պողոտա, ինչպես ուխտավորներն են գնում խոնարվելու սուրբ վայրերին, ինչպես իրապես հավատավորները` դեպի տաճար բաց երկնքի տակ: Այդ քաղաքային մայրուղին կարելի է համեմատել շղթայի հետ, որի վրա թանկարժեք մարգարիտներ են: Այդպիսի մարգարիտներից մեկն է Ռուստավելիի անվան թատրոնը:

MP_4
Պիտոևների ընտանիքը

Իր գոյությամբ այն պարտական է Ռուսական Կայսրության քաղաքացի, Թիֆլիսի ամենահարուստ բնակիչներից մեկին` Եգոր Իսաևիչ Պիտոևին և նրա որդուն`Իսային: Նա հայտնի արդյունաբերող էր, ով Ղրիմի պատերազմի ժամանակ իր գործունեության համար ազնվականության աստիճանի ստացել: Ի տարբերություն ժամանակակից շատ օլիգարխների` Պիտոևը շատ էր սիրում թատրոն և հենց նրա տանն է կազմավորվել Արտիստական հասարակությունը: Վերակառուցելով հարևան տները` նա նվիրաբերեց այդ համպատրաստից թատրոնը Արտիստական միությանը: Այն մասին, թե որքան մեծ հեղինակություն էր վայելում այդ թատրոնը վկայում է այն, որ դրա բեմում ելույթ են ունեցել Շալյապինը և Կոմիսարժևսկայան:Այստեղ եղել է հայտնի կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկին, Ա. Ռուբինշտայնը, Մ. Իպոլիտով-Իվանովը:

Բայց Պիտոևն ուզում էր, որպեսզի իր սիրելի Թիֆլիսում հատուկ կառուցված թատրոն լինի: Նախագիծը նա հանձնեց հայտնի ճարտարապետներ Կ. Թաթիշևին և Ա. Շինկևիչին: Վերջինս էլ ավարտեց ողջ աշխատանքը:

Կառուցումն սկսեց 1898թ-ին, ճարտարապետը ընտրեց վաղ բարոկոյի ոճը: Ճակատային մասի և ներսի ձուլվածքները կատարել են հատուկ հրավիրված իտալացի վարպետները: Ողջ կահույքը, ջահերը, լուսամփոփները, գորգերը, հայելիները բերված էին Եվրոպայից և ստեղծված էին հատուկ պատվերով, մեկ օրինակով` հանդիսանալով արվեստի յուրահատուկ գործեր: Նույնը կարելի է ասել թատերական սարքավորումների մասին, որի տեղադրումն ապահովում էր հայտնի գերմանական «Շուկերտ» ֆիրման, որը ոչ միայն փայլուն կատարեց տեխնիկական խնդիրը, այլև ցուցաբերեց նրբազգաց գեղարվեստական ճաշակ:

Թատերական շենքում կար և ահռելի համերգային դահլիճ` Լյուդովիկոս 15-րդի ոճով, և փոքր դահլիճ` դիրեկտորիայի դարաշրջանի ոճով: Հյուրասրահը մոդերն ոճի մեջ էր, կանացի հյուրասրահը իրականացված էր դեկադենտական ոճով, փոքր դահլիճը` գերմանական վերածննդի և նրբագեղ ճաշարանը` համատարած հայելիներով` վերածնունդի դարաշրջանի ոճով:

Ոմանց կարող է չափազանց շատ թվալ ոճերի խառնուրդը այս թատերական շենքում: Այդ մարդիկ պետք է անպայման մեկնեն Բարսելոնա, որպեսզի տեսնեն Գաուդիի հայտնի գործերը:

Թատրոնն իր դռները բացեց 1901թ.-ի փետրվարին:

Պիտոևը շինարարության վրա ծախսեց ահռելի գումար` մեկուկես միլիոն ոսկե ռուբլի: Սկզբում ներկայացումները ռուսերենով և հայերենով էին, բայց շուտով միացավ նաև վրացական թատերախումբը:

Քաղաքում բոլորն այս շենքն անվանում էին Պիտոևի տուն, բայց 1921թ-ին այն անվանափոխվեց և կոչվեց Շոթա Ռուստավելիի անվան պետական դրամատիկական թատրոն:

e27a5aabbc4a
Միքայել Արամյանց

Պիտոևի քայլը Թիֆլիսի համար յուրահատուկ մի բան չէր, այդպես էին վարվում նաև այլ թիֆլիսեցի միլիոնատերերը: Միքայել Արամյանցը որոշեց Գոլովինյան պողոտայի վրա առաջակարգ հյուրանոց կառուցել: Որպեսզի իրականացնի այս խնդիրը, նա երիտասարդ և տաղանդավոր ճարտարապետ Գաբո Տեր-Միքելովին ուղարկում է երկու տարով Եվրոպա, որտեղ վերջինս ծանոթանում և մանրամասն ուսումնասիրում է եվրոպական լավագույն հյուրանոցների ճարտարապետությունը: Նրա «Մաժեստիկ» հյուրանոցի նախագիծը, որը լուծված է բարոկոյի և վերածնունդի մոտիվներով, Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1912-ից մինչև 1915թթ. Գոլովինյան պողոտան զարդարվեց ճարտարապետական նոր գլուխգործոցով: Պիտոևի տանը կից շքեղ հյուրանոցը հրաշալիորեն ընդգրկվել է քաղաքի բարդ ռելիեֆի մեջ` ճակատային մասով դեպի պողոտան, կողային հատվածով դեպի Ալեկսանդրովյան այգի, աստիճանաբար անցնելով դեպի Քուռի կտրուկ լանջը:

Խորհրդային ժամանակներում հյուրանոցը կոչվում էր «Թբիլիսի», իսկ այսօր այնտեղ տեղակայված է «Marrioti» հյուրանոցը: Բայց Միքայել Արամյանցը իր անունն անմահացրել է ոչ միայն այս շենքով: Թիֆլիսում գործում էր միակ Միքայելյան հիվանդանոցը, որը գոյատևում էր զեմստվայի դրամային միջոցներով: Այն իվիճակի չէր բժշկական օգնությամբ ապահովել մեծացող քաղաքի բոլոր կարիքավորներին:

1903թ-ի գարնանը Արամյանցը քաղաքային կառավարման մարմիններին առաջարկեց իր ֆինանսներով հիվանդանոց կառուցել, որտեղ փորձառու բուժաշխատողները կարող էին հիվանդներին օգնություն ցույց տալ ներքին հիվանդությունների, վիրաբուժության և հոգեբուժության բնագավառներում: Նա նպատակ ուներ ժամանակի ընթացքում ստեղծել հիվանդանոցային փոքրին ավան: Քաղաքի ճարտարապետ Զուրաբյանցը կառուցեց առաջին շենքը, որտեղ տեղակայվեց թերապևտիկ բաժանմունքը, որը հագեցած էր բժշկության ամենավերջին սարքավորումներով: Միքայել Արամյանցը անձամբ բերեց Եվրոպայից ռենտգենյան ապարատը, որը հազվագյուտ էր ոչ միայն Ռուսական Կայսրությունում, այլև Եվրոպայում և Ամերիկայում:

Այդ հիվանդանոցը գրեթե չուներ իր նման աշխարհում, քանի որ այնտեղ հիվանդներին անվճար հետազոտում էին, բուժում և անգամ վիրահատում: Բուժանձնակազմը աշխատավարձ էր ստանում բարերարի անձնական միջոցներից:

Անցել է ավելի քան մեկ դար, բայց նաև այսօր, եթե հարցնեն թբիլիսցիներին առաջին քաղաքային հիվանդանոցի տեղը, ապա նրանք անպայման կճշտեն` Արամյանցի՞ հիվանդանոցը: Նման հետքերը երկար են մնում ժողովրդի հիշողության մեջ:

Սա ընդամենը երկու դրվագ է երկու հարյուրամյակ միևնույն երկրում երբեմնի ապրած ժողովուրդների բազմակողմանի կապի մասին:

Մարի Տոպուրիձե (Թբիլիսի) հատուկ Dalma News-ի համար