Օգոստոսի 13-ից 23-ը Մոսկվայում տեղի կունենա Մուրաբայի միջազգային փառատոնը: Այս տարի Ռուսաստանի մայրքաղաքը ժամանակավորապես կվերածվի «մրգային քաղաքի»: Փառատոնի օրերին հնարավոր կլինի զբոսնել «Հյութալի ափափողոցով», «Ազնվամորու նրբանցքով», «Խաղողի փողոցով»: Ի միջի այլոց, Մոսկվայի կենտրոնը՝ Արբատը ժամանակավորապես կվերանվանվի «Խաղողի փողոց»՝ ի պատիվ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի մասնակիցների: Հենց այստեղ կծավալվի իսկական արևելյան շուկան: Փառատոնի մասնակիցներին կառաջարկվեն մուրաբայի տարբեր տեսակներ՝ շլորի, հոնի, սերկևիլի, սեխի, դեղձի, ծիրանի: Ցանկացողները կարող են մասնակցել քաղցրավենիքների պատրաստման վարպետության դասերին, այնուհետև անցորդներին առաջարկել համտեսել դրանք:
Այս տարի Մուրաբայի փառատոնին մասնակցում են Ռուսաստանի 40 շրջաններ և 19 երկրներ՝ Ճապոնիա, Հնդկաստան, Չինաստան, Մեքսիկա և Եվրոպական երկրներ: Ողջ Մոսկվայով մեկ կանցկացվի 22 տոնավաճառ. հաճախորդներին կներկայացվեն տարատեսակ քաղցրավենիքներ՝ կակտուսի, չիլի պղպեղի, վարդի թերթիկների, ցախկեռասի, դդմի, սալորի, ծիրանի մուրաբա:
Իսկ առավել քմահաճների համար կպատրաստեն մուրաբա եղևնու և սոճու կոներից: Բացի մուրաբայից, փառատոնի հյուրերը կվայելեն մրգեր, հատապտուղներ, նրանց կառաջարկվեն կոկտեյլներ, հյութեր, թեյ ինքնաեռից: Որոշ հարթակներում արհեստագործները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները, խաղալիքներ և բազում հուշանվերներ: Քացր տոնը հետաքրքրիր կլինի ոչ միայն Մոսկվայի բնակիչների, այլև զբոսաշրջիկների համար: Բացի տարատեսակ համեղ ուտեստներից, փառատոնի կազմակերպիչները կնախապատրաստեն հետաքրքրիր մշակութային, ժամանցային ծրագիր: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա գլաչմուշկներով բալետի պրեմիերա՝ Ջաննի Ռոդարիի մեր սիրելի «Չիպոլինո» հեքիաթի և երգահան Արամ Խաչատուրյանի երաժշտության հիման վրա: Այս ներկայացման բեմադրողը ռուսաստանցի գեղասահորդ և մարզիչ Պյոտր Չերնիշովն է:
Բացի այդ, փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու գեղանկարչության դասերին, «քաղցր» նյութերից՝ օրինակ՝ մարցեպանից, արվեստի ստեղծագործությունների պատրաստմանը: Ողջ քաղաքով մեկ հարթակների վրա կանցկացվեն թատերական ներկայացումներ, և կգործեն կարաոկե ակումբներ: Հաստատ ձանձրալի չի լինի! Մուրաբայի փառատոնը Մոսկվայում անցկացվում է երկրորդ անգամ: Այս միջոցառումը դարձել է մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ամառային փառատոններից ամենասիրելին: Հիշեցնենք, որ անցյալ տարի փառատոնը հավաքեց 5,5 միլիոն այցելու: