Ավելին, քան պար: Ավելին, քան երգ: Ավելին, քան արվեստ: «Արագած» վոկալային-պարային համույթը խորասուզում է ինքն իր մեջ, իր արմատների մեջ: Որպեսզի նաև պատմական hայրենիքից հեռու` հոգում պահպանել փոքրիկ Հայաստան:

Հիշել արմատների մասին

– Վաղուց հենց պարն է կարևոր տեղ զբաղեցրել հայերի կյանքում. բոլոր ավանդույթները, ծեսերը և տոները իրականացվել և ուղղեկցվել են պարերով և պանտոմիմայով: Պարը պահպանում և սերունդից սերունդ էր փոխանցում ավանդույթները և ժողովրդական բանահյուսական արվեստը: Այդ իսկ պատճառով մեր համույթը ուղղակի պարարվեստ չէ։ Ամեն բան շատ ավելի խորն է: Բացի այդ, Արագածը ժամանակակից Հայաստանի ամենաբարձր լեռն է: Այնպես որ այս անվամբ մենք բարձր չափեզր հաղորդեցինք համույթին, ձգտում ենք համապատասխանել,- ժպտալով պատմում է Սուսաննա Ասատրյանը, պենզենյան «Արագածը» ստեղծողը, ոգեշնչողը և պահապան հրեշտակը:

Բազմազգ Պենզան հարազատ տուն դարձավ վեց հազար հայերի համար: Նոր սերունդը արդեն Ռուսաստանում է ծնվել, շատերը նույնիսկ հայերեն չգիտեն, որը հնագույններից մեկն է աշխարհում: Եվ Սուսաննա Սերգեևնան իր առաքելությունը գտավ հենց նրանում, որպեսզի երեխաների և պատանիների մոտ պահպանի իրենց մշակութային համարժեքությունը, 18 տարիների աշխատանքի ընթացքում նա օգնել է արդեն չորս սերունդների ավելի մոտ դառնալ Հայաստանին, այսինքն նաև պահպանել ավանդույթները և սովորույթները:

-Իմ ընտանիքը լքեց հարազատ Լեննականը (այժմյան Գյումրին) 1988 թ․ աղետային երկրաշարժից հետո: Այնպես որ վերջին 25 տարիներին ես ապրում եմ Պենզայում, ընդ որում դրանցից 18-ը սերտորեն կապված են հասարակական աշխատանքի հետ հայկական սփյուռքի շրջանակում: Սկզբում պատմություն էի դասավանդում հայկական կիրակնօրյա դպրոցում: Եվ ժամանակի ընթացքում հասկացա, որ երեխաները նաև ցանկանում են տեղեկանալ հայկական մշակույթի, սովորույթների մասին: Աղջիկները հատկապես հետաքրքրվում էին հայկական հարսանեկան ավանդույթներով, և սա կարևոր է… Ցանկանում ես ուղղորդել նրանց, ներթափանցել Հայաստանի ոգու մեջ: Եվ մեկ օր ինձ մոտ ցանկություն առաջացավ մեր մշակույթին ծանոթացնել որքան հնարավոր է շատ մարդ՝ չսահմանափակվելով միայն սփյուռքով: Այդպես 2000 թվականին ծնվեց «Արագած» համույթը: Այս 18 տարիների ընթացքում շատ բաներ են եղել, սակայն ամեն անգամ, երբ իմ ուժերը հատման եզրին էին և ցանկանում էի ամեն ինչ թողնել, իմ աղջիկները այնպես հիասքանչ էին պարում, որ ես շարունակում էի աշխատել էլ ավելի ոգեշնչված,- կիսվում է Սուսաննա Ասատրյանը:

Սկզբում դժվար էր։ Զգեստներ չկային, նույնիսկ հայկական երաժշտություն դժվար էր գտնել: Կայացման այդ փուլում անձնակազմին ֆինանսապես շատ օգնեց Սենիկ Սահակյանը, ով այժմ Ռուսաստանում Հայերի միության տարածաշրջանային բաժանմունքի տնօրենն է: Այնուհետև «Արագած»-ը ամրապնդվեց, փորձ և վարպետություն հավաքեց և սկսեց հանդես գալ՝ արագ հասնելով տարածաշրջանային մակարդակին:

-Մեր համերգներին գալիս են բոլոր ազգերի ներկայացուցիչները, նրանց դուր են գալիս մեր պարերը, նրանց համար դրանք նոր են, անսովոր: Իսկ մեկ անգամ էլ մենք պար բեմադրեցինք «Ղափամա» երգի հիման վրա, դա հայկական ավանդական աշնանային ուտեստ է բաղկացած դդումից և ընկույզից: Եվ համարի տարրերից մեկն էր ազգային հարսանիքը: Մեր կատարումը շատ տպավորիչ և գրավիչ էր պենզենյան հանդիսատեսի համար,- հատուկ հպարտությամբ պատմում են աղջիկները։

Մարիամ Դավթյան, Պենզենյան գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհի:

-Գրեթե մեկ տարի է ես պարում եմ «Արագած»-ում: Իմ հայրը հայ է, մայրս ռուս: Ես շատ լավ եմ խոսում ևˊ հայերեն, ևˊ ռուսերեն: Հայաստանը իմ պատմական հայրենիքն է: Եվ փորձելով պարերի շատ տեսակներ, ես կանգ առա իմ ժողովրդի պարերի վրա: Դրանք օգնում են պահպանել հայկական ոգին: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ: «Արագած»-ը հնարավորություն է տալիս բացահայտել ինքդ քեզ և քո տաղանդը: Ես ունեմ երազանք՝ ես ուզում եմ, որպեսզի մեկ օր «Արագած»-ը ելույթ ունենա Հայաստանում: Իսկ Սուսաննա Սերգեևնան շատ իմաստուն կին է, մեզ համար ասես երկրորդ մայր է, բարի, հասկացող, միշտ աջակցող դժվար պահին: Մեր բախտը շատ է բերել նման պարուսույցի հետ: Մեծապես նրա շնորհիվ է հայկական սփյուռքը Պենզայում մեծ ընտանիքի նման՝ պատրաստ օգնության հասնել ցանկացած պահի:

Մարիամ Դավթյան

Անգելինա Թեմուրյան, Պենզա քաղաքի №66 դպրոցի աշակերտուհի:

-Ինձ շատ է դուր գալիս մեր անձնակազմի համախմբվածությունը և Սուսաննա Սերգեևնայի անհատական մոտեցումը մեզանից յուրաքանչյուրին: «Արագած»-ի շնորհիվ ես ոչ միայն սովորեցի պարել, այլև բազմացիվ հետաքրքիր փաստեր իմացա Հայաստանի մասին: Օրինակ, որ հայկական այբուբենը գրվել է 405թ․։ Ծնողներս ծանոթացել և ամուսնացել են Ռուսաստանում, ես արդեն այստեղ եմ ծնվել: Սակայն ես հաճախ եմ հայկական նորություններ դիտում և պահպանում եմ կապը Իջևանում իմ բարեկամների հետ, գրեթե յուրաքանչուր տարի գնում եմ Հայաստան հանգստանալու: Մենք անպայման այցելում ենք Երևան, իսկ հետո մի քանի օր հանգստանում ենք Սևանա լճում:

Անգելինա Թեմուրյան

Նելլի Հովհաննիսյան, Պենզենյան հիմնական բժշկական քոլեջի ուսանողուհի:

-Իմ ծնողները նշանադրված են եղել Հայաստանում, իսկ ամուսնացել են արդեն Ռուսաստանում: Ես և իմ եղբայրները ծնվել ենք Պենզայում և Հայաստանում ես երբեք չեմ եղել, սակայն գիտեմ, որ Հայաստանը առաջինն է քրիստոնեություն ընդունել, որ հին ժամանակներում սփռված է եղել ծովից ծով, իսկ Երևանը հնագույն քաղաքներից մեկն է և 29 տարի մեծ է Հռոմից:

Երբ ես իմացա, որ Պենզայում կա հայկական կիրակնօրյա դպրոց, որոշեցի, որ անպայման պետք է ուսումնասիրեմ հայերենը և պատմությունը։ Ի դեպ, մեզ մոտ պարապում են նաև ռուս երեխաները, որոնց հետաքրքիր է մեր լեզուն: Մենք բոլորի համար ուրախ ենք:

Նելլի Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է «Արագած»-ին, ապա համույթում ես պարում եմ արդեն մի քանի տարի: Մեր պարացանկի իմ սիրելի պարը «Գաբբին» է: Այն ուրախ է, դրա տակ արյունը եռում է, և ցանկանում ես վարակել հանդիսատեսին: Այդ պարի շնորհիվ մենք միշտ շատ ծափահարությունների ենք արժանանում: Իսկ ընդանրապես ես շատ հաճախ եմ լսում հենց հայկական երաժշտություն՝ հայերենով: Ամենասիրելի երգը Արամեի կատարմամբ «Իմ Հայաստան» երգն է: Եվ մեր անձնակազմում կա մի աղջիկ, ով հրաշալի կատարում է այդ երգը:

 

Նատալյա Կոնաշենկովա 

«Դելովոյ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր