Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որտեղ բնակչությունը երկլեզու է` հայերը դեռ փոր ժամանակից տիրապետում են երկու լեզվի` հայերենի և ռուսերենի: Ինչպես մյուս հետխորհրդային երկրներում, այնպես էլ Հայաստանում ռուսերենը մտել է հայերի կենցաղ` դառնալով ինֆորմացիա ստանալու, արտաքին աշխարհի հետ շփվելու, նորաբանությունների աղբյուր: Հայկական դպրոցնեում ռուսերենը դասավանդվում է պարտադիր կերպով, երկրում բարեհաջող գործում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, որտեղ սովորում են ռուսերենով, գրականության զգալի մասը դեռևս հասանելի է միայն ռուսերենով, քանի որ հայալեզու անալոգներ դեռևս չկան: Բացի այդ, Հայաստանում անալոգային և թվային հեռարձակմամբ ցուցադրվում են ռուսական հեռուստաալիքները («Առաջին ալիքը», «НТВ», «Россия 24», «МУЗ-ТВ» և այլն), հայկական կինոթատրոններում ֆիլմերի մեծ մասը ցուցադրվում են ռուսերեն կրկնօրինակմամբ:

Թվում է, թե ռուսերենի առումով հայաստանում ամեն ինչ պետք է որ լավ լիներ: Բայց դա այդպես չէ: Չնայած վերը նշվածին` ռուսերենը արդեն մի քնաի տարի է և նույնիսկ տսնյակ տարիներ շարունակ ակտիվորեն զիջում է իր դիրքերը:Եթե մեծ և միջին սերունդների ներկայացուցիչները դեռևս լավ են տիրապետում ռուսերենին, ապա երիտասարդները, և դա երևումէ  անզեն աչքով, գիտի ռուսերեն չափից դուրս վատ: Բանը հասնւմ է նրան, որ երիտասարդ տղեներն ու աղջիկները չեն հասկանում, թե ինչի մասին է այն ֆիմը, որը դիտում են հայկական կինոթատրոնում ռուսերեն կրկնօրինկամամբ (ի դեպ երևանյան երկու կինոթատրոններից մեկը կոչվում է «Մոսկվա»): Ի՞նչն է պատճառը:

«Պատճառները մի քանիսն են: Նախ կարևոր է նշել դպրոցներում ռուսերենի դասավանդման խիստ ցածր մակարդակը»,- մեզ հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գրական տեսության և քննադատության բաժնի պրոֆեսոր Մագդա Ջանփոլադյանը:

Մագդա Ջանփոլադյան

«Այսօրվա դասագրքերով, հնարավոր չէ սովորել անգամ ռուսերենի քերականության հիմքերը, էլ չեմ ասում ավելի խորը գիտելիքների մասին: Այնտեղ ավելի շատ խաչբառներ ու անհասկանալի տեկստեր են` առավել անհասկանալի հարցերով, քան պրակտիկ նյութ, որը կօգներ երեխաներին յուրացնել լեզուն: Դասագրքերի որակն այնքան ցածր է, որ նույնիսկ բարդ է մեկնաբանություն տալ: Երեպաները դպրոցից հետո մտնում են համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետ, այդ թվում նաև ԵՊՀ-ի, և տեսարանը շատ ցավալի է լինում` միյան ամեն 10-րդն է նոռմալ տիրապետում ռուսերենին: Եթե ես սա 30 տարի առաջ ասեի` ոչ ոք չէր հավատա,ամեն ինչ հակառակն էր, ԵՊՀ-ի բանասիրականը հեղինակավոր բաժին էր և այստեղ ընդունվելու համար լուրջ կոնկուրենցիա էր գնում»:

Սակայն Ջանփոլադյանի խոսքերով` դպրոցը և ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկան միակ խնդիրը չէ: «Պատճառներից մեկն էլ այն է, որ աշխատաշուկայում ռուսերենի պահանջարկը ցածր է` դա «երկրորդ տեղում»: Առհասարակ հումանիտար գիտությունների հանդեպ հետաքրքրության անկումը դարի նորույթն է, դրա դեմ հանարվոր չէ պայքարել: Բայցևայնպես հնարավոր չէ դրանով բացատրել ռուսերենի հանդեպ հետաքրքրության բացակայությունը, քանի որ սրան զուգահեռ անգլերենը և այլ ռոմանոգերմանական լեզվընտանիքին պատկանող լեզուների հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է: Բանը նրանում է, որ ռուսերենի իմացությամբ բուհն ավարտելուց հետո, չգիտես ուր գնալ, այդ պատճառով էլ դրա հետ առնչվող մասնագիտությունները կորցնում են իրենց հեղինակությունը: Արդյունքում երեխաների մոտ դեռևս վաղ հասակից կորչում էհետագայում ռուսերեն ուսումնասիրելու մոտիվացիան, այդ ուղղությունը մեխանիկորեն մաղվում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Պրոֆեսորի կարծիքով` իրավիճակը հնարավոր է ուղղել միայն այս բնագավառում պետության վարած քաղաքականությունը փոխելով: «ԻՆչ-որ չափով ռուսերենի այսօրվա ողբալի վճակը նաև 90-ականներին լեզվական ցնցումների արդյունքն է, երբ թեթև ձեռքով փակվեցին ռուսական դպրոցները, ռուսական դասարանները հայկական դպրոցներում և այլն: Իհարկե այս սխալ որոշումը չէր կարող հետևանքներ չունենալ, որոնք այսօր են ի հայտ գալիս և որոնց մասին մենք հիմա զրուցում ենք»,- նշեց Մագդա Ջանփոլադյանը, ընդգծելով` խնդիրը միայն լեզվի մեջ չէ, այլ մշակույթի, պատմության, շփման, կրթության` այն ամենի, ինչը իր մեջ կրում է ցանկացած լեզու:

Բացի դա Ջանփոլադյանը համոզված է, որ դրված խնդիրը կարելի է լուծել տարբեր հարթակներում ռուսերենին նվիրված թեմատիկ միջոցառումների կազմակերպմամբ` նվիրված ռուսաց լեզվին, գրականությանը, մշակույթին և այլն: Օրինակ ` նոյեմբերի 20-ին նմանատիպ միջոցառում անցավ երևանյան Մոսկվայի Տանը: Հայաստանի հինգ ռուսալեզու գրողներ և Սանկտ-Պետերբուգից ժամանաց հյուրը` ազատ ընթերցումների շրջանակներում հնարավորություն ստացանծանոթանալ հայ ընթերցողների հետ և ներկայացնել նրանց իրենց ստեղծագործությունները: Միջոցառումը կայացավ Ռուսաստանում հայտարարված Գրականության տարվա շրջանակներում:

Լիանա Շահվերդյան

Հեղինակները, պետք է ասել, բազմաժանր էին: Առաջինը ելույթ ուեցավ բանաստեղծուհի, Թբիլիսում ծնված Լիանա Շահվերդյանը, ով ներկայացրեց իր դեռևս չհրատարակված բանաստեղծությունները, ինչպես նաև հատված իր «Բազմակետեր» գրքից:

iwUk8afmKrrm-muRBXS-MeDv_78_Dj7OYVw6HEMi9fY

Բանաստեղծուհու անձնական և գոխտրիկ բանաստեղծություններին, որոնք բուռն ծափահարությունների արժանացան, հետևեցին Հայաստանում Deutsche Welle-ի թղթակից, լրագրող, գրող Աշոտ Գազագյանի կեսկատտակ, կեսլուրջ, բայց շատ խորհը պատմվածքները: Լրագրողը բեմից խոստովանեց, որ առաջին անգամ է նման ֆորմատով ելույթ ունենում, ինչից էլ հանդիսատեսը օգտվեց` նրան անընդհատ ընդհատում էին ծիծաղով` չթողնելով կարդալ պատմվածքը: Բայց Աշոտը, պետք է ասել` փայլուն հաղթահարեց ամեն ինչ:

Աշոտ Գազագյան

Հաջորդը բե բարձրացավ Թբիլիսիում ծնված Մարգարիտա Գևորգյանը` հայտնի գրող, բանաստեղծուհի, հրապարակախոս, կոլաժիստ, թագմանչուհի և առհասարակ բազմակողմանի անձնավորություն, ով նաև «Գրական Հայաստան» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է: Գևորգյանը հանդիսատեսին ներկայացրեց բանաստեղծություններ, որոնք վերապատմելը հանցագործություն կլինի, անհրաժեշտ է պարզապես հաջորդ անգամ բաց չթողնել հեղինակի կատարմամբ դրանք լսելու հնարավորությունը:

Մարգարիտա Գևորգյան

Հովհաննես Ազնաուրյանը, ով Մարգարիտայից հետո զբաղեցրեց իր տեղը բարձրախոսի մոտ, պատմեց քեռի Մարատի և Արամի մասին հուզիչ մի պատմություն, որտեղ երկու սերունդների աշխարհայացքների հակադրությունն է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ժամանակը, տարածությունը, կյանքը և մեր տեղը դրանում: Պատմությունը ներկայացված էր հայկական կենցաղի տեսանկյունից սովորական հայկական գյուղում, ուր տանում են սովորական հայկական ճանապարհները` փշատով պատված:

Հովհաննես Ազնաուրյան

Կարդաց, կատակեց, երգեց և պարզապես ուրախացրեց դահլիճին հաջորդ հեղինակը` սցենարիստ, լրագրող, ռեժիսյոր և պարզապես տաղանդավոր մարդ Ռուբեն Փաշինյանը: «Մեր թթի ծառը»` այսպես էր կոչվում հիմնական լեյտմոտիվ պատմությունը, որը պատմում է Փաշինյանի կյանքի պատմության, սխալների, կորցրած ժամանակի և մանկության ընկերուհու, ով հետագայում դարձավ կյանքի ընկերուհի, հետ ձեռք բերած երջանկության մասին: Ռուբեն Փաշինյանի կինը, ի դեպ, նստած էր դահլիճում և լսում էր իր կյանքի պատմությունը` ամուսնու հայացքով ներկայացված:

Ռուբեն Փաշինյան

Վերջինը բեմ բարձրացավ Անուշ Վարդանյանը, հենց ինքը` Սանկտ-Պետերբուրգից ժամանած հյուրը, ում ներկայացնելու կարիք թերևս չկա: Նա ռեժիսյոր և սցենարիստ է, 4 գրքերի հեղինակ, երկու տասնյակ սերիալների և ֆիլմերի սցենարի հեղինակ: Ազատ ընթերցումների շրջանակներում կայացավ Վարդանյանի դեբյուտը անմիջականորեն հայ հանդիսատեսին ներայանալու առումով, միևնույն ժամանակ Ռուսաստանում նա կինոարտադրության հայտնի դեմքերից է: Երեկոյի ավարտին բոլոր ցանկացողները կարող էին մոտենալ և շփվել հեղինակի հետ ոչ պաշտոնական, ընկերական մթնոլորտում:

Անուշ Վարդանյան

«Մենք առաջին անգամ ենք գրական ընթերցումներ կազմակերպում եհնց այս ֆորմատով»,- պատմեց Մոսկվայի Տան նախագծերի մենեջեր Էլինա Կազարյանը,- «Ասել, որ սրանք ավանդական բնույթ կկրեն դժվար է ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արդյուքն մենք կստանանք: Եթե մենք զգանք, որ նման գրական ընթերցումներ և այլ նմանատիպ միջոցառումները պահանջարկ ունեն, բնականաբար մենք կսկսենք մտածել այն ուղղությամբ, թե ինչպես շարունակենք Մոսկվայի Տան նոր ավանդույթը: Բայց այն, որ միջոցառումն ինքնին յուրահատուկ է, այն թույլ է տալիս տեսնել միևնույն վայրումմ միևնույն ժամանակ վեց ժամանակակից հեղինակների: Նրանք հանդիսատեսի հետ շփվելու միջոցներ, թեմաներ ընտրելու սահամանափակումներ չունեն: Մենք պարզապես նրանց բեմ, դահլիճ տրամադրեցինք և ներկայանալու հնարավորություն տվեցինք: Մեզ հետաքրքիր է, թե ինչի մաիսն են գրում ռուսալեզու հեղինակները, ինչպես են նրանք դա անում, ինչ են ուզում բոլորիս պատմել և մենք օգնում ենք նրանց այդ հարցում»:

Էլինա Կազարյան

Երեկոն ակնհայտորեն կայացավ, իսկ Մագդա Ջանփոլադյանը, երբ մենք իր հետ կայացած միջոցառումից էինք զրուցում, ասաց, որ կցանկանար ավելի շատ նման ակցիաներ տեսնել:

«Դրա համար հարթակներ մենք շատ ունենք` դպրոցներ, բուհեր, հասարակական կազմակերպություններ, մնում է միայն ավելացնել այս ամենը օգտագործելու ցանկություն և պատմել դրանց մասին մարդկանց: Ես համոզված եմ, որ այսպիսի միջոցառումները ոչ միայն կարևոր են և հետաքրքիր, այլև անհրաժեշտ և օգտակար են և որքան շատ լինեն, այնքան ավելի լավ բոլորի համար»,-ամփոփեց պրոֆեսորը:

Photos by Lina Levine