Երևանյան գրախանութներում իսկական իրարանցում էր վերջերս հայերեն թարգմանությամբ լույս տեսած վրացի դասական գրող Օտար Ճիլաձեի «Գոդորի» վեպի շուրջ: Հայկական ինտերնետ ռեսուրսներից մեկում հրապարակված էր հայերեն թարգմանված օտարազգի գրողների վարկանիշային ցուցակը: Լավագույն տասնյակի մեջ էին Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Ջոն Գրինը, Պաոլո Կոելիոն, Օտար Չիլաձեն: Վերջինիս վեպերը վրացերենից հայերեն է թարգմանել Անաիդա Բոստանջյանը:
Անաիդան ծնվել է Թբիլիսիում և հպարտ է, որ Վրաստանն իր ծննդավայրն է: Նրա խոսքերով` առավոտն առավոտ չէ, եթե այն չի բացվել արևոտ Թիֆլիսում: Այստեղ է նա մեծացել, ավարտել միջնակարգ դպրոցը, իսկ բարձրագույն կրթություն է ստացել արդեն Հայաստանում, որտեղ բուհն ավարտելուց հետո աշխատել է որպես ուսուցչուհի 4 տարի: Սակայն Թբիլիսիի հանդեպ ունեցած կարոտը ստիպում է Անաիդային վերադառնալ հարազատ քաղաք: Այսօր Անաիդա Բոստանջյանը խոստովանում է, որ երկու հայրենիք ունի` հոգեհարազատ Վրաստանը և նախնիների թանկագին հողը` Հայաստանը:
«Ինձ համար շատ թանկ են այդ սուրբ կապերը: Հաճախ բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ վախենում եմ տեսնել այն պահը, երբ կերերա ժամանակով ստուգված երկու ազգերի բարեկամությունը: Այդ պատճառով գրեթե ամեն օր ինձանից կախված ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր նախնիների գցած ճանապարհը, որը վրացիներին և հայերին բարեկամներ է դարձրել, երկարեցնեմ ամեն օրվա հետ: Ես նվիրված եմ Վրաստանին: Անչափ սիրում եմ Թբիլիսին իր հարուստ պատմությամբ և մարդկանց ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Դա գեղեցիկ, բազմազգ քաղաք է»,- ասում է տիկին Բոստանջյանը:
1975թ-ին Թբիլիսի վերադառնալուց հետո Անաիդա Բոստանջյանը սկսել է աշխատել «Մերանի» հրատարակչությունում, որտեղ մինչ օրս հայկական հրատարակությունների խմբագիրն է: Բացի այդ նա հանդիսանում է երկու երկրների` Հայաստանի և Վրաստանի Գրողների միության անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, Պատվո շքանշանակիր, բազմաթիվ մրցանակներ է ստացել Վրաստանի Գրողների միության կողմից: Վաժա Փշավելայի, Նիկո Նիկոլաձեի, Աննա Կալանդաձեի անվան մրցանակների դափնեկիր: Հայաստանում Անաիդա Բոստանջյանին պարգևատրել են Մովսես Խորենացի շքանշանով և գրկանության ոլորտում մեծ վաստակի համար երկու ոսկե շքանշաններով:
Այսօր Անաիդա Բոստանջյանը հանդիսանում է Վրաստանի Գրողների միության խմբի նախագահը: Սեկցիայի աշխատանքը վերականգնվել է 25 տարվա ընդմիջումից հետո: Անաիդան դրա համար շնորհակալ է Վրաստանի Գրողների միության նախագահ Ռևազ Միշվելաձեից և ողջ աշխատակազմից:
«Վերածնված հայկակա խմբակները կնպաստեն հայ գրողների ստեղծագործական գործունեությանը: Այսուհետ նրանք ակտիվ մասնակցություն կունենան Վրաստանի գրական կյանքին, ինչն անկասկած կամրապնդի հարվայի կովկասի երկու պետությունների հարաբերությունները»,- գտնում է նա:
Բոստանջյանի թարգմանչական գործունեությունը սկիզբ է առել «Մերանի» հրատարակչությունից, որտեղ նա հայտնվեց վրացի հայտնի գրողների շրջանում: Նրանք էին Իոսիֆ Նոնեշվիլին, Մորիս Պոցխիշվիլին, Կոլաու Նադիրաձեն, Զվիադ Գամսախուրդիան, Չաբու Ամիրեջաբի, Գուրամ Դոչանաշվիլի և այլոք: Ռևազ Ինանիշվիլիի, Ռևազ Ջապարիձեի, Նոդար Դումբաձեի, Թամազ Ճիլաձեի, Օտար Ճիլաձեի, Արչիլ Սուլակաուրիի, Ջանսուգ Չարկվիանիի ստեղծագործությունների Անաիդա Բոստանջյանի կատարած թարգմանությունները հրապարակվել են առանձին ժողովածուներով:
Անաիդա Բոստանջյանը գնահատում է բարձր արվեստը: Նրա թեզի թեման կոչվում է «Վրացի գրողները և Հայաստանը»: Սակայն ընտանեկան ողբերգությունը (ամուսնու մահը) խանգարեց Անաիդային ավարտել սկսած աշխատանքը: Այնուամենայնիվ նրա թեզից որոշ հատվածներ տպագրվեցին ինչպես վրացերեն, այնպես էլ` հայերեն:
2016թ-ին Հայաստանի կառավարության պատվերով «Նովել» հրատարակչությունը հրատարակեց Անաիդա Բոստանջյանի «Սիրո աշխարհ» ժողովածուն: Գրքում տեղ են գտել Իոսիֆ Նոնեշվիլիի, Թամազ Չիլաձեի, Ռեվազ Միշվելաձեի, Գոնաշվիլիի, «Վագրե մորթով ասպետը» գործի թարգմանիչ Հովհաննես Քառյանի մասին հոդվածներ, ինչպես նաև Ամերիկայում ապրող Վրստանի բարեկամներ Սոնա Վանի և Ավիկ Դերենցի մասին նյութեր:
«Վրացի և հայ գրողների անկեծ սիրո, բարեկամության և համերաշխության աշխարհը ինձ ստիպեցին սեփական գործերին հավասար նաև զբաղվել թարգմանչական աշխատանքով և թարգմանել վրացի գրողների հրաշալի ստեղծագործությունները: Ցանկություն ունեի հայ ընթերցողներին ծանոթացնել վրացական հարուստ դասական ժամանակակից գրականության հետ»,- ասաց Անաիդան Dalma News-ի թղթակցի հետ զրույցում:
«Այդպես ես հանձն առա բարդ, պատասխանատու և ազնիվ մի աշխատանք… լսե՞լ եք այս առածը` մի գրողի հարցրնում են`
-ի՞նչ կխնդրեիր Աստծուց, եթե իմանայիր, որ նա կլսի քեզ
-ես կխնդրեի նրան իմ կողքին լինել, երբ ես թարգմանություն անելիս կլինեմ,- պատասխանում է նա:
Քանի որ թարգմանությունը բարդ և մեծ գործ է…»
Հետաքրքրությունը թարգմանչական գործի նկատմամբ կիսում են նաև Անաիդա Բոստանջյանի երեխաները: Ավագ դուստրը` Մարինան հայերենի և վրացերենի մասնագետ է: Նա աշխատում է «Գնահատման և քննության Վրաստանի ազգային կենտրոնում», որպես թարգմանիչ, կրտսեր դուստրը` Գայանեն, լրագրող է, տպագրվում է «Վրաստան» թերթում, թարգմանում է հոդվածներ վրացերենից հայերեն: Լուիզան` թոռնուհին, մոր և տատիկի պես զբաղվում է թարգմանություններով:
Անաիդա Բոստանջյանը չորս լեզու գիտի` վրացերեն, հայերեն, ռուսերեն և մի քիչ էլ անգլերեն: Անաիդան հանդիսանում է երկու հրատարակչական հավաքածուների հիմնադիր` «Թարգմանական գրականության գրադարան» և «Առաջին գրքի գրադարան»:
Թարգմանչի առաջին փորձը:
Տիկին Բոստանջյանը ասում է, որ միշտ կհիշի իր առաջին քայլերը թարգմանական գործում: Այդ ճանապարհը Անաիդան սկսեց Կառլո Կոբերիձեի «Մեր սպիտակ բալը» պատմվածքից, որը հանդիսանում է ստեղագործական հաջողության գրավական: Նա հիշում է իր աննկարագրելի էմոցիաները, երբ երիտասարդ Անաիդան Բ.Սեյրանյանի խորհրդով բերեց իր թարգմանությունը Գրական թերթի խմբագրություն, որտեղ նրան դիմավորեց պոետ Հրաչ Հովհաննիսյանը: Հայ բանաստեղծը հավանեց թարգմանությունը, նա նաև ավելացրեց, որ վրացական գրականությունը հարուստ է և հետաքրքիր է ընթերցողի համար:
«Գեղեցիկ պատմվածք և հրաշալի թարգմանություն: Շարունակիր նույնկերպ, աղջիկս, քեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- խորհուրդ է տալիս Հովհաննիսյանը երիտասարդ թարգմանչուհուն:
«Այդ խոսքերից հետո ես երջանկությունից յոթերորդ երկնքում էի»,-կիսվում է իր հուշերով Անաիդան: Իսկ մի քանի ամիս անց նա ավարտում է իր երկրորդ թարգմանությունը` Նոդար Դումբաձեի «Խազարուլա» պատմվածքը: Առաջին հաջողությանը հետևեց մեծամաշտաբ ստեղծագործության թարգամնությունը` Թամազ Ճիլաձեի «Պոսեյդոնի ապարանքը» վեպը, որը բաղկացած էր 536 էջից:
Կարտվելոլոգ Տիգրան Կարապետյանը երիտասարդ թարգմանչուհուն հետևյալ գնահատականը տվեց` «Ուրախալի է այն, որ Անաիդա Բոստանջյանի շնորհիվ ոչ միայն ձևավորվեց, այլև ամրապնդվեց վրացերենից հայերեն թարգմանող հայ թարգմանիչների խումբը»:
Ծանոթություն Ճիլաձե եղբայրների հետ
Հայտնի գրողների հետ ընկերությունը սկսել է դեռևս Թամազ Ճիլաձեիփ աշխատանքների վրա աշխատելիս, ով խնդրել է Աիդային նայել եղբոր ձեռագրերը և զբաղվել դրանց թարգմանությամբ:
«Սակայն դրան վիճակված չէր լինել: Խորհրդային Միությունը փլուզվեց և այդ շրջանը ծայրահեղ ծանր էր ոչ միայն իմ անձնական կյանքում, այլև ողջ երկրի: Հետխորհրդային ժամանկաշրջանում, Վրաստանի մութ ու ցուրտ տարիներին, ես հազվադեպ էի կարողանում ժամանակ հատկացնել գրականությանը: Թամազ և Օտար Ճիլաձեների նկատմամբ մեղքի զգացողությունը ինձ պարուրեց, երբ իմացա Օտարի անժամանակ մահվան մասին: Սակայն երկու տաղանդավոր եղբայրների հետ ծանոթությունն արդեն երջանկություն եմ համարում»,- խոստովանում է Անաիդան:
2014թ-ի դեկտեմբերի վերջին երևանյան «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խորհուրդ տվեց Անաիդա Բոստանջյանին թարգմանել Օտար Ճիլաձեի երկու վեպերը` «Գոդորի» և «Գնում էր մարդը ճանապարհով»: Անաիդան ուրախացավ այս առաջարկից, որով նա հնարավորություն ստացավ կատարել Օտարին տված երբեմնի խոստումը: 11 ամիսների ընթացքում նրան հաջողվեց թարգմանել երկու բարդագույն վեպեր: Ուժ էր տալիս այն, որ Բոստանջյանը միշտ հիացել է Օտար Ճիլաձեի գրողական ոճով: Նրա ստեղծագործությունները տարբերվում է հոգեբանական և փիլիսոփայական խորը դատողություններով: Ահա թե ինչու Անաիդան Օտար Չիլաձեի վեպերը նախընտրում է թարգմանել ոչ թե ռուսերենից այլ վրացերենից` բնագրի լեզվից:
Գրքի նախաբանում գրված է` «Վրացի հայտնի գրող Օտար Ճիլաձեի «Գոդորի» վերպը իրար կողքի դնելով պատմականը և ժամանակակիցը հանդիսանում է պետականության մասին երազնանքերի և իրականացած երազնանքերի հիասթափության ողբերգական հակադրություն, ազգային վեհ գաղափարների և ագային էժան պոռոտախոսությամբ, մարդկային անսովոր հարաբերությունների և հեղինակավոր խոսքի կրքոտ տարերային ճակատագրով, տանտիրոջ պահվածքով»:
Անաիդայի խոսքերով` ինքը պարզապես սիրահարվել է այս ստեղծագործությանը և այն կարելի է անվանել յուրահատուկ ոչ միայն Վրաստանի մասշտաբներով, այլև ողջ միջազգային գրականության մեջ:
Չիլաձեի վեպը ընդգրկված է «Արտասահմանյան գրականություն» շարքի մեջ, որը ներառում է ևս 30 ստեղծագործությունների թարգմանություններ, բայց դրանցից ոչ մեկը այնքան հաջողություն չունեցավ, որքան «Գոդորին»:
«Սա մասշտաբային իրադարձությունների մասին պատմություն է` իր կատակլիզմաներով, ինտրիգներով և ողբերգությամբ: Ստեղծագործության այս ծավալը խոսում է արձակագրի վարպետության մասին: Գրողի մակարդակը երևում է տողերի արանքից: Այդ պատճառով, Ճիլաձեի թարգմանելու համար անհրաժեշտ է գրող լինել, այլ կերպ հնարավոր չէ»,- բացատրեց Անաիդա Բոստանջյանը:
Թարգմանչուհին ոգեշնչված է նաև Օտար Ճիլաձեի երկրորդ վեպով` «Քայլում էր մարդը ճանապարհով»: Նրա խոսքերով` ինչ-որ մեկն այն անվանում է միֆական ռեալիզմ, իսկ մեկ ուրիշը` մոգական: Ստեղծագործության նյութը ստեղծված է ժամանակի և պատմության տաք հոսանքներից, որտեղ միֆականը և իրականը, անցյալը և ապագան գոյություն ունեն միաժամանակ: Գրքի հիմքում հին Հունական առասպելներն են արգոնավտների մասին, բայց չնայած դրան` վեպը տալիս է վրացի մարտիկի ճշգրիտ կերպարը:
«Պատմության համար դարը պարզապես վայրկյան է, մարդու համար` մի ամբողջ կյանք: Վեպի վերջաբանը չտեսնված լավատեսության վկայություն է, որը հատուկ էր Օտար Ճիլաձեին, նրա հավատի ապագայի, կյանքի նկատմամբ, որտեղ տեղ չկա վատ էմոցիաների համար»,- ասում է Անաիդան:
Բոստանջյանի խոսքերով` հանճարներին գնահատում են միշտ և ամենուր, հենց այդ պատճառով Ճիլաձեի վեպերը մեծ հաջողություն ունեցան հայ ընթերցողների մոտ: Բացի դա` Վրաստանը և Հայաստանը ոչ միայն ընհանուր սահման ունեն, նրանք երկար տարիներ զարգացել են նույն քաղաքական և տնտեսական միջավայրում: ԽՍՀՄ փլուզումից հետո այս երկու երկրները հայտնվեցին միանման խնդիրների առաջ: Ազգերի հոգևոր բարեկամությունը նպաստում է դիվանագիտական, տնտեսական, սոցիալ-մշակութային հարաբերությունների զարգացմանը երկու երկրների մեջ:
«Վերջերս, պետական պատվերով, բազմաթիվ վրացական գրքեր են թարգմանվել հայերեն: «Անտարես» հրատարակչությունում հրատարակվել է իմ 4 թարգմանական գործեր, որոնց մեջ են ժամանակակից գրողներ Իրակլի Սամսոնաձեի և Դավիդ Թուրաշվիլիի ստեղծագործությունները: «Օռակուլ» հրատարակչությունը հրապարակեց Բեսո Խվեդելիձեի «Տեղում» վերպը: «Հիմա կարելի է վստահ ասել, որ հայ ընթերցողը լավ ծանոթ է վրացական գրականությանը»,- նշեց Անաիդա Բոստանջյանը:
Հ.Գ. Անաիդա Բոստանջյանը վերջերս ավարտել է Գուրամ Օդիշարիայի «Նախագահի կատուն» վեպի թարգմանությունը: Բացի դա` նա երազում է հայերեն թարգմանել Միխայիլ Ջավախիշվիլիի, Գեորգի Լեոնիձեի, Գալակտիոն Տաբիձեի, Գոդերձի Չոխելի աշխատանքները և իր առաջ նպատակ է դնում իր պատմական հայրենիքի ընթերցողներին ծանոթացնել վրացի գրողների ավանդույթների, ապրումների և գաղափարների հետ: Նա նաև ցանկություն ունի, որպեսզի հայ ընթերցողը ծանոթ լինի Նոդար Դումբաձեի հումորի, Գալակտիոն Տաբիձեի պոեզիայի հետ, ինչպես նաև կիսի Չոխելիի և Լեոնիձեի հերոսների հոգում ապրող կարոտը: Հավանաբար հենց դրանում է գրքի կախարդանքը, որպես մտքերի նավ, որը ճանապարհորդում է ժամանակի հոսանքներում և խնամքով փոխանցում է իր անգնահատելի բեռը սերնդից սերունդ, ժողովրդից ժողովուրդ:
Պատրաստեց Շորենա Պապաշվիլին: