Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են Մոսկվայում

Սեպտեմբերի 23-ին, ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը։

Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները։

Նեղ կազմով հանդիպումից հետո, ընդմիջման ժամանակ, Մհեր Գրիգորյանն ու Յաղուբ Էյուբովը զրուցել են. զրույցը տևել է մոտ չորս րոպե։

Այնուհետեւ նրանք մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։