Թե ում և ինչ պատճառներով է անհրաժեշտ Հայաստանում ստեղծել կենսալաբորատորիա, «Հայաստանում ԱՄՆ-ի «կենսալաբորատորիաների» ընդլայնման որոշ մանրամասների մասին» հոդվածում պատմում է EADaily տեղեկատվական գործակալությունը: Ներկայացնում ենք հրապարակման տեքստն ամբողջությամբ:
ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական ներկայությունը ետխորհրդային երկրներում, որպես կանոն ասոցացվում է ռազմական վարչությունների հիմնման, բազաների տեղաբաշխման, ոչ ձեռնտու ռեժիմների տապալման նպատակով տարբեր «գունավոր հեղափոխությունների» ու այլ «ատրիբուտների» հետ: Սակայն երբեմն ամերիկյան աշխարհաքաղաքական ընդլայնման «հաղորդակից» դառնում են «գործընկեր»-երկրների տարածքներում ստեղծվող տարբեր կենսական լաբորատորիաները, իբր թե առավել վտանգավոր ախտածիններից պաշտպանության նպատակով անվտանգության ապահովումը, դրանց դեմ պաշտպանության տարբեր մեթոդների մշակումը: ԱՄՆ-ում ստեղծված ռեֆերանս- լաբորատորիաները 2010 թ.-ից գործում են Ուկրաինայում, 2011թ.-ից՝ Վրաստանում, իսկ 2016թ.-ից Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում: Այս հոդվածում մենք կփորձենք պարզաբանել Հայաստանում գործող կենսալաբորատորիայի որոշ նպատակներն ու դրա առաջադրանքները:
Ռուսաստանի դաշնակից-երկրի տարածքում անցյալ տարվա ընթացքում բացվել են 3 լաբորատորիաներ՝ Երևանում, իր մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում, ու Իջևանում: Նախագիծը հովանավորել է Պենտագոնի վտանգի նվազեցման գործակալությունը: Մասնավորապես, առավել վտանգավոր ախտածինների համար ռեֆերանս- լաբորատորիա ստեղծելու նպատակով Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության քաղաքացիական ծառայությանը տրամադրվել է 4,1 մլն. $: Եվ դեռ 9,8 մլն. $ էլ տրամադրվել է «Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի» ռեֆերանս-լաբորատորիայի վերանորոգման համար: 1,7 մլն. $ էլ տրամադրվել է այդ երկու հաստատությունների նոր սարքավորումների ու կահույքի համար:
Այս շռայլությունը, որն ԱՄՆ-ն ցուցաբերում է Հայաստանում կենսալաբորատորիներ հիմնելու համար, ահազանգող է: Բնականաբար, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև վերոնշված կազմակերպությունների անդամները բազմաթիվ անգամներ հավաստիացրել են, որ լաբորատորիաների գործունեությունը ոչ մի կերպ կապված չէ աշխարհաքաղաքական խնդիրների հետ: Ինչպես հայտնեցին Առողջապահության նախարարության ներկայացուցիչները դեռևս անցյալ տարվա վերջին, Հայաստանը գտնվում մի տարածաշրջանում, որտեղ արտագաղթը բարձր մակարդակի է, ու շատ մեծ է հավանականությունը, որ հիվանդությունները մուտք կգործեն հանրապետություն: Ու իր վրա վերցրած միջազգային պարտավորությունների համաձայն՝ իբր Հայաստանը պետք է հայտնաբերի այդ վտանգն ու արձագանքի դրան, այդպիսով կանխելով դրա տարածումը երկրի ներսում ու դրա սահմաններից դուրս: Լաբորատորիաները կրում են հետազոտական բնույթ ու կոչված են այդ խնդրի լուծմանը: Հայկական կողմը նույնպես նշում է, որ լաբորատորիան չի կարող երկակի բնույթ կրել, քանի որ երկիրը իր վրա է կրում կենսաբանական զենքի տարածման ռիսկերի նվազեցման պարտավորություն:
Նման մի մեկնաբանությամբ ապրիլի վերջին հանդես եկավ ԱՄՆ-ի դեսպանատունը Երևանում: Հայտարարվեց, որ իրենք հպարտանում են Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ ու երկրի քաղաքացիների ցուցաբերած օգնությամբ՝ գյուղատնտեսական կենդանիների առողջության երաշխավորության ապահովման, գերժամանակակից լաբորատորիաների ստեղծման ու դրանց վերանորոգման ֆինանսավորման համար, որոնց շնորհիվ ամրապնդվում են կառավարության հնարավորությունները՝ մարդկանց ու գյուղատնտեսական կենդանիների առողջության հնարավոր վտանգների հասարակական մոնիթորինգի և վտանգավոր հիվանդությունների համաճարակի կանխարգելման իրականացման հարցում:
Սակայն այս գեղեցիկ արտահայտություններն ու դիվանագիտական հստակ բանաձևերը, դրանց հեղինակների գործադրած ողջ ջանքերով հանդերձ, չեն կարողանում վերացնել գոյություն ունեցող կասկածները: Ավելին, այդ կասկածներն էլ ավելի են ամրապնդվում Երևանում կենսալաբորատորիաների գործարկման մասին պատմող «Հանուն օրենքի» հասարակական շարժման փոքր մի տեսահոլովակի շնորհիվ: Առաջին հերթին անհասկանալի է, թե ինչու Հայաստանում տարածվող վիրուսների պոտենցիալ վտանգով պիտի զբաղվի հենց Պենտագոնը, այլ ոչ թե ԱՄՆ-ի Առողջապահության նախարարությունը, գոնե…
Նշված օբյեկտների վտանգավորության մասին փորձագետների գնահատականները բավական զուսպ են, ինչը բացատրվում է տեղեկատվության բացակայությամբ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով զուտ տեսականորեն Հայաստանի տարածքում ռեֆերանս-լաբորատորիաների գործարկումը կարող է կրել ամենատարբեր խնդիրներն ու վտանգները. «Բայց չէ՞ որ մենք հասկանում ենք, որ լաբորատորիան փակ օբյեկտ չէ, ու ռիսկերի մասին, եթե այդպիսիք կան, իմանում են թե հատուկ ծառայությունները, թե Հայաստանի կառավարությունը, ու թե Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից: Բնական է, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանում ռեֆերանս-լաբորատորիայի ստեղծումը Ռուսաստանին դուր չի գա, բայց ես կարծում եմ, որ ռուս կոլեգաների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը բերեց անհրաժեշտ արգումենտները»,- այսպես է գտնում Պիպոյանը:
Բանն այն է, որ ռեֆերանս-լաբորատորիաների ստեղծումը ենթադրում է ամերիկյան կողմին վիրուսային հավաքածուների պահպանության տակ եղող բոլոր վիրուսների շտամների փոխանցում: Նշված բոլոր լաբորատորիաների աշխատանքը հսկվում է բացառապես ԱՄՆ-ի ռազմական վարչությունների կողմից: Կենսաբանական վտանգներին դիմակայելու ծրագրի շրջանակներում լաբորատորիաների շինարարությունը ԱՄՆ-ին թույլ է տալիս ամբողջությամբ վերահսկել կենսաբանական միջավայրը ինչպես համապատասխան ետխորհրդային երկրների, այնպես էլ նրանց սահմանակից հարևանների տարածքներում: Յուրաքանչյուր վիրուսաբան գիտի՝ բակտերիան ուսումնասիրելուց մինչև բակտերիոլոգիական զենք ստեղծելը մեկ քայլ է:
Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից ստեղծված կենսալաբորատորիաները դուրս են այն երկրների կառավարությունների վերահսկումից, որոնց տարածքներում դրանք գտնվում են: Լաբորատորիաները գործարկում են փակ ռեժիմով: Լաբորատորիայի անձնակազմը, որը բաղկացած է բացառապես ամերիկացիներից, տիրապետում է դիվանագիտական իմունիտետի, իսկ տեղի քաղաքացիական առողջապահության ներկայացուցիչները դեպի այդ օբյեկտ մուտք չունեն: Լաբորատորիաների աշխատակիցների թիվը՝ 50-250 մարդ, բազմիցս գերազանցում է նշված նպատակներով ավտոմատացված քաղաքացիական լաբորատորիաների սպասարկման համար անհրաժեշտ աշխատակազմի թվին:
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող օբյեկտները, որոնք գտնվում են ետխորհրդային երկրների տարածքներում, հանդիսանում են լաբորատորիաների գլոբալ համակարգի մի մասը, որը Վաշինգտոնը տարածում է աշխարհով մեկ: Տեսականորեն, Ռուսաստանի սահմաններին ամերիկյան լաբորատորիաների ցանցը Պենտագոնին թույլ կտան մի շարք ռազմավարական առաջադրանքներ լուծել: Սա տարբեր ախտածինների, նրանց հետ պայքարի միջոցների մասին տեղեկատվություն է, ու այդ ինֆորմացիայի օգտագործումը կենսաբանական զենք ստեղծելու, կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների ախտածինների օգտագործման միջոցով գյուղատնտեսությանը անվերադարձ վնաս պատճառելու, խորհրդային գիտական արժեքավոր ժառանգության ստացման համար է: Միխոսքով, վտանգավոր հիվանդությունների ախտածինների առկա հավաքածուները (այդ թվում նաև ԽՍՀՄ-ում ստեղծված մանրէների մարտական շտամները)՝ ամերիկյան օգնությունը ստանալու դիմաց ժամանակին տվեցին Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը:
Դեռևս 2015թ. վերջին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նախկին խորհրդականը՝ Ջեֆֆրի Սիլվերմանը, «Վրաստանն ու աշխարհը» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ում լաբորատորիաները ստեղծվում են կենսաբանական զենքի արգելքը շրջանցելու նպատակով: «Լուգարա լաբորատորիան գտնվում է օդանավակայանի մոտ: Ռումբերի բարձումը կամ այդտեղից վիրուսների տեղափոխումն այլ օբյեկտներ շատ ժամանակ չի պահանջում»,- ասաց նա՝ խոսելով Վրաստանում գործող Ռիչարդ Լուգարայի անվան հանրային առողջության հետազոտման կենտրոնի ֆունկցիաների ու առաջադրանքների մասին: Հիշեցնենք, որ այդ լաբորատորիայի ստեղծման համար ժամանակին ամերիկացիները ծախսեցին 300 մլն. դոլլար:
Բազմաթիվ հարցեր է առաջացնում նաև այն փաստը, որ չնայած սովորաբար վտանգավոր ինֆեկցիաների փայլատակումներ լինում են Հարավային Ասիայում կամ Աֆրիկայում, ամերիկացի մարտիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հարաբերականորեն բարենպաստ համաճարակաբանական միջավայր ունեցող երկրների հանդեպ: Սակայն այս երկրների աշխարհագրական մոտիկությունը Վաշինգտոնի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանին՝ տվյալ երկրները դարձնում է առաջնահերթային ուղղություններ ամերիկյան ռազմական վարչությունների «լաբորատորային» ակտիվության համար: