Մարզային համայնքների զարգացումը մշտապես եղել է գերակա խնդիր Հայաստանի բոլոր իշխանությունների համար… համենայն դեպս, բարձր պաշտոններ զբաղեցնողները երբեք չեն մոռացել դրա մասին հայտարարել, չնայած որ քիչ բան է փոխվել կամ փոխվում մարզերի կյանքում: Այնուամենայնիվ, մի բան միշտ մնում է նույնը` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները երբեմն այնպիսի արարքներ են անում, որոնց մասին մարդիկ դեռ երկար ժամանակ խոսում են, իսկ նրանց գործողություններ և որոշումներ մի քանիսն ընդհանրապես զավեշտալի են:
Որպես օրինակ, նշենք մի տիպիկ դեպք, որը կարող էր հեշտությամբ ընկալվել որպես կատակ, եթե իրականում այդքան տխուր չլիներ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015թ. որոշումը, ըստ որի՝ մի շարք փողոցներ անվանվել են գյուղի նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: 2015թ.-ին վերոհիշյալ Թևոսյանը Նոր Գեղի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել որոշում, համաձայն որի, ոչ ավել, ոչ պակաս, 18 փողոց վերանվանվել է նրա պատվին: Այսպիսով, այս առանձնապես աչքի չընկնող գյուղում Կոմիտասի, Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի, Առնո Բաբաջանյանի, Թումանյանը և Հայաստանի այլ նշանավոր զավակների անվան փողոցների կողքին հայտնվեցին Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ: Այսպիսով, կարելի է վստահաբար ենթադրել, որ նախկին պաշտոնյան ապրում է Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում, գյուղապետարանը գտնվում է նույնանուն փողոցում և այլ:
Ավագանին հաստատեց այս որոշումը առանց ավելորդ հապաղելու, ինչը զարմանալի չէ. Թևոսյանը ղեկավարել է համայնքը սկսած 1985 թվականից և հրաժարական է տվել միայն 2018թ.-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո: Եվ, թվում է, թե նա չհասցրեց վայելել ամեն քայլափոխի իր անունը անմահացնող փողոցներով, սակայն դատարանը վերադարձրեց հայցադիմումը, քանի որ օրենքի համաձայն, դատական մարմնին այս հայցով դիմելու վաղեմության ժամկետն ավարտվել էր: Այնուամենայնիվ, օրենքը լծակներ է թողնում նման նուրբ խնդիրների լուծման համար:
Այնուամենայնիվ, հետհեղափոխական Հայաստանի ամենահայտնի պաշտոնյայի կոչումը, իրավամբ, պատկանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, ով նախորդ տարվա աշնանը հանդես էր եկել Հայաստանում կոկորդիլոսներ բուծելու առաջարկությամբ: Կոկորդիլոսաբուծական ֆերմայի կառուցման պլաններն անասելի իրարանցում առաջացրեցին, իսկ Սարգսյանն անմիջապես դարձավ տարատեսակ ծաղրանկարների և անեկդոտների հերոս: Չնայած բիզնես նախագիծն ինքնին կատակ չէր. նախագծի նախաձեռնողը Տանզանիայից ժամանած ձեռնարկատեր էր, որը մի քանի տարվա ընթացքում պատրաստվում էր կատարել մինչև 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ ֆերման պետք է կառուցվեր վարձակալված հողի վրա (15 հա): Սակայն Գարիկ Սարգսյանին ողջ Հայաստանում անասելի հայտնի դարձրեցին իր անմիջական մասնակցությամբ քննարկումները, թե արդյոք «կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ ինչ»: Այս ամենն այն աստիճանի հասավ, որ վերջերս երիտասարդ մարզպետը դժգոհեց, որ կոկորդիլոսների հիշատակումն այլևս զվարճալի չէ և ծեծված
Այնուամենայնիվ, վերջում նա ուրախացրեց բոլորին. «Կոկորդիլոսներն իրենց կառուցվածքով, օրգանիզմով և օրգան համակարգերով մոտ են թռչուններին. նրանք չունեն ստամոքս, ունեն քարաճիկ, ինչը նշանակում է, որ կոկորդիլոսները ինչ-որ ժամանակ թռել են: Բայց մի ասեք, որ կոկորդիլոսը թռչուն է, քանի որ նախկինում կային ձկներ, որոնք թևեր ունեին, իսկ այժմ նրանք ունեն թեփուկներ և լողակներ, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն պատկանում կենդանիների այս տեսակին», – բացատրեց նա իր տեսակետը լրագրողներին:
Բայց Գարիկ Սարգսյանը ամենևին չի պատրաստվում հրաժարվել կոկորդիլոսի ֆերմայի կառուցման ծրագրերից. «Ֆերման դեռ չի բացվել, բոլոր գործընթացներն ընթացքի մեջ են, բայց մենք պայմանավորվածություն ունենք՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի չխոչընդոտենք, որ ներդրումն անպայման լինի»,- ասաց ժողովրդի կողմից սիրված մարզպետը հունիսին: Այսպիսով, կսպասենք ոչ միայն տխրահռչակ ֆերմային, այլև նոր կենսաբանական պարզաբանումներ Արարատի մարզպետի կողմից:
Անարդար կլիներ, եթե մեր այս հոդվածում հիշեինք միայն ներկայիս կառավարության այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց հայտարարությունների միջոցով ճանաչելի դարձան ժողովրդի մեջ: Այսպիսով, նախորդ կառավարության օրոք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը առանձնապես չհիշվեց իր հայտարարություններով. նա առանձնապես չէր սիրում լրագրողներին, բայց տարածաշրջանում նրան դեռ հիշում են իր արարքներով: 2013-14 թվականն էր, երբ Հովիկ Աբովյանն իր անձնական միջոցներով կառուցեց Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցին, իսկ ավելի ուշ պարզվեց, որ որմնանկարի վրա՝ առաքյալների շարքում կա նաև նա: Բնականաբար, մամուլը չէր կարող անտարբեր անցնել նման սկանդալի կողքով, քանի որ վաղուց սովորական փաստ է, որ հայ պաշտոնյաները կառուցում են եկեղեցիներ, սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանի մարզպետը զետեղվում է Խորհրդավոր ընթրիքի առաքյալների շարքում:
Սակայն մարզպետն, իհարկե, չխոստովանեց, որ ինքը համաձայնել է անմահացնել իրեն որմնանկարի վրա՝ ասելով, թե ինքը չգիտի, թե ում նախաձեռնությամբ է նա պատկերված Խորհրդավոր ընթրիքի առաքյալներից մեկի փոխարեն: Իր հերթին, որմնանկարիչ Անդրանիկ Անտոնյանը հայտարարեց, որ իր իսկ նախաձեռնությամբ Աբովյանին օժտել է «սրբությամբ» և առաքյալներից մեկին օժտել է վերջինիս դիմագծերով: Նրա խոսքերով, նա պարզապես ցանկացել է անակնկալ մատուցել, քանի որ նահանգապետը «արժանի էր լինել առաքյալների շարքում»:
Այսօր Կողբը գյուղի եկեղեցու «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների շարքում այլևս չեք գտնի նահանգապետի դիմագծերով առաքյալին, քանի որ բարձրացված աղմուկից հետո Հովիկ Աբովյանը հեղինակին հրամայեց փոխել պատկերը: Բայց տեղի բնակիչները ոչ միայն հիշում են այդ մասին, այլև սիրում են պատմել այդ պատմությունը զբոսաշրջիկներին. նման պատմությունները մեծացնում են հետաքրքրությունը փոքր գյուղի նկատմամբ:
Այնպես որ, նույնիսկ եթե մեր նահանգապետները չմնան պատմության մեջ որպես մարզերում կյանքի որակը կտրուկ փոխած հեղափոխականներ ու բարեփոխիչներ, միևնույն է, նրանց մասին դեռ երկար կխոսվի՝ շնորհիվ նրանց որոշ արարքների և «ժողովրդական բանահյուսության»:
Լինա Մակարյան