Արդեն բավական երկար ժամանակ կարելի է հետևել, թե ինչպես է Արևմուտքը կոշտ ռուսաֆոբ քաղաքականության ֆոնին տարբեր երկրների մշակութային կոդերի զավթման համառ պայքար մղում: Արևմտյան մի շարք ֆոնդեր ու կազմակերպություններ այբբենարանի դեմ բացահայտ քարոզչություն են մղում, ուրախանալով, երբ հերթական երկիրը լատինատառի անցնելու հայտարարություն է անում, ինչն իրականում նշանակում է մշակութային անցում՝ դեպի Արևմուտք: Ու վտանգն այստեղ թաքնված չէ այնտեղ, որ այդ ամենը տեղի է ունենում գունավոր հեղափոխությունների կամ այլ ցնցումների ֆոնին, այլ որ նման մոտեցումը հանդիսանում է պետական համակարգված քաղաքականության մի մաս: Վերջին ու ամենաթարմ օրինակը Ղազախստանն է, ապրիլին երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց այն մասին, որ ղազախական լեզուն անցնում է լատինատառ գրաֆիկայի:

Բուլղարիայի հյուսիս-արևելյան Պլիսկա բնակավայրում, որը 681-893 թթ. եղել է Բուլղարական թագավորության առաջին մայրաքաղաքը, ու որտեղ ցար Բորիս I –ի օրոք ընդունվել է քրիստոնեությունը, 886 թ. հիմնադրվեց Պլիսկյան գրքի դպրոցը: IX-X դարերում այդ դպրոցը հանդիսանում էր Բուլղարական առաջին թագավորության ու սլավոնական բոլոր ազգերի ամենակարևոր գրական ու մշակութային կենտրոնը: Հենց այստեղ առաջին անգամ միջնադարում որպես պաշտոնական այբուբեն, սկսեցին օգտագործել կիրիլիցան, որտեղից էլ այն տարածում գտավ կիրիլյան ողջ աշխարհում, որը ներկայումս միավորում է ավելի քան 200 ազգ: Մի խոսքով, Բուլղարիայի՝ ԵՄ շարքերը մտնելու շնորհիվ կիրիլիցան դարձավ Եվրոմիության պաշտոնական երեք այբուբեններից մեկը:

19225191_1402346883178057_617319815483519964_n

Մինչև վերջերս Պլիսկան չէր համարվում բուլղարական զբոսաշրջության կենտրոն, սակայն հիմա այն ամեն հնարավորություն ունի այդպիսինը դառնալու, առավել ևս գլոբալ քաղաքականության ֆոնին: 2015 թ. Հայաստանի քաղաքացի Կարեն Ալեքսանյանը, ով երկար տարիներ ապրում ու աշխատում էր Բուլղարիայում, ոգեշնչվելով Հայաստանի քարե- այբբենական հուշահամալիրից, որոշեց նմանատիպ մի համալիր կառուցել, բայց արդեն նվիրված կիրիլիցային: Ալեքսանյանն իր նվերը բուլղարական ազգին մատուցեց Բուլղարիայում քրիստոնեության ընդունման 1150 –րդ տարեդարձի առթիվ:

Dalma News –ի հետ հարզացրույցի ընթացքում Ալեքսանյանը նշեց, որ որքան ուժգին է Արևմուտքը ձգտում «թաղել» կիրիլիցան, այնքան շատ ջանք ու էներգիա է նա ներդնում «Կիրիլիցայի բակում», հասկանալով, որ լատինական աշխարհի ու մշակույթի մշտական էքսպանսիայի պայմաններում այս համալիրը կիրիլիցա օգտագործած արևմտյան ազգերի՝ դեպի իրենց աղբյուրներին վերադառնալու ու հանրայնության ճանապարհին կարևորագույն քայլ է:

«Մի շարք ազգեր արևմտյան գերտերությունների քարոզչական գրոհի ճնշման տակ արդեն հրաժարվել են կիրիլիցայից, հրաժարվել են իրենց պատմական գրից ու անցել լատինատառին: Այս առումով նման համալիրների կառուցումը կարող է հավանաբար կանգնեցնել այդ գործընթացը: Սա իսկապես կարևոր առաջադրանք ու լրջագույն խնդիր է, որի մասին հարկավոր չէ լռել, որովհետև դրա տարածումն առաջին հերթին հարված է հասցնում ռուսական աշխարհին»,- հայտարարեց բարեգործը:

13164442_1757221187882904_2203158373438120895_n

Ալեքսանյանի նախաձեռնությունը, իր համար անսպասելի, մեծ արձագանք գտավ բուլղարական հասարակությունում: Շատերի համար, ինչպես խոստովանում է ինքը, այդ համալիրը դարձավ ուխտագնացության սիրված վայր, ազգային ինքնագիտակցման զարթոնքի սկիզբ ու հզոր խթան, հպարտության առարկա, չէ՞ որ հենց այստեղից՝ Բուլղարիայի հնագույն մայրաքաղաքից է կիրիլիցան տարածվել ողջ աշխարհով, հենց բուլղարացիներն են եղել այն առաջին ազգը, ով պաշտոնապես  ընդունել ու օգտագործել է սլավոնական հնագույն այբուբենը: Այո, համալիրի բացումից հետո անապատային ու դատարկ Պլիսկան դարձավ զբոսաշրջության կենտրոն, որտեղ այցելում են ոչ միայն Բուլղարիայի տարբեր անկյուններից, այլ նաև արտասահմանից:

Բայց ինչո՞ւ այդ գործը ձեռնարկեց նա՝ ազգությամբ հայը: Ալեքսանյանն այս հարցին տալիս է իր հակիրճ պատասխանը՝ ուզեց և ձեռնարկեց:

Նարնջագույն հայկական տուֆով ու հայկական ճարտարապետական մոտիվներով վեր խոյացած Կիրիլյան այբուբենի երկու մետրանոց քարե տառերը զարդարում են «Կիրիլիցայի բակի» տարածքը: Քարե այբուբենի ստեղծման համար աշխատել են 12 հայ վարպետներ՝ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի ղեկավարությամբ: Համալիրի մի եզրին վեր է խոյանում 12 մետրանոց խաչը, որից կախված է հին բուլղարական վարդազարդով գերբը՝ շրջանակված Պլիսկա անունով և Ասպարուխի՝ «Այստեղ լինելու է Բուլղարիան» ուխտով: Այստեղ են նաև Կիրիլլի ու Մեֆոդիոյի, ցար Բորիս I-ի սպիտակաքար հուշարձանները: Իսկ բակի խորհրդանշական սահմանը մեկուսի մատուռն է, որի մուտքի մոտ տեղակայված է  կիրիլիցայի պատմությունը պատմող թանգարանը: Բարեգործը չի մոռացել քարի մեջ զետեղել նաև Բուլղարիայի պատմությունը, ինչի համար միջնադարյան ոճով ստեղծվել է «Կիրիլիցայի ամրոցը»:

«Կիրիլիցայի ամրոցը» երկու թանգարանային սրահներից է բաղկացած: Առաջին հարկում գտնվող ընդհանուր սրահը պատմում է Պլիսկայում կիրիլիցայի դպրոցի հիմնման մասին: Այստեղ կարելի է տեսնել Կլիմենտի, Նաումի և Անգելերիայի մոմե արձանները, ովքեր Պլիսկա են հասել 886 թվականին՝ ցար Բորիսի հրավերով ու գլագոլագիր տառերը վերամշակել են կիրիլիցայի: Կարելի է տեսնել նաև բազմաթիվ փայտյա քանդակներ, որոնք ցույց են տալիս կիրիլիցային անցնելու ողջ գործընթացը: Իսկ երկրորդ հարկում «Բուլղարական փառք» անունը կրող սրահն է տեղակայված»,- պատմում է Կարեն Ալեքսանյանը:

Ամրոցի առջև «Գրողների ծառուղին է», գրողներ, ովքեր ստեղծագործել են շնորհիվ կիրիլիցայի: Ծառուղու բացումը նախատեսվում է անել նոյեմբերին: Ծառուղում արդեն տեղակայել են 80 դեռևս դատարկ պատվանդաններ, որոնց «տերերին» կընտրեն ազգային պատկանելիությամբ: Ալեքսանյանի խոսքերով՝ իմաստը նրանում է, որ կիրիլիցան օգտագործող ամեն մի ազգի գոնե մեկ ներկայացուցիչ անմահացվի:

20545551_1993417287596625_237564180278403567_o

«Բնական է, որ ռուս գրողներն ավելի շատ կլինեն շնորհիվ այն բանի, որ Ռուսաստանը հստակ պայքար է մղում կիրիլիցայի պահպանման համար»,- ընդգծեց նա:

Վերջերս՝ հուլիսի 27-ին, որը թուրքական լծից Վառնայի ազատագրման, միաժամանակ նաև 7 սրբերի օրն է, «Կիրիլիցայի բակում» բացվեց «Մանկագիր գրողների քանդակների պատը», որտեղ դեռևս կարելի է 14 գրողի քանդակ տեսնել, որոնցից երեքը ռուս գրողներ են՝ Կոռնեյ Չուկովսկին, Ագնի Բարթոն ու Սերգեյ Միխալկովը: Բարեգործը խոստանում է, որ պատը նոր քանդակներով կհամալրվի:

Բացմանը մասնակցում էին Բուլղարիայի վարչապետ Իլյանա Յոտովան, հոգևորականության ներկայացուցիչներ՝ Վառնայի թեմի առաջնորդ Հովհաննեսի գլխավորությամբ, հասարակա-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մշակույթի ու արվեստի աշխարհի անվանի ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում Իլյանա Յոտովան նշեց, որ Պլիսկային իր երբեմնի փառքն է վերադառնում, ու շուտով այն Եվրոպայի տուրիստական քարտեզների վրա կերևա:

«Հասկանալի է, որ այդ ամենն արվում է մեծ իմաստնությամբ ու սիրով: Ինձ համար պատիվ է այստեղ՝ ձեր մեջ ու պատմական այս իրադարձության մի մասը լինելը: Մենք համոզված կարող ենք ասել, որ Պլիսկայի երբեմնի համբավը վերականգնվում է, ու շուտով այն կդառնա նկատելի ողջ Եվրոպայի զբոսաշրջության քարտեզներում: Կիրիլիցան մեր պետության հպարտությունն է»,- ընդգծեց նա:

«Մարտի 3-ին, երբ Բուլղարիայում նշում են Օսմանյան լծից ազատագրվելու ու Սան-Ստեֆանսկի խաղաղ պայմանագրի ստորագրման օրը՝ Ռուսաստանի ու Օսմանյան կայսրության միջև, որի շնորհիվ Բուլղարիան դարձավ անկախ պետություն, մենք նախատեսում ենք յոթ-ութ ռուս գրողի կիսանդրի բացել, ու բացմանն այստեղ հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բուլղարիայում արդեն պաշտոնապես հայտարարվել է ռուսական լիդերի այցի մասին, նախապատրաստական աշխատանքներն իրականանում են, ու մենք հուսով ենք, որ Վլադիմիր Պուտինը չի մերժի մասնակցության հրավերն ու անձամբ կբացի իր ազգի որդիների հուշարձանները՝ աշխարհում միակ կիրիլյան տառերի համալիրում»,- եզրափակեց Ալեքսանյանը:

2018 թվականին Բուլղարիան ԵՄ խորհրդում կընդունի Էստոնիայից ռոտացիոն ներկայացուցչություն: Երկրի վարչապետի խոսքերով՝ որպես ազգ իրենք պետք է ամեն հնարավորը անեն՝ իրենց գրի ու մշակույթի պահպանման համար: Ու այս գործում իր ներդրումն արդեն ունեցել է Կարեն Ալեքսանյանը՝ կիրիլիցայի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելով իր անձնական միջոցներով «Կիրիլիցայի բակ» ստեղծելով: Իսկ մնացածն արդեն քաղաքականների գործն է՝ թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն թաղի գլոբալիզացիայի բակերում: