«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը («ՄԻՌ») Տավուշի մարզի Բերդավան համայնքում մայիս ամսից կիրականացնի ծրագիր, որի շրջանակներում կընդգծվի մշակութային զարգացման դերը հասարակության մեջ և տարածաշրջանում:

Այս նախագիծը հնարավորություն կտա ստեղծել փոքր կինոթատրոն, թատրոն, որտեղ գործող թատերախումբը կկարողանա ներկայացնել իր բեմադրությունները, կազմակերպել ոչ միայն նախկինում նկարահանված, այլև ժամանակակից (հայերեն և ռուսերեն) ֆիլմերի ցուցադրություններ։ Կենտրոնը կունենա գրադարան հայերեն և ռուսերեն գրքերով, ինչպես նաև ռուսաց լեզվի բանավոր խոսքի զարգացմանն ուղղված խումբ։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամը», տեխնիկական աջակցությունը՝ «Բերդավան» բարեգործական հիմնադրամի։

Ծրագրի եզրափակիչ փուլը կլինի 2024 թվականի սեպտեմբերին երիտասարդների համար փառատոնի անցկացումը։

Մասնակիցները կլինեն Կենտրոնի այցելուները և ակտիվ երիտասարդության ներկայացուցիչներ: