Հաջորդ շաբաթ սկսվելու է Հայաստան-Իրան 400 կիլովատ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես մինչ այդ հայտնում էր Dalma News-ը,Արտահանման զարգացման իրանական բանկը էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության պայմանագիր է ստորագրել հայկական Hayoun ընկերության հետ՝գործարքի արժեքը կազմել է 107 միլիոն եվրո, որը ենթադրում է երկու տարվա ընթացքում 275 կմ-ոց էլեկտրահաղորդման գծի շինարարություն: Այդ ուղին թույլ կտա եռապատկել էլեկտրաէներգիայի փոխադարձ մատակարարումները: Շինարարությունը իրականացնելու է իրանական SUNIR ընկերությունը, որը սարքավորումներ կառաքի և կտեղադրի, կգործարկի և կշահագործի այդ գիծը: EDBI-ի տրամադրելու է 83 միլիոն եվրո նախագծի ֆինանսավորման համար, իսկ մյուս մասը կվճարի SUNIR ընկերությունը:
Այս պահի դրությամբ ՀՀ-ի ու Իրանի էներգետիկ համակարգը միավորում է երկու էլեկտրահաղորդման գիծ՝ յուրաքանչյուրը 22 կիլովատ հզորությամբ:
Երրորդ գիծը՝ 400 կիլովատանոց և երկու շղթայոց, կդյուրացնի հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումը իրանական գազի դիմաց, որը մատակարարվում է Երևանի ՋԷԿ-ին: Գծի շինարարության մասին պայմանագիրը ստորագրվել էր 2004թ.-ին, սակայն հետագայում դրա կյանքի կոչումը հետաձգվել է: Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը նոր գործընթացը մեկնարկը կազդարարի, իսկ համագործակցության հետագա զարգացումը կբերի ապրանքաշրջանառության աճին և տնտեսական կապերի աշխուժացմանը:
«Ողջունում եմ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:Իրանի և վեցնյակի փոխընդունելի որոշումները կարևոր քայլ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համաչ: Իրանը Հայաստանի համար կարևոր և ապահով երկիր է, իսկ մեր հարաբերությունները ունեն բազմադարյա պատմություն: Նոր հնարավորություններ են բացվել և մենք ջանքեր չենք խնայի, որպեսզի օգտագործենք զարգացման բոլոր հնարավորությունները»,-նշել է վարչապետը:
Մինչ այդ ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին պատասխանելով այն հարցին, արդյոք պետք է սպասել հայ-իրանական բանակցությունների ակտիվացում՝ ելնելով իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից, նշել է, որ Երևանի և Թեհրանի բանակցությունները ակտիվացել են:
«Այո, առկա է ակտիվացումը և մոտակա ժամանակներս Հայաստան կայցելի մեր փոխնախագահը: Հույս կա, որ պաշտոնական այցերը կօգնեն ավելացնել ապրանքաշրջանառությունը»,-նշել է նա:
Ռեիսին նշել է, որ մինչև տարվա վերջ սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Երևան այցը: Ռեիսին հավաստիացրել է, որ Երևանի հետ հարաբերությունները Թեհրանի համար երբեք երկրորդական չեն եղել:
«Հայաստանը մեզ համար կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, վերջին տարիներին դժվարություններ են առաջացել, որոնք պետք է հաղթահարվեն: Մենք բանակցություններ ենք վարում և հույս ունենք դրանք բարեհաջող ավարտին»,-նշել է նա: