Մի հնդկական հեքիաթ կա այն մասին, թե ինչպես է որսորդը ցանցի մեկ նետումով ծածկում թռչունների մեծ երամը, բայց նրանք այնքան շատ էին և այնքան համախմբված թռան, որ բարձրացրին ցանցը երկինք: Որսորդը որոշեց հետևել թռչուններին: Բոլոր հանդիպողները ծիծաղում էին նրա վրա, փորձում էին համոզել, որ նա հաջողության չի հասնի, բայց համառ որսորդը շարունակում էր հետապնդել երամին: Երեկոյան թռչունները սկսում են մտածել գիշերակացի մասին և ահա, բադերն ու սագերը ցանկացան գշերել գետի վրա, ձկնկուլներն ու կռունկները` ճահճուտներում, իսկ թութակները` բանանների այգում: Եվ հենց սկսեցին նրանք քաշել ցանցը տարբեր կողմերով ցանցը ճնշեց նրանց գետնին և նրանք բոլորը դարձան համառ և հեռատես որսորդի ավարը:
Անմիջապես հիշվում է այս իմաստուն հեքիաթը, որը նման է փիլիսոփայական առածի, երբ հետևում ես նրան, թե ինչ է կատարվում «Վրացական երազանք» կոալիցիայի ներսում:
«Վրացական երազանք» կոալիցիայում «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» ֆրակցիայի ղեկավար Գոգի Տոպաձեն ուղղակիորեն մեղադրեց պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին Կախեթի շրջանում միջանկյալ խորհրդարանական ընտրությունները ռազմական նախարարության միջոցներով կեղծելու մեջ: Նա գտնում է, որ այդպիսով նախարար Խիդաշելին խայտառակել է իշխող կոալիցիան և նա պետք է ոչ թե կառավարական հիմնարկներ հաճախի, այլ` հարցաքննությունների:
Այս հայտարարությունը երկրում պայթած ռումբի ազդեցություն ունեցավ: Հայտնի քաղաքական գործչի խոսքերը կարելի է այսպես ձևափոխել`
Իշխող կոալիցիայի ներսում տարաձայնությունները, ինչի մասին այդքան բարձրաձայնում էին «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները, վերջապես ջրի երես դուրս եկան
Գոգի Տոպաձե` խոշոր արդյունաբերող, «Կազբեգի» գարեջրի գործարանի սեփականատեր, երբեք առանձնապես չի վախեցել իշխանությունների հետ բաց կոնֆլիկտի մեջ մտնելուց, եթե ինքն իրեն իրավացի է համարել: Երկիրը դեռ հիշում է, թե ինչպես նախագահ Շեվարդնաձեն հրապարակավ պահանջում էր նրանից վճարել 17 միլիոնի պարտքը, ինչի գոյությունը Տոպաձեն կտրականապես հերքում էր: Եվ հիմա նա, բերելով հստակ փաստեր, հայտարարում է, որ Խիդաշելին ընտրատարծք է բերել ավելի քան 500 զինվոր, ում ձայները որոշիչ են եղել:
Իր պահվածքը Գոգի Տոպաձեն բացատրում է նրանով, որ ելնելով կոալիցիոն հարգանքից` ինքը երկար է դիմացել իր հասցեին արվող հարձակումներին և վիրավորանքներին, բայց իր համբերությունը սպառվել է: «Արդյունաբերողների» լիդերի հետ համակարծիք է համակուսակցական , պատգամավոր Զուրաբ Տկեմալաձեն, ով լրագրողներին մատնացույց արեց այն բանի վրա, որ նրանք մեկնաբանում են Տոպաձեի խոսքերը` խեղաթյուրելով ասվածի իմաստը:
Այս ամենը բացասական վերաբերմունք առաջացրեց Հանրապետական կուսակցության մոտ: Այս կուսակցության կարկառուն գործիչները` ի դեմս Դավիդ Բերձենիշվիլիի, խոստացան, որ Գոգի Տոպաձեն ստիպված կլինի պատասխան տալ իր ասածների համար: Բանը նրանում է, որ Թինաթին Խիդաշելին ոչ միայն Հանրապետական կուսակցության անդամ է, այլև հանրապետական Դավիդ Ուսուպաշվիլիի կինն է, ով նաև հանդիսանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ:
Վրաստանում շատերը գտնում են, որ «Հանրապետականները» կփորձեն կոալիցիայից դուրս հանել «Արդյունաբերողների» կուսակցությունը և նրանց տեղերում նշանակել իրենց մարդկանց: Թինաթին Խիդաշելին արդեն եղել էր սկանդալի հերոսուհի, երբ 2012թ-ի ընտրությունների նախօրեին «Ազգայնականները» հրապարակեցին իրենց հակառակորդներին վերաբերվող կոմպրոմատ` հրապարակելով Իրակլի Գարիբաշվիլիի զրույցների ձայնագրությունները, որտեղ նա Խիդաշելիին է ուղղում անպարկեշտ արտահայտությունների մի ամբողջ շարան: Այդ ժամանակ կոմպրոմատը չգործեց, իսկ Բիձինա Իվանաշվիլին պարզապես կատակեց իր երիտասարդ համախոհի կրթության աստիճանի վերաբերյալ:
Այս առիթով ավելորդ չի լինի հիշեցնել, որ նախորդ տարվա վերջին ևս մի սենսացիա եղավ, երբ Իրակլի Գարիբաշվիլին հանկարծ հրաժարական տվեց` լավ օրինակ էր, համենայնդեպս առանց որևէ ակնհայտ բացթողման: Դեռ այն ժամանակ իմացողներ կային, որ դա կապված էր Հանրապետական կուսակցության աճող ազդեցության հետ: Թեև «Վրացական երազանք» կոալիցիայում հակաամերիկյան կուսակցություններ երբեք չեն եղել` «Հանրապետականն» այդ անգամ ֆոնի վրա ամենաամերիկամետն էր: «Վրացական երազանքի» հռչակված դիրքորոշումը կայանում էր արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռության և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման մեջ: Դա այն ժամանկ էլ հեշտ գործ չէր: Երբ վարչապետ Բիձինա Իվանաշվիլիին գովեց Հայաստանին, այն բանի համար, որ նրանք հրաշալի հարաբերություններ ունեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, դա բողքոքի ալիքներ առաջացրեց ընդդիմության մեջ, բայց, ակնհայտ է, որ նման տրամադրություններ կային նաև հաղթանական կոալիցիայի անդամների մեջ: Զգալի փոփոխություններ այդ ուղղությամբ, իհարկե, տեղի չունեցան, բայց լարվածությունը ակնհայտ նվազել է:
Այսօր, երբ արևմուտքը փաստացի կոլեկտիվ հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ, նրանց, հավանաբար, անհրաժեշտ է վրացական իշխանությունների ավելի կոպիտ դիրքորոշում, ավելի շատ մասնակցություն հյուսիսային հարևանի հետ հակամարտության մեջ: Կարելի է չկասկածել, որ եթե հիմա իշխանության գլխում լինեին «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները, ապա անմիջապես Վրաստանը կմտներ Ռուսաստանի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ: Այն, որ դրանից հետո երկիրը կնմանվեր ԴԱՀ-ի կամ ԼԱՀ-ի, նրանց բնավ չի հետաքրքրում, կարևորը, որ արևմուտքը Ռուսաստանի հասցեին նոր մեղադրանքների և նոր պատժամիջոցների առիթ կունենար:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պաշտպանում են իրենց դիրքերը երկաթե փաստարկներով` հարձակումը նրանց վրա, ընդունվում է, որպես հարձակում ամերիկամետ ուղղության վրա: Վրաստանում ոչ մի նոռմալ մարդ դեմ չէ ամերիկամետ ուղղությանը, բայց հենց այդ նոռմալ մարդիկ են հրաժարվում այն ռուսաֆոբիայի և Ռուսաստանի հետ խորհրդարանական սուր հակամարտության հոմանիշ համարել: 2008թ-ի օգոստոսը ապացուցեց, որ կրակի միջից շագանակներ հանելը որևէ մեկի համար, ով էլ լինի, երկրի համար չափազանց կործանարար զբաղմունք է:
Եվ հենց բանականության այս ցողուններին փորձում են լռեցնել իրենց աղմուկով «ազգայնականները»:
Հանուն արդարության հարկ է նշել, որ Գոգա Տոպաձեն խորհրդարանական ամբիոնից նաև քննադատեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին` մեղադրելով նրան իր հիմնական, գլխավոր ուղուց շեղվելու և իր շատ խոստումներ չկատարելու մեջ: Խիդաշելին, որպես պաշտպանության նախարար, ամեն ինչ արել է որպեսզի կապեր ստեղծի իր ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս ֆոնին նրա այցը Երևան դիտվում է որպես քաղաքավարության հասարակ ժեստ: Նրա հայտարարությունը Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին, այն դեպքում, երբ այդ երկիրը գրեթե գտնվում է չհայտարարված պատերազմի շեմին Վրաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցների հետ, այնքան էլ տրամաբանական չէ:
Իր խոսքում Գոգի Տոպաձեն հատուկ ընդգծեց, որ ինքը դեմ չէ հենց Հանրապետական կուսակցությանը, որին չի ցանկանում նույնացնել Թինաթին Խիդաշելիի, Դավիդ և Լևան Բերձենիշվիլիների հետ: Նա արդեն ուղղակիորեն մատնացույց է արել եղբայրներից մեկին` Լևանին, որ վերջինս բավական թաքնված գործեր ունի և ուղղակիորեն մեղադրեց նրան 80-ականներին ԿԳԲ-ի հետ համագործակցելու և մյուս այլախոհների մատնելու մեջ:
«Ես խոսում եմ այն եռյակի մասին, որն իրավունք չունի այդպիսի հայտարարություններ անել: Եղբայրները շատ հանցագործություններ են կատարել և բարոյական իրավունք չունեն կոալիցիայի անդամի մասին այդպես խոսելու»,- հայտարարեց Գոգի Տոպաձեն:
Արդյունաբերողը գտնում է, որ ժողովուրդը այս գործիչներին վերաբերվում է, ինչպես Մուրվան Կրուին` արաբ զավթիչի, ով Վրաստանում քարը քարին չի թողել: Դեռևս միջնադարից նրա անունը Վրաստանում դարձել է ամոթանք:
Հարկ է նշել, որ Տոպաձեն միայնակ չէ Խիդաշելիի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, երբ փորձում է հասկանալ, թե ով է նա` Նապոլեոնը, Սուվորովը, թե Կուտուզովը: Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն նշեց`
«Թինաթին Խիդաշելիի հայտարարությունները խանգարում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, և այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի և արևմուտքի ուղղությամբ իշխանությունները ոչ մի արդյունքի չեն հասնում»:
Պարզ է, որ բռնկված սկանդալից չի կարող զերծ մնալ նաև բարձրագույն ղեկավարությունը: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարեց պաշտպանության նախարարի հասցեին նմանատիպ մեղադրանքների անթույլատրելիության մասին, քանի որ դա սպառնում է կոալիցիայի միասնականությանը, իսկ փոխվարչապետ Կախա Կալաձեն անգամ հայտարարեց, որ կոալիցիայի պառկտման մեջ մեծ վտանգ չի տեսնում:
Ակտիվ և բազմակողմանի բանակցություններից հետո «Վրացական երազանքում» ուժերի խմբավորում տեղի ունեցավ, և հիմա կոալիցիան դարձել է «Վրացական երազանքի» և Հանրապետական կուսակցության երկու միություններ: Այս փուլում հնարավոր է եղել պահպանել միասնականությունը, բայց արդյո՞ք երկար ժամանակով:
Բոլորին էլ պարզ է, որ նման երևույթների հետևանքով քաղաքական կուսակցությունների վարկանիշները հաստատ չեն բարձրանա: Եվ հանկարծ այնպես չստացվի, որ հաջողակ որսորդի դերում հայտնվի «Միասնական ազգային շարժումը», որի ողջ աշխարհով ցրված լիդերները կարող են էմիգրացիայից փառավոր վերադարձի հույս ունենալ:
Իրակլի Չխեիձե` քաղաքական վերլուծաբան, հատուկ Dalma News-ի համար