Հայաստանյան ֆուտբոլային ակումբները հերթական անգամ ավարտեցին եվրոպական գավաթի իրենց խաղարկությունը, ըստ էության, նույնիսկ այն չսկսելով: «Փյունիկն» ու «Շիրակը» դատապարտված էին դեռ առաջին խաղերից, «Գանձասարն» ու «Ալաշկերտը» շանս ունեին, սակայն երկու թիմերն էլ բավական անհամոզիչ խաղ էին ցուցադրում:

Թերևս մեկ անգամ ևս չհիշեցնենք մեր ազգային երկրպագուի սրտին ցավ պատճառող արդյունքները, ում հետաքրքիր է, շատ լավ տեղյակ է դրանցից: «Փյունիկը» երկու խաղն էլ խոշոր հաշվով ու անհույս տանուլ տվեց, միայն արդարության համար նշենք, որ նրա մրցակիցն էլ էր ուժեղ ավելի, քան ուրիշներինը: «Շիրակը» սեփական հարկի տակ պարտվելով՝ զրկվեց հաջորդ շրջանը կատարելուց, բայց պատասխան խաղում ինտրիգ մտցնելով՝ բավական լավ խաղաց մեկ և կես խաղակես, նույնիսկ հաշվում եղավ առաջատար, սակայն տանտերերը վերջին պահին հաշիվը դարձրին ոչ-ոքի:

7982214

Չեմպիոն «Ալաշկերտը» միակ ակումբն էր, որը կարողացավ երկրորդ շրջանն անցնել, բայց դա արեց այնքան անհամոզիչ ու անգույ, որ ոչ մի լավատեսական հույս՝ կապված ապագա խաղերի հետ, սերմանել չկարողացավ: Նվազագույն արդյունքով դժվարությամբ հաղթելով «Սանտա Կոլոմաի» հետ ունեցած իր առաջին խաղում, հայկական թիմը թողեց քիչ թե շատ ստանդարտից դուրս գործողություններին արձագանքել չկարողանալու տպավորություն: Անդորրացիները ողջ թիմով պաշտպանվում էին ու թավալվում խոտերին ամեն առիթի դեպքում ու նույնիսկ անառիթ, միայն թե ժամանակ երկարացնեն ու շահեն մի քանի տասնյակ վայրկյան, ընդ որում նրանք շարունակում էին այդպես «խաղալ» նույնիսկ այն ժամանակ, երբ զիջում էին հաշվի մեջ: Այո, հակառակորդի նման տակտիկան նյարդերի վրա է ազդում, բայց նման թիմին գոնե պետք է մեծ հաշվով հաղթել:

Պատասխան խաղի ժամանակ, ի մեծ զարմանս մեզ, նման ձևով վարվեց հենց  «Ալաշկերտը»՝ առաջ անցնելով հաշվում: Դժվար թե մեր խումբը ցանկանում էր ուղղակի նույնատիպ պատասխան տալ «Սանտա- Կոլոմային», ավելի շուտ երևի թե մեր խաղացողները, թե մարզիչները վստահ չէին, որ կկարողանան անցնել Անդորրայի չեմպիոնից: Ու դա շատ ցավալի է: Արդյունքում պատասխան խաղում «Ալաշկերտը» բավարարվեց ոչ-ոքիով:

Հաջորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը «Յուվենտուսին», «Ռոմային», «Բավարիային» ցույց տված բավական հաջող դիմադրությամբ Եվրոպայում մեծ աղմուկ բարձրացրած ԲԱՏԷ բելոռուսական թիմն էր: Ի տարբերություն անդորրական ակումբի (որը դաշտում մի փոքր ավելի անօգնական է, քան «Ալաշկերտը»), ԲԱՏԷ-ն իրենից իրական ուժ է ներկայացնում, որին մեր դեպքում կարելի էր ձգտել գոնե պատվախնդրորեն զիջել:

Բելոռուսիայում առաջին խաղն ալաշկերտցիներն անց կացրին պաշտպանությունում ու կարողացան հասնել արդյունավետ ոչ-ոքիի՝ ոչ մի հարված չհասցնելով ԲԱՏԷ-ի դարպասներին: Օգնեց միայն տանտերերի խաղացողը՝ սկզբում «Ալաշկերտի», հետո սեփական դարպասները նվաճելով: Տեսական շանսեր մերոնց մոտ հայտնվեցին, սակայն գործնականում բելոռուսցիների վերջնական հաղթանակի մասին կասկած չկար:

Երևանում «Ալաշկերտը» կարծես թե հույս նվիրեց երկրպագուներին՝ խփելով առաջին բավական լավ հարվածը, սակայն ուրախությունը 5 րոպե էլ չտևեց, երկու հանդիպումների գումարային հաշիվը հավասարվեց, իսկ դրանից հետո ԲԱՏԷ-ն անցավ առաջ: Մեր դարպասներին խփած երրորդ գոլը ընդամենը հաստատեց երկխաղային դիմադրության բնական ելքը:

7998821

Դե իհարկե հայկական ֆուտբոլի հավերժական գլխացավը՝ պաշտպանության ու դարպասապահների որակը, այսօրվա խնդիր չէ: Բայց ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղի ժամանակ «Ալաշկերտի» պաշտպանները խաղացին ինքնազոհաբար՝ իրենց ուժերի սահմաններում թույլ չտալով մրցակցի հարվածներ՝ միջին ու հեռավոր տարածքներից, հավանաբար նրանք գիտեին, որ իրենց ակումբի դարպասապահ ու համատեղորեն ազգային հավաքականի դարպասապահ Արտակ Բեգլարյանը, մեղմ ասած, արտահայտչականության մեջ այդքան էլ ուժեղ չէ:

Գուցե և Բեգլարյանը Հայաստանի խաղային առաջնություններում այդքան էլ վատը չէ, սակայն եվրոպականում միջինից էլ ցածր է ու գրեթե անօգնական, ինչի ապացույցն էլ հավաքականում նրա խաղն է: Եվ սա պարզապես դարպասապահի հնարավորությունների օբյեկտիվ գնահատականն է՝ առանց Բեգլարյանին նեղացնելու: Ահա այդ հարվածները՝ նույն՝ միջին ու հեռու հեռավորություններից, նա ճանապարհում է հայացքով, հավանաբար հասկանալով, որ իր թռիչքը այստեղ եղանակ չի փոխելու: Վերցնենք թեկուզ իրենց կողմից երևանյան խաղում բաց թողնված երրորդ գոլը՝ թյուրիմացությունների շարքից, այդ գնդակն ուղղակի պետք էր հաջողացնել բաց թողնել: Բեգլարյանը հաջողացրեց:

Տարօրինակն այն է, որ Գևորգ Կասպարովը, օբյեկտիվորեն ավելի ուժեղ դարպասապահ, քան Բեգլարյանը, մնացել է որպես պահեստային, բայց դե մարզիչները երևի թե ավելի լավ գիտեն: Կասպարովին Մովսիսյանի ու Արզումանյանի հետ միասին հավաքական մտցնելը արգելված է «բարձր ղեկավարության» կողմից, եթե կա ինչ-որ մեկը, ով չի հիշում՝ այս երեք խաղացողներին մեղադրում էին նրանում, որ նրանք իբր թե ընտրական խաղը «ծախել են» ալբանացիներին: Այդ ամենը մինչև վերջին փշուրը հիշեցնում է Խորեն Հովհաննիսյանի անվան հետ կապված 30 տարվա վաղեմություն ունեցող պատմությունը, նույնիսկ խաղի մոտիվը չի փոխվել:

Геворк Каспаров
Геворк Каспаров

Ու ամեն դեպքում ոչ լրիվ է պարզ, թե հավաքականի դարպասներն ինչու են վստահվում բացահայտ թույլ դարպասապահի: Հնարավոր է մարզչական շտաբը տեսնում է ու գիտի այն, ինչ մենք չգիտենք, ու չենք նկատում կողքից, իսկ ահա Գևորգ Մելիքսեթյանը՝ «Գանձասարի» դարպասապահը, չեռնոգորյան  «Մլադոստի» հետ խաղի ժամանակ թողեց բավական լավ տպավորություն՝ չնայած իր դաշտում բաց թողնված երեք գոլերին: Մելիքսեթյանը գոնե փորձում էր բռնել հեռավոր գնդակները, ու բռնում էր, այո, լինում էր նաև այդպես:

Իսկ առհասարակ եվրոպայում հայկական ակումբների արդյունքների կայուն ծանր վիճակի պատճառը միայն թույլ դարպասապահների ու պաշտպանության մեջ չէ: Պատճառները բազմաթիվ են, ու դրանք բոլորը ծանրակշիռ են:

Ազգային առաջնությունը, որտեղ խաղում են ընդամենը 6 ակումբ՝ ավելի քիչ, քան եվրոպական ցանկացած երկրում, ներառյալ նաև Սան Մարինոն ու Ջիբրալթարը, ըստ էության չի կարող նպաստել այն ֆուտբոլիստների խաղային աճին, որոնք խաղում են հանդիսականների բացարձակ բացակայության պայմաններում, հենց այնպես, լրացում անելու համար: Ազգային առաջնությունում 10 ակումբն այն նվազագույնն է, որի դեպքում առհասարակ որևէ բան քննարկելու իմաստ կա:

Մեր մեծն Էդուարդ Արտյոմովիչ Մարկարովը պարբերաբար ասում է, որ գործարարները, ովքեր ինչ-որ հրաշքով հետաքրքրված են Հայաստանյան ֆուտբոլով, ուղղակի չեն պատկերացնում, թե դա սպորտի ինչ թանկ տեսակ է, թե ինչպիսի հսկա ներդրումներ է այն պահանջում, ու որքան շատ է հարկավոր սպասել ներդրված գումարները ետ ստանալու համար: Ժամանակակից ֆուտբոլային ակումբը միայն համազգեստ, ակումբային ավտոբուս ու մարզիչների ու խաղացողների աշխատավարձի վճարում չէ: Դա տասնյակ ոլորտներն են, որոնցում առանձին-առանձին հարկավոր է գումարներ կանխիկացնել՝ սկսած ակումբների մանկապատանեկան դպրոցներից (թեկուզ ոչ մեծ, սակայն առանց դրա ակումբը դատապարտված է), վերջացրած իրենց անձնական իրերի արտադրությամբ ու վաճառքով:

Никита Симонян, Эдуард Маркаров
Никита Симонян, Эдуард Маркаров

Առկա է նաև լեգիոներների խնդիրը: Նրանցից տասնյակներ, գուցե հարյուրակներ են անցել հայկական ֆուտբոլով՝ անկախության քառորդ դարի ընթացքում, հարկավոր է արդեն ընտրել նրանց: Իսկ այդ ամբողջ խմբից ըստ էության միայն մեկը՝ Մարկոս Պիզզելլին դարձավ արժանավոր ֆուտբոլիստ, ու ոչ նրա համար, որ նա Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկն է: Չէ՞ որ մեր ակումբներում խաղացած մնացած բրազիլացիները, աֆրիկացիները արգենտինացիներն ու այլ արտասահմանցիներ կորչել են անհայտության ավազաններում:

Եթե մարդը բրազիլացի կամ արգենտինացի է, դա դեռ մեխանիկորեն չի նշանակում, որ նա ֆուտբոլ խաղալ գիտի: Հիշո՞ւմ եք մի կարճ ժամանակ մեր հավաքականը ղեկավարում էին ինչ-որ արգենտինական, ներեցեք արտահայտությանս՝ «խորամանկներ», որոնց «մարզիչներ» էին կոչում ու նրանց վստահում ազգային հավաքական: Հետո անմիջապես հասկացվեց՝ ինչն ինչոց է:

Եվրոպական նույնիսկ միջին մակարդակի լեգիոները մեծ գումար է կշռում: Փոխարենը նա այնքան բան կարող է սովորեցնել տեղի երիտասարդությանը, ում օդի ու ջրի պես նման փորձն անհրաժեշտ է: Ու նույնիսկ եվրոպական միջին մակարդակի մարզիչն էլ էժան չէ:

Եվ եթե դու ուզում ես, որ տեղի կադրերը դառնան համաշխարհային մակարդակով թեկուզ միջին որակի խաղացողներ ու մարզիչներ, ապա դա մեծ գումարներ է պահանջում, որոնք, ինչպես ասում է Մարկարովը, ոչ-ոք չի ուզում ներդնել, քանի որ հայ բիզնեսմեններին հարկավոր է ներդրումների անմիջական վերադարձ, իսկ ֆուտբոլում այդպես չի լինում:

Ամեն դեպքում, Ֆուտբոլի ֆեդերացին, որը էստ էության պետք է զբաղվի այն մարդկանց որոնումով, ով կարող է ու ուզում է ֆուտբոլում ներդրում կատարել, իր կոչմանը ճիշտ հակառակ օրինակ է մատուցում: Թեկուզ միայն այն պատմությունը՝ կապված բավական հաջող ուրուգվայցի հարձակվող Մաուրո Գևգեոզյանի հետ, ով խաղացել էր Պերուի, Ուրուգվայի ակումբներում, իսկ հիմա էլ խաղում է արգենտինական բարձր դիվիզիայում: Հայաստանի հավաքականում նա մի քանի խաղ խաղաց, խաղում էր հաճույքով ու խաղում էր լավ, ու հանկարծ… անհետացավ: Պարզվում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը շփոթվել էր այն բանից, որ Գևգեոզյանը համարձակվել էր իր համար բիզնես-դասի ավիատոմս խնդրել՝ հավաքականի խաղերին մասնակցելու համար: Ահա, թե ինչ «ագահն» է, հասկանում ես… Իսկ մարդը Արգենտինայից պետք է Երևան հասներ մեկ օրից էլ երկար ժամանակում ու ոչ թե պառկեր՝ հանգստանալու, այլ մարզվեր ու խաղար: Ու եթե ՀՖՖ-ն ափսոսում է ընդամենը մեկ խաղացողի համար տարվա ընթացքում մի քանի անգամ պարկեշտ տոմս գնել, ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը:

Եվ Գևգեոզյանի օրինակը միակը չէ: Այդ պատճառով էլ մենք հաջորդ ամռանն էլ կտեսնենք, թե ինչպես է մեր խումբը առհասարակ դուրս թռչում եվրոակումբներից՝ առաջին խաղի առաջին խաղակեսից հետո: Գուցե հայկական ակումբերից մեկն ու մեկին վիճակվի Սան-Մարինոյի ու Ջիբրալթարի հավաքականներից մեկնումեկին հաղթելու բախտը: Բայց ինչպես ցույց տվեց «Սանտա- Կոլոմայի» հետ «Ալաշկերտի» խաղը, նույնիսկ դա է գնալով դառնում ավելի բարդ: Իսկ շուտով նույնիսկ անհնարին կդառնա, եթե հայրենական ֆուտբոլի փրկության համար վճռական քայլեր չձեռնարկվի:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը