Հայաստանի կազակների գործերով զբաղվող խորհուրդը դիմել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին` 19-րդ դարում իր ժամանակների հայտնի գործչին` գրաֆ Միխայիլ Թարելի Լորիս-Մելիքովին պատկանող տունը իրենց տրամադրել` վարձակալության հիմունքներով: Այդ շենքը, որը կառուցվել է ճարտարապետ Միխայիլ Բիկովկսու նախագծով, գտնվում է Միլյուտինի նրբանցքում:

87754122

«Մեզ համար շատ թանկ է ցանկացած պատմական դետալ, որը կապված է յուրահատուկ, պատմական անձնավորության հետ, ինչպիսին մեր հայրենակից Լորիս-Մելիքովն է: Միխայիլ Մելիքովը մեծ ներդրում ունի կազակների գործունեության մեջ: 1863-ից միչև 1875թթ. նա եղել է Թերեքի կազակական զորքի ատաման»,- հայտնեց Հայստանի կազակների գործերով զբաղվող խորհրդի նախագահ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը` մեջբերումը «Երկրամաս» գործակալության:

Գրաֆ Լորիս Մելիքովը ծնվել է 1825թ-ին Թիֆլիսում (այժմ` Թբիլիսի): Նա ծագումով հայկական հնագույն կայսերական ցեղից է: Հայտնի էր, որպես հմուտ զորավար և ակնառու ադմինիստրատոր: Մանսնավորապես` 19-րդ դարի 50-ականներին մասնակցել է Կովկասում ռազմական գործողություններին և Ղրիմի պատերազմին: 1877-1878թթ-ի Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում նրա հրամատարության տակ գտնվող զորքերը գրավեցին աննվաճելի համարվող Արդահանի և Ղարսի ամրոցները, որոնք ամրացվել էին անգլիացի և ֆրանսիացի ինժեներների կողմից:

slide_12

1879թ-ին նշանակվել է Սամարայի, Սարատովի և Աստրախանի մարզերի ժամանակավոր նահանգապետ, որտեղ սկսել էր ժանտախտի վարակ: Այնուհետև նշանակվել է Խարկովի մարզի գեներալ-նահանգապետ:  1880թ-ի սկզբին` նույն թվականի փետրվարի 5-ի Ձմեռային պալատում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո, նա հրավիրվում է Պետերբուրգ հեղափոխական շարժման դեմ պայքարի միջոցների քննարկաման համար և նշանակվում է թագավորի կողմից հիմնված Գերագույն վարչական հանձնաժողովի գլխավոր պետ: Նույն ժամանակ ստացավ 3-րդ Բաժնի պետի պաշտոնը, որը զբաղվում էր հեղափոխական-ահաբեկչական գործունեության դեմ պայքարով:

Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ էր: Ալեքսանդր 2-րդի կայսրության վերջին ամիսներին զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը` ընդլայնված իրավասություններով: Իր ժամանակի արտասահմանյան աղբյուրներում նշվում էր, որպես «կայսերական կանցլեր»: Նա վարում եմ համեմատաբար ազատական ներքաղաքական քաղաքականություն, որը կոչվեց «փափուկ դիկտատուրա»: Իրականացնելով անխնա պայքար հեղափոխականների դեմ` միաժամանակ գրաֆ Լորիս-Մելիքովը հասավ ցենզուրայի մեղմացմանը, փոխնարարությունների իրավասությունների ընդլայնմանը և կրթական բնագավառի պահպանողական կառավարման վերացմանը: Լավ հասկանալով պետության քաղաքական և տնտեսական կյանքի համար մի շարք հասարակական և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը` գլուխ բարձրացնող «Ժողովրդական կամք» ահաբեկչական կազմակերպության ոչնչացման նպատակով պլանավորում էր ստեղծել երկայացուցչական մարմին` ապագա Պետական Դումայի նախատիպ: Պատրաստել է Ռուսական կայսրության առաջին սահմանադրության մշակման համար բոլոր փաստաթղթերը:

1_Alexander_II
Царь Александр II

Որոշ աղբյուրների համաձայն` Ալեքսեյ 2-րդ կայսրը սպանվել է հենց այն օրը` 1881թ-ի մարտի 1-ին, երբ նախատեսված էր պաշտոնապես ընդունել այդ փաստաթուղթը: Ժողովրդականների մի խումբ Սոֆիա Պերվոսկայի ղեկավարությամբ պլանավորեց և իրագործեց ահաբեկչություն, երբ թագավորը ուղևորվում էր Ձմեռային պալատ, որտեղ նրան արդեն սպասում էր Միխայիլ Լորիս-Մելիքովը` քաղաքական բարեփոխումների պատրաստի նախագծով: Առաջին պայթուցիչի պայթյունը, որը թագավորի կառքի վրա նետեց ազգայնական Ռիսակովը, սպանեց և վիրավորեց պահակազորի մի քանի կազակների, իսկ կայսրը չվնասվեց: Ահաբեկչին բռնեցին և Ալեքսանդր 2-րդը դուրս եկավ կառքից և հարցրեց Ռիսակովին, թե ինչու նա նման քայլի գնաց: Այդ պահը որոշ պատմաբաններ անբացատրելի են համարում: Թագավորին հանցանքի վայրից անմիջապես հեռացնելու փոխարեն, պահակազորը թույլատրեց նրան դուրս գալ կառքից և խոսել ահաբեկչի հետ: Բացառված չէ, որ այս ամենի ետևում կանգնած են եղել կայսրության որոշ բարձրաստիճաններ, ովքեր կտրականապես դեմ էին կայսերական կանցլերի վարած քաղաքականությանը և այդ հարցի վերաբերյալ ստանում էին գահաժառանգ Ալեքսանդր 3-րդի աջակցությունը: Երբ թագավորը վերադարձավ իր կառքի մոտ, 25-ամյա ուսանող, ահաբեկիչ Ալեքսանդր Գրինևիցկին նետեց երկրորդ պայթուցիկը: Կայսրը ծանր վիրավորվեց և մի քանի ժամ անց մահացավ, բեկորները վիրավորել էին նաև Գրինևիցկուն և նա երկար չապրեց իր զոհից հետո:

Պրովոկացիան (եթե դա իսկապես մտածված և լավ ծրագրված պրովոկացիա էր) ստացվեց: Նոր կայսրը անմիջապես մերժեց նոր սահմանադրական բարեփոխումները, ինչի մասին անգամ խոսելը արդեն անընդունելի էր: Կանցլեր Լորիս-Մելիքովը շուտով հեռացվեց բոլոր գործերից, իսկ «Ազգային կամքի» ղեկավարներ Պերովսկայան, Ժելյաբովը և Կիբալչիչը բարձր պաշտոններ ստացան: Սկսեց «ազատարար թագավորի» տիրակալության ժամանակ հիմնված ազատական հիմունքներից հրաժարվելու շրջանը: Ռուսաստանը հետ մղվեց իր հասարակական և քաղաքական զարգացումից, ինչը շատ պատմաբանների կարծիքով` բացասական դեր ունեցավ երկրի համար` բերելով մի շարք ծայրահեղական և դեստրուկտիվ հեղափոխական կուսակցությունների առաջացմանը, այդ թվում և սոցիալիստ-լենինյաններին, մարքսիստական ուսմունքի առավել ավերիչ տարբերակների տարածմանը և արդյունքում` ռուսական պետականության կործանմանը:

Միխայիլ Լորիս-Մելիքովի ողջ հայրենասիրական գործունեությունը ուղղված էր նման հեռանկարի դեմ, և նրա մեղքը չէ, որ էվոլյուցիայի ճանապարհով երկրի բարեփոխումների ծրագիրը չիրականացվեցին, իսկ իշխանության բարձրունքներում նրա գտնվելու ժամանակաշրջանում, որը ժամանակակիցների կողմից կոչվեց «ընդհանուր աշխուժության և հույսերի ժամանակաշրջան», կարճ տևեց:

Նոր իշխանության կողմից ակնհայտ քամահրական վերաբերմունքը վիրավորում է գրաֆին և պաշտոնանկությունից հետո նա հիմնականում ապրել է արտասահմանում: Նա մահացել է 1888 թականին Նիցցայում և հուղարկավորվել է Թֆիլիսում` Հայկական առաքելական եկեղեցու Վանի տաճարում:

Անկասկած` այս ականավոր գործչի կյանքը և քաղաքական ժառանգությունը արաժանի է հիշվելու և մանրմասն ուսումնասիրելու: Չէ որ նրա որոշ մոտեցումներ պատմական զարգացման օրինաչափություններին և պետության կառուցման էվոլյուցիոն ճանապարհի հանդեպ ունեցած հայացքները չեն կորցրել իրենց նշանակությունը նաև այսօր: Այդ առումով Լորիս-Մելիքովի տունը վարձակալության հիմունքներով վերցնելու Հայաստանի կազակների գործերով զբաղվող խորհրդի նախաձեռնությունը կարող է հիմք դառնալ հետագայում կայսրության բարձրաստիճան պաշտոնյայի տուն-թանգարան բացելու համար: Հատկապես, նշենք, որ հենց նա է կանգնած հայկական կազակական զորամասերի ստեղծման հիմքերում, ովքեր լավագույնս դրսևորեցին իրենց մասնավորապես 1877-1878թթ-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքում:

Արմեն Խանբաբյան