Ամերիկյան մոդել Քիմ Քարդաշյանը դարձել է Instagram-ի ամենաճանաչված բլոգերը: Ինչպես հայտնում է The Daily Miror-ը, նա կարողացել է շրջանցել առաջին տեղում գտնվող Բեյոնսեին: Այս պահի դրությամբ Քարդաշյանի աքաունթի վրա գրանցված է 44,1 միլիոն մարդ, իսկ Բեյոնսեին՝մոտ 44 միլիոն: Նշվում է, որ մոդելի հետևորդների թիվը ավելացցել է այն բանից հետո, երբ նա օգոստոսի սկզբին հրապարակել է իր մերկ սելֆին: Այդ ժամանակ նա ուներ 42 միլիոն հետևորդ:
Միջինը Քարդաշյանը լուսանկարները Instagram-ում հավաքում են կես միլիոնից մինչև մեկ միլիոն լայք: Instagram-ի ամենահայտնի բլոգերների թվում է նաև երգչուհի Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի Սելենա Գոմեսը, երգիչ Ջասթին Բիբերը և Քարդաշյան ընտանիքի միանգամից երեք անդամ՝Քենդալ Ջենները, Քայլի Ջենները և Քլոյե Քարդաշյանը:
Ամենաշատը սոցցանցերում հետևորդ ՝ 94,5 միլիոն ունի Instagram-ի պաշտոնական աքաունթը:
Քիմ Քարդաշյանը հայտնի է սելֆիների հրապարակման նկատմամբ իր թուլությամբ: Օրինակ, օգոստոսի սկզին նա համատեղ սելֆի է արել Հիլարի Քլինթոնի հետ, իսկ ապրիլին հրապարակել է սելֆիների իր հավաքածուն:
Նշվում է, որ առաջին տպաքանակը սպառվել է մեկ րոպեում: