Որքա՞ն անգամ ես դու մարդ
Ժամանակները փոխվում են, իսկ դրանց հետ նաև` կյանքի դրվածքը, որը թվում էր անխախտելի և հիմնարար: Փոփոխություններ են տեղի ունենում կյանքի բոլոր բնագավառներում` տարբեր արագություններով թափանցելով մարդկային գիտակցության մեջ: Որքան դու մեծ ես, այնքան բարդ է տասնամյակներ շարունակ ձևավորված նորմայից շեղվելը: Այդ փոփոխությունները վերաբերվում են նաև այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին լեզուն է, որով տեղի է ունենում շփումը: Հատկապես բարդ է այն հասարակություններում, որտեղ պատմականորեն ընդունված է զուգահեռաբար օգտագործել երկու լեզու:
Սովորություն, թե՞ անհրաժեշտություն
Այն հասարակություններին և ազգերին, ում հաղորդակցվելու համար անհրաժշտ է մեկից ավելի լեզու, մոլորակի վրա քիչ չեն: Օրինակ` Կանադան, իսկ Շվեյցարիան` առավել ևս, այնտեղ պետական չորս լեզու կա` այդ թվում և էկզոտիկ ռոմանշերենը: Խորհրդային ցանկացած պետություն նույնպես իրենից ներկայացնում էր, հիմնականում, բիլինգվերի հասարակություն. մայրենի լեզվի հետ մեկտեղ ակտիվորեն օգտագործվում էր ռուսերենը, որը միավորում էր հսկայական պետությունը:
Ազգային լեզուն յուրաքանչյուր երկրում պետական էր: Եվ հիմա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները, ռուսերենի հետ համատեղ, ունեն նաև իրենց ազգային լեզուն, երբեմն նաև երկուսը (օրիանակ, ինչպես Մորդովիան), որպես պետական լեզու համապատասխան տարածաշրջանում: Դա պետք է ընդգծել ի պատասխան նրանց, ովքեր մինչ օրս պնդում են «հեգեմոնի» կողմից ազգային մշակույթների և լեզուների «ճնշման» մասին:
Եվ շատերին, ի դեպ, չէր խանգարի սովորել Ռուսաստանից նման, ինչպես հիմա է ընդունված ասել, տոլերանտություն: Խոսենք, օրինակ, մերձբալթյան երկրներից: Այո, իհարկե, այդ ազգերը, եթե ազնիվ լինենք, միշտ զգտել են դեպի Եվրոպա: Սակայն, պատմության բերումով ռուսերենը և ռուսական մշակույթը երկար ժամանակ մեծ դեր է ունեցել այդ երկրներում և ոչ միայն խորհրդային դարաշրջանում: Այսօր այնտեղ ապրում են բազմաթիվ ռուսախոս քաղաքացիներ և նպատակաուղղված զրկել նրանց իրենց հարմար լեզվով շփվելու իրավունքից` անարդար է:
Մայրենի լեզվի առաջնայնությունը ոչ ոք կասկածի տակ չի վերցնում, դա միանշանակ առաջնային է: Սակայն, հարկ է հաշվի առնել, որ մերձբալթյան ռուսախոսների մեծ մասն արդեն մեծահասակ են և նրանց համար բարդ է լեզու սովորելը: Հնարավոր է, որ սողոմոնյան որոշում կլիներ, ժամանակավորապես ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունել և միևնույն ժամանակ մայրենի լեզվի ուսուցումը դնել բարձր մակարդակի վրա: Նման խնդրի հետ հատվել է և դեռ երկար կառնչվի ցանկացած հետխորհրդային երկիր, և Հայաստանը այդ թվում բացառություն չէ: Այլ հարց է, որ հայկական իրականությունը և ազգային մենթալիտետը ադեկվատ վերաբերմունք ենք թելադրում այլ լեզուների և դրանց կրողների նկատմամբ, և չկա որևէ անհանդուրժողականություն և երբեք չի եղել: Կար մի շատ կարճ շրջան` անկախության առաջին տարիներին, սակայն այն էլ արագ ավարտվեց և առանց կոնֆլիկտների:
Մենթալիտետի նրբություններ
Հայաստանում միշտ հարգանքով են վերաբերվել ցանկացած լեզվի և երբեք ոչ ոքից չեն պահանջել անպայման խոսել հայերեն: Պարադոքսը նրանում է, որ այլ ազգի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ովքեր ապրում էին Հայաստանում միշտ հրաշալի տիրապետել են հայերենին: Ռուսները, հրեաները, ուկրաինացիները` բոլորը սկսեցին խոսել հայերենով, ինչպես հարազատ լեզվով, իսկ քրդերի և եզդիների մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, մեր լեզուն նրանց համար երկրորդ մայրենին է: Հնարավոր է, որ այդպես է ստացվել հենց այն պատճառով, որ ոչ ոք չէր ստիպում նրանց սովորել հայերենը, հետևաբար`ընթանում էր մարդու` սոցիումի անքաքտելի մասը դառնալու բնական պրոցեսը:
Այնուամենայնիվ` պետք է կրկնել, որ բոլորին միավորում էր ռուսերենը: Այն ժամանակ Հայաստանում չկար որևէ մարդ, ով չհասկանար կամ չկարողանար խոսել ռուսերենով, ակցենտով, երբեմն շփոթելով քերականական սեռը և վատ կողմնորոշվելով հոլովներում, միևնույնն է լեզվին բոլորն էին տիրապետում: Եվ լեզվի միջին իմացությունը բավական բարձր էր, ինչը, իհարկե, օգնում էր ուսման և աշխատանքի մեջ:
Ռուսական դպրոցների մեծ մասը լեզուն սովորեցնելու գործառույթ էր կատարում, շատ ընտանիքներում շփվում էին իրար հետ երկու լեզուներով, և հենց դա էլ կոչվում է բիլինգվիզմ: Հայկական դպրոցներում նույպես հրաշալի սովորեցնում էին ռուսերեն, և հիմա էլ քիչ չեն միջին տարիքի մարդիկ, ովքեր հավասարապես տիրապետում են և հայերենին և ռուսերենին:
Խորհրդային միության փլուզումից հետո շատ բան փոխվեց, և չէր կարող չփոխվել, դա բնական գործընթաց էր: Հայերենը դարձավ պետական լեզու, ռուսերենը դասվեց օտար լեզուների շարքում: Բայց հենց այստեղ պետք է ցուցաբերվեր հատուկ ուշադրություն և հնարավրինս պահպանել պետության ունեցած գիտական և մանկավարժական պատկառելի հիմքը: Կրկին, օբյեկտիվ պատճառներով, դա տեղի չունեցավ, և ոչ չար դիտավորությամբ, հայկական անկախության առաջին տարիները շատ ծանր էին և բարդ, և լեզվական ուսուցման խնդիրները առաջնային չէին: Խոսքը ոչ միայն ռուսերենի ուսուցանման մասին է, այլ ցանկացած այլ լեզվի:
Նոր կարգավիճակով
Ամեն ինչ անցողիկ է: Անցան նաև այն տարիները, երբ օրհասական խնդիր էր ազգի ֆիզիկական գոյատևությունը: Կյանքն ակտիվացավ և եկավ դպրոցականների և ուսանողների կրթության մասին մտածելու ժամանակը: Եվ այդ ճանապարհը բարդ էր, և այն դեռ հաղթահարված չէ: Տարբեր թեորեմների, մեթոդների և մոտեցումների վերաբերյալ վեճերն ու բախումները շարունակվում են` հանուն օպտիմալ որոշումներ գտնելու: Սակայն, գլխավոր փաստն այն է, որ այժմ ռուսերենը պետք է սովորեցնել, որպես օտար լեզու:
Թվում էր սարսափելի ոչինչ չկա, չէ որ մանկավարժների սերունդը պահպանվել է և ապագա սերունդը նույնպես վստահություն և հարգանք է ներշնչում և կարծես` ոչինչ բարձրագույն կրթության մակարդակի անկում չէր կանխատեսում: Խնդիրը թաքնված էր միջնակարգ դպրոցներում, որոնք սկսեցին շրջանավարտներ տալ` մի քանի տարի առաջ նույն դպրոցներն ավարտած երիտասարդներին գիտելիքների որակով կտրուկ զիջող:
Օտար լեզուների շարքին դասվող լեզուների հանդեպ վերաբերմունքը մնաց նույնը, դրանք երկրորդական դասվող առարկաներ են: Եվ հենց այդ հոգեբանական դիրքորոշումը բերեց լեզուների հանդեպ հետաքրքրությունների անկման: Այն անհատները, ովքեր հստակ գիտեին, որ պետք է բարձր որակում ունեցող մասնագետներ դառնան, իհարկե, սովորում էին և ռուսերեն, և անգլերեն, չէ որ գրականության ճնշող մեծամասնությունը հասանելի է հենց այդ լեզուներով: Բայց այդ անհատները բացառություն են, իսկ մանկավարժները ստիպված են իջնել դպրոների ծայրահեղ թույլ գիտելիքներ ունեցող շրջանավարտների մակարդակին և չհասցնել նրանց իրենց մակարդակին:
Ի դեպ, անգլերենը, քիչ թե շատ, խուսափեց տխուր ճակատագրից, շատերը, ովքեր կապում են իրենց մասնագիտական աճը և արտասահմանում աշխատելու հնարավորությունը, լրջորեն զբաղվում են դրա ուսումնասիրությամբ: Բարեբախտաբար Երևանում բացվեց Ամերիկյան համալսարանըը, որտեղ անգերենի իմացության պահանջները չափազանց բարձր են և ուսուցումը բարձր հիմքի վրա է դրված: Եվ սա միակողմանի չէ` անգլերենի իմացությունը բերեց այնպիսի երիտասարդների գոյության (հիմնականում աղջիկների), ովքեր, չգիտես ինչու, հայերեն էլ են խոսում անգլերեն ակցենտով, որը հավանաբար, հատուկ է լոնդոնյան կամ հարվարդյան արտահայտչականությանը, բայց բացի շրջապատի ժպիտը, ուրիշ ոչինչ չեն շահում: Ամերիկյան համալսրանը դրանում մեղավոր չէ, և կարծես, այդ «նորաձևությունն» էլ է կամաց-կամաց վերանում:
Չվատնել հարստությունը
Հայաստանի այն բուհերը, որոնք նաև խորհրդային տարիներին էին իրենց վրա վերցնում ռուսերենի մասնագետների պատարստման հիմնական պատասխանատվությունը` պետական և մանկավարժական համալսարանները, այսօր էլ պահպանում են իրենց դիրքերը նաև հիմա: ԵՊՀ-ում ռուսերենի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարինա Քյոսյանը նշում է, որ համալսարանը իվիճակի է ապահովել ցանկացած, անգամ ամենաբարձր դասավանդման մակարդակը, եթե լինի դրա պահանջարկը և հետաքրքրությունը ուսանողների կողմից: Մարինայի հետ համաձայն է Նունե Այվազյանը, ով նույնպես ԵՊՀ-ում ռուսերեն է դասավանդում: Չնայած ռուսերենի ֆակուլտետի դիմորդների թվի կտրուկ նվազումը, ինչը պայմանավորված է ներկայիս օբյեկտիվ իրականությամբ, պատրաստել գրագետ և սեփական մասնագիտությունը սիրող պրոֆեսիոնալներ պատրաստելը լիովին հաջողվում է, իսկ միջնակարգ կրթության թերացումները, որպես կանոն, հնարավոր է շտկել` ճիշտ մոտեցման շնորհիվ: Ողջ ասվածը վերաբերվում է նաև Մանկավարժական համալսարանին, թեև այս բուհը որոշակի յուրահատկություններ ունի:
Համապատասխան բուհերի և ֆակուլտետների հետ կապերը, որոնք կային դեռ քարորդ դար առաջ, հիմնականում պահպանվել են, կարգավորված համագործակցություն է ընթանում նոր կենտրոնների հետ, որոնք ստեղծվել են վերջին երկու տասնամյակների ընթացքում: Իրականացվում են համատեղ հետազոտական և ուսուցողական ծրագրեր, հանդիպումներ և կոնֆերենսներ: Դա հնարավորություն է տալիս պահպանել և բարձրացնել ռուսաց լեզվի ուսուցանման մակարդակը, իսկ հայ մասնագետները իրենց զգում են ռուսիստների համաշխարհային բանակի լիիրավ անդամ:
Հայտնվել է նաև նոր բուհ, որը կոչված է սովորեցնելու ռուսերենին և ռուս գրականությանն ու մշակույթին: Խոսքը 1997թ-ին հիմնադրված Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մասին է: Այստեց, ինչպես ԵՊՀ-ում, պատրաստում են ինչպես դասական բանասեր-ռուսիստներ, այնպես էլ թարգմանիչներ` միջազգային և մասնագիտական հաղորդակցության մասնագետների:
Այս գործընթացներում մեծ դեր է խաղում Ռուս գականության ՌՀՀ ինստիտուտը: Տնօրեն Արշակ Սարգսյանը նշում է, որ ինստիտուտը մեծ ուշադրություն է դարձնում ռուսիստ դասախոսների որակման բարձացմանը` ինչպես բուհերի, այնպես էլ դպրոցների: Ռուսական կենտրոնների հետ համատեղ գիտական աշխատանքը ոչ մի վայրկյան չի դադարեցվում, մասնավորապես, տարբեր ուղղվածություններ ունեցող բառարանների կազմումը, ինչ պահանջարկը գնալով ավելանում է: Պետք է ասել, որ Սլավոնական համալսարանին դա հաջողվում է անել բարձր մակարդակով:
Քանի որ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք պետք է Հայաստանին ռուսերենը, ակնհայտ է, ապա վերը նշված հաստատությունների աշխատակիցները, և ոչ միայն նրանք, պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն այդ լեզվի քարոզշության համար: Ցանկալի է, իհարկե, որ ռուսական կազմակերպությունները նույնպես իրենց կողմից ավելի լայնացնեն ժամանակակից ռուսիստիկայի ուղղությունների զարգացումը:
Եվ այդ ժամանակ հայը, ով կատարյալ կտիրապետի ռուսաց լեզվին, լիարժեք կերպով կծանոթանա ռուսական գրականության և մշակույթի հետ և կդառնա ավելի հարուստ: Հայերի համար բնական է այլ լեզուներ իմանալը: Հին հայկական իմաստուն ասույթ կա` դու այնքան մարդ ես, որքան լեզու գիտես:
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը