Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ի հունվար-հուլիսին կազմել է $2 մլրդ 657 մլն՝ 19.9%-ով կրճատվելով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանից արտահանման ծավալը 7 ամսում կազմել է $847 մլն՝ ավելանալով 0.1%-ով, իսկ ներկրումը կազմել է $1 մլրդ 810 մլն՝ նվազելով 26,7%-ով:
2015-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Նախորդ տարվա առաջին 7 ամսվա համեմատ 2015-ի հունվար-հուլիսին աճել են նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 14.8%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9%-ով: Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով:
Մինչ այդ, Ազգային վիճակագրական ծառայությունը հայտնում էր, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի արտաքին առևտրի ծավալը 2015թ.-ի հունվար-հուլիսին կազմել է 491,2 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 21,9%-ով:2015թ.-ի հունվարի-հունիսի ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումը կազմել է 70,8 միլիոն դոլար՝ 2014թ.-ի 133,8 միլիոն դոլարի համեատ, իսկ ներկրումը կազմել է 420,3(նվազել է 15,1%)-ով:
ՀՀ-ի արտաքին առևտրային շրջանառությունը ԱՊՀ-ի երկրների հետ վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 582,8 միլիոն դոլար (26,7% մասնաբաժինը և 22,5%-ոց անկում): 2015թ.-ի հունվար-հունիսին ԵՄ-ի երկրների հետ առևուտուրը կազմել է մոտ 582,2 միլիոն դոլար(մասնաբաժինը կազմել է՝ 26,6% և անկումը՝ 24,5%), իսկ մյուս երկրների հետ 1 020,9 միլիոն դոլար(մասնաբաժինը 46,7% և 16,9%-ոց անկում):