Այս շաբաթ տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա: Բացի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները,  այցը հագեցած էր սպորտային և մշակույթային միջոցառումներով` Հայաստանի հանրապետության ղեկավարի մասնակցությամբ:

04420fab4eabfcefa3b8c0f6f591cb1e

Սերժ Սարգսյանը (համատեղությամբ նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ) մասնակցեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Չէ որ հայկական ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավոր, իսկ 8 մասնակիցներից մեկն է Հայաստանի հավաքականի լիդեր Լևոն Արոնյանը:

Ի դեպ, արարողությունից հետո Սերժ Սրագսյանը շախմատային խաղում պարտության մատնեց ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովին` ցույց տալով, որ ոչ միայն հմտորեն ղեկավարում է ֆեդերացիան, այլև` բավական լավ է խաղում:

Մշակույթային ծրագրից կարելի է նշել այցելությունը Մոսկվայում Պատմության Ռուսաստանի պետական թանգարանում նույն օրը բացված «Հայաստան: Լինելիության լեգենդ» ցուցահանդեսին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների համագործակցության ծրագրի շրջանակներում և ներկայացնում է ավելի քան 160 նուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Առաջնորդանիստ Սուրբ Էջմիածնի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հնագույն գրերի թանգարանններից: Ցուցահանդեսի բացման ժամանակ նաև կայացավ ալբոմի շնորհանդես, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի պատմությունը և մշակույթը` հնագույն ժամանակներից, մինչև մեր օրեր: Հրատարակության հատուկ ենթաբաժինը նվիրված էր Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությանը:

Նույն օրը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի նախագահի մասնակցության կայացավ մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաների` Բարեկամության մեդալով պարգևատրման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը Բարեկամության մեդալով պարգևատրեց Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն` հայ-ռուսական բարեկամական կապի զարգացման գործում զգալի ավանդ ունենալու համար, ինչպես նաև սահմանադրական իրավաբանության բնագավառում  բազմամյա և արդյունավետ համագործակցության համար: 15932_bՀայաստանի նախագահի կողմից նույն բարձր պարգևին արժանացավ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: Պարգևը շնորհվեց վերջիններիս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար:

Սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման վրա: Հանդիպման անոնսից հայտնի էր, որ «նախատեսվում է քննարկել ռազմավարական դաշնակիցներ համարվող երկու երկրների երկուստեք փոխհարաբերություններին վերաբերվող հարցեր` կապված տարբեր բնագավառների հետ` առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, մարդասիրական և այլն: Ինչպես նաև քննարկումներ եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շուրջ»: Կողմերը ծրագում էին նաև կարծիքների փոխանակում կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, և քննարկել արդիական հարցեր և տվյալ գործընթացի հնարավոր առաջընթացները:

Այսպիսի ընդհանուր տեղեկատվություն, մի փոքր ուղղված նախագահների պաշտոնական ողջույնով, ներկայացվեց լրագրողներին` որպես երկու պետությունների ղեկավարների հանդիպման արդյունք: Սակայն անգամ պաշտոնական ողջույնի ելույթներից կարելի էր հասկանալ, թե ինչ էին քննարկում Ռուսաստանի և Հայաստանի նախագահները` չնայած այն բանի, որ անգամ հանդիպման ավարտին չարվեց ոչ մի բարձրագոչ հայտարարություն և չստորագրվեց ոչ մի համաձայնագիր:

Հավանաբար` Ռուսաստանի և Հայաստանի նախագահները քննարկում էին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և ՀԱՊԿ ներսում համատեղ գործողությունները: Չէ որ Մոսկվան, հանդիսանալով երկու միությունների լիդեր, հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ իր քաղաքականությունը չեն ընդունում ոչ Մինսկը, Ոչ Աստանան, ինչը վառ արտահայտվեց ռուս-թուրքական կոնֆլիկտի սրացման ժամանակ:

Փաստացի միակ երկիրը, որի վրա կարող է հույս դնել Ռուսաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանն է, որի դերը այդ միություններում ներկայումս բարձրացել է` հաշվի առնելով ՀԱՊԿ-ում նախագահությունը և այն, որ Հայաստանի կառավարության նաղկին ղեկավար Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

Այս առիթով կարելի է հիշել հայ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի ոչ պաշտոնական զրույցում արված հայտարարությունը (այս հանդիպումից ոչ շատ վաղ) Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին` «մեր նախագահը, ի տարբերույթյուն ոմանց, չի գնում Մոսկվա ինչ-որ բան խնդրելու համար: Եվ եթե մենք որևէ բան ենք խոստանում, ապա կատարում ենք մեր խոստումը»:

«Այս տարի Դուք գլխավորում եք ՀԱՊԿ-ն և ես հույս ունեմ, որ կկարողանամ խոսել Ձեզ հետ, ինչպես այդ կազմակերպության նախագահի հետ, քանի որ հենց նա է պատասխանատու անվտանգության պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, կազմակեպված հանցավորության համա, այն բանի համար, որ մեր սահմաններում ամեն ինչ խաղաղ լինի:

Բայց Հայստանի ներկայացուցիչը, արդեն ոչ որպես ազգային ներկայացուցիչ, այլ որպես միջազգային պաշտոնյա, և այնուամենայնիվ Ձեր գործընկերը, գլխավորում է հիմա մեր մեկ այլ տնտեսական միությունը` ԵՏՄ-ն: Հետևաբար մենք խոսելու շատ բան ունենք և ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ»- նախագահ Սարգսյանի հետ հանդիպումը բացելով` հայտարարեց Վլադիմիր Պուտինը:

Նա չշրջանցեց նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերվող կարևոր հարցերը: Իսկ դրանք բավական լուրջ են: Այդպես` 2015թ-ի արդյունքներով Հայաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը գրանցել է 18%-ի անկում: Ռուսաստանից Հայաստան արվող դրամական փոխանցումները զգալի ազդեցություն են ունենում հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակի վրա, նախորդ տարի 36,1%-ի նվազում էր գրանցվել:

«Իհարկե, կան նաև օբյեկտիվ խնդիրներ, նկատի ունեմ նախ տնտեսական փոխհարաբերությունները: Թեև այստեղ նույնպես մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամաբ կարող ենք բավարար համարել այն, թե ինչպես ենք կառուցել մեր փոխհարաբերությունների բազան: Ես կասկածներ չունեմ, որ նախորդ տարիների համատեղ որոշումների վրա հիմնվելով, մենք կզարգանանք նաև այդ ուղղությամբ»,- նշեց Ռուսաստանի նախագահը:

Հայաստանի նախագահն իր հերթին հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ են զարգանում, և տարվա սկզբում հանդիպելն արդեն լավ ավանդույթ է դարձել` նախորդ տարվա արդյունքները քննարկելու և եկող տարվա համար ուղեցույցներ մշակելու համար:

«Մենք համագործակցում ենք և քաղաքական, և տնտեսական, և ռազմատեխնիկական, և մարդասիրական բնագավառներում և այդ հարաբերությունները շատ դրական զարգացում ունեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ պայմանավորվածությունների իրականացման համար, ինչին մենք հասանք մեր նախորդ հանդիպումների ընթացքում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Իր ողջույնի խոսքում Հայաստանի նախագահը հատուկ նշեց ՀԱՊԿ-ի մասին, ընդգծելով, որ Հայաստանը, որպես ներկա պահի այդ կազմակեպության ղեկավար երկիր, մեծ ուշադրություն է դարձնելու այն բոլոր որոշումների իրականացմանը, որոնք ընդունվել էին ՀԱՊԿ սեպտեմբերի և դեկտեմբերի հանդիպումների ժամանակ:

Սերժ Սարգսյանը հերթական անգամ իր հավանությունը հայտնեց Սիրիայում Ռուսաստանի գործողությունների նկատմաբ, ինչպես նաև նրա դիրքորոշմանը Թուրքիայի վերաբերյալ: «Մենք, իհարկե, անհանգստացած ենք ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածաշրջաններին սահմանակից տարածքներում տիրող իրավիճակով, և ինչպես դեկտեմբերյան հանդիպման ժամանակ և իմ այլ ելույթներում եմ ասել, հիմա նույնպես բարձրաձայն հայտարարում եմ, որ մենք ընդունում ենք Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ և, իհարկե, ողջունում ենք այն համաձայնությունը, որը դուք կնքել եք ԱՄՆ-ի հետ` ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: Դա կարող է կարևոր բանալի հանդիսանալ այս հարցի քաղաքական լուծման համար»,- ընդգծեց Հայաստանի նախագահը:

Դատելով այս ամենից` կարելի է հասկանալ, որ այս հանդիպումը օգնեց երկու դաշնակից պետություններին զուգահեռներ տանել և ծրագիր պատրաստել ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համատեղ գործողությունների մասին, որոնք կոչված կլինեն ներկայումս միասնականության և այս երկու կառույցների բոլոր մասնակիցների համար համաձայնեցված քաղաքականություն վարելու հետ կախված լուրջ խնդիրներ ունեցող երկու միությունների աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելուն:

Եվ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտության պատճառով Հարավային Կովկասում ուժերի տարափոխության, ինչպես նաև տարածաշրջանում ստաբիլության և անվտանգության նոր վտանգների առկայության պատճառով, երկու դաշնակից պետությունները պետք է ավելի սերտ երկուստեք համգործակցեն անվտանգության բնագավառում:

Պատրաստեց` Հայկ Խալաթյանը