Երեկ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցան բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմինն էր, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցություն ունեցան միայն բանակցությունների վերջին փուլին:

Ռուսաստանի նախագահը առանձին հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչից հետո կայացավ եռակողմ հանդիպումը առանց ուղեկցողների և օգնականների մասնակցության: Հանդիպման արդյունքում կայացվեց համատեղ որոշում:

Սարգսյանի և Ալիևի հետ առանձին հանդիպումների ժամանակ, արդեն պարզ դարձավ, թե որքան տարբեր են հակամարտության երկու կողմերի սպասումները այս հանդիպումից, և որքան բարդ խնդիր է դրված ռուսաստանի ղեկավարի առաջ:

Հայաստանի նախագահը ուշադրություն գրավեց հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և առաջնագծում կատարված դեպքերի վերաբերյալ հետախուզության մեխանիզմներ ներմուծելու վրա: «Բայց, ցավոք, կողմերից միայն մեկի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում: Եվ մենք, իհարկե, ուրախ կլինեինք, եթե կարողանայինք Վիեննայում ունեցած պայմանավորվածությունները առաջ մղել և հետախուզական մեխանիզմներ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ: Դա բանակցությունների ընթացքի համար աշխատանքային մթնոլորտ կստեղծեր»,- ասաց Սարգսյանը:

Իլհամ Ալիևը իր հերթին խոսում էր իր երկրի համար այս հակամարտության մեջ ստատուս-քվոյի պահպանման անհնարինության մասին: «Հակամարտությունը ձգձգվեց: Ինչպես հայտարարել է Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահները` ստատուս-քվոն անընդունելի է: Մենք այդ հայտարարությունը լիովին ընդունում ենք: Բայց դրա փոփոխության համար անհրաժեշտ է սկսել Ադրբեջանի տարածքների դեօկուպացիայի գործընթացը: Այդ տարածքները օկուպացված են արդեն 20 տարի»,- ասաց Ադրբեջանի նախագահը:

Չնայած սրան` երեք նախագահները կարողացան հանդես գալ ընդհանուր հայտարարությամբ, որում հաստատվեցին մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները` հակամարտության տարածաշրջանում իրավիճակի ստաբիլացման և խաղաղ գորընթացներին նպաստող մթնոլորտի ստեղծման մասին: Այդ նպատակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին մեծացնել հակամարտության շրջանում միջազգային դիտորդների թիվը:

«Կայացավ կարծիքների փոխանակություն կարգավորման կարևոր ասպեկտների շուրջ: Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ  փոխըմբռնման շնորհիվ ունեցած ձեռբերումների մասին: Այդ հարցերի լուծումը թույլ կտա առաջընթացի համար պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ալիևը և Սարգսյանը իրենց հավանությունը արտահայտեցին վերջին շրջանում հակամարտության գոտում խաղաղության ռեժիմի պահպանման վերաբերյալ: Նրանք նաև նշեցին իրենց հաճախակի կոնտակտի կարևորությունը և պայմանավորվեցին շարունակել այս ֆոռմատով հանդիպումները` ի հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին:

 

1030407627

Ամփոփելով Սանկտ Պետերբուրգում հանդիպման արդյունքները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին հավելյալ դինամիկա հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նրա Հայաստանի և Ադրբեջանի գործընկերները դրական գնահատեցին հանդիպման արդյունքները: «Հուսով ենք, որ այս հանդիպումը որքան հնարավոր է արագ հիմք կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պրոգրեսի հասնելու համար»,- ասաց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը իր հերթին հայտարարեց, որ հանդիպումն անցավ կոնստրուկտիվ մթնոլորտում: «Սանկտ Պետերբուրգի հանդիպումը բավական օգտավետ էր: Թեև զգուշությամբ, բայց կարող եմ ասել, որ հանդիպումը անցավ կոնստրուկտիվ մթնոլորտում: Նախագահները փոխհամաձայնության եկան որոշ հարցերի շուրջ… Եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա հնարավորւթյուն կստանանք առաջ տանել բանակցական գործընթացը` պրոգրես ապահովելով նաև հակամարտության կարգավորման հարցում»,- հայտնեց Նալբանդյանը:

Միևնույն ժամանակ նախարարը անհանգստություն հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Սանկտ-Պետերբուրգում անցնող հանդիպումներին զուգահեռ միաժամանկ լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում` 25 հազար զինվորների, օդային ուժերի, զրահամեքենաների, հրետանու և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մասնակցությամբ: Այդ թվում նաև շփման գծում գտնվող տարածաշրջաններում: «Չեմ կարծում, որ սա կոնստրուկտիվ մոտեցում է նման խորհրդաժողովի օրերին»,- նշեց նա:

Սակայն Սանկտ Պետերբուրգի բանակցությունների նեգատիվ տրամադրությունը կախված էր ոչ միայն Ադրբեջանում անցկացվող զորավարժություններից, այլև երկու երկրների հասարակության տրամադրություններից, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների մեղադրանքներից և սպառնալիքներից:

Իլհամ Ալիևը հանդիպումից երկու օր առաջ հայտարարեց` «Եթե որևէ մեկը գտնում է, որ կշարունակենք անիմաստ բանակցություններ վարել ևս մի 20 տարի, ապա նա սխալվում է»:

Իսկ Սերժ Սարգսյանը իր դժգոհությունն արտահայտեց ողջ աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համագումարի ժամանակ, չնայած կայանալիք հանդիպմանը, Իլհամ Ալիևի անհավասարակշռված պահվածքի և վիրավորական ակնարկների վերբերյալ:

Բացի դա` երկու երկրների հասարակությունը բոլորվին պատրաստ չեն զիջումների: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ նեգատիվ արձագանք կստանա որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու ցանկացած փորձ, այն էլ միակողմանի զիջումների տեսքով: Իսկ դա երկրում լուրջ ներքաղաքական ցնցումների առիթ կարող է դառնալ` ընդհուպ միչև իշխանափոխություն:

Ադրբեջանում, իրենց հերթին,անգամ լսել չեն ցանկանում Լեռնային Ղարաբաղի հնարավոր անկախացման մասին, սա գրեթե անհնար է դարձնում բանակցական գործընթացի առաջընթացը:

Նման պայմաններում Ռուսաստանից և մյուս միջնորդ պետություններից մեծ ջանքեր է պահանջում, որպեսզի ինչ-որ կերպ մտերմացնեն երկու երկրների դիրքորոշումը, ինչպես նաև կանխարգելեն նոր լայնամասշտապ պատերազմական գործողությունները, որը սպառնում է ներգրավել տարածաշրջանի այլ պետությունները նույնպես: Այդ պատճառով բոլոր ջանքերն առաջին հերթին ուղղված կլինեն շփման գծում իրավիճակի կայունացմանը և ապրիլյան դեպքերի կրկնությանը խանգարելը: Այս տեսանկյունից Սանկտ Պետերբուրգի հանդիպումները թույլ են տալիս երկու պետությունների ղեկավարներին չկորցնել իրենց հեղինակությունը իրենց երկրների հասարակության առաջ:

Սակայն լուրջ կասկածներ կան, որ դա կհաջողվի, հատկապես հիշելով նախկինում նման հանդիպումերի փորձը, այդ թվում և Ռուսաստանի ղեկավարության միջնորդությամբ կայացած:

Իսկ առայժմ… Սանկտ Պետերբուրգում հանդիպումից և այնտեղ ունեցած պայմանավորվածություններից հետո, երկու կողմերն էլ մեղադրեցին միմյանց հրադադարի ռեժիմի խախտման մեջ: Առայժմ միայն մանր տրամաչափի զենքերից:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը