Վրաստանը նոր հեռանկարների և խնդիրների առաջ է կանգնած: «Վրացական երազնաքի» իշխանության գալուց ի վեր, քննարկվում է տարածաշրջանային կարևոր նախագծերի և Վրաստանի տրանզիտային գործառույթի վերականգնման իրականացման ծրագրերը: Նմանատիպ թեմաներից մեկը «Մետաքսե ճանապարհի» վերականգնումն է:
Այս ամենի հետ կապված, մի քանի օր առաջ ` հոկտեմբերի 15-16-ին, Թիֆլիսում կայացավ «Մետաքսե ճանապարհի» ֆոռումը, որին ներկա էին 32 երկրների հազարավոր մասնակիցներ: Ֆոռումի գլխավոր թեման Վրաստանի էկանոմիկական նախադրյալների քննարկումն էր, ինչպես նաև նրա կարևոր աշխարհաքաղաքական դիրքը, որպես տրանզիտային երկիր:
Ֆոռումի առաջին օրը, որն անցնում էր բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ, կայացավ «Մետաքսե ճանապարհի վերականգնումը» նախագծի ներկայացումը, ինչպես նաև հարթակներ էին ստեղծված տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցերի քննարկման համար: Ֆոռումի եկրորդ օրը նվիրված էր «Մետաքսե ճանապարհի» գոտու մեջ կտնվող երկրների արտադրանքների ցուցադրությանը:
Վաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ելույթ ունեցավ ֆոռումի մասնակիցների համար, հայտարարելով, որ իր կառավարության նպատակն է Վրաստանի զարգացումը և առաջընթթացը, որը խելամտորեն է օգտագործում իր աշխարհագրական դիրքը` միացնելով արևմութտքը արևելքի և հյուսիսը հարավի հետ: Նրա խոսքերով` համաշխարհային պատմության մեջ Վրաստանի դերը տարածաշրջանային կենտրոն լինելն է եղել` առևտրային հարաբերությունների ակտիվ տարածք:
«Վրաստանը, որպես Եվրոպայի արևելյան մասում գտնվող ծովային և ցամաքային ճանապարհների եզրագիծ, կատարյալ կերպով ապահովում է դեպի Ասիա գնացող ճանապարհները»,- ասաց վարչապետը և ավելացրեց, որ հենց բիզնեսը կդառնա «Մետաքսե ճանապարհի» վերածնունդի շարժիչ ուժը:
Գարիբաշվիլիի գնահատմամբ` Չինաստանից ժամանաց մոտ 200 գործարարների ներկայությունը, խոսում է այն բանի մասին, թե որքան լուրջ է մոտենում Ճապոնիան «Մետաքս ճանապարհի» զարգացմանը և ինչպիսի նախադրյալներ են բացվում Վրաստանի համար դրա արդյուքնում: Նա նաև նշեց, որ կարևոր է համարում, որ Վրաստանը գտնվում է առևտրային ահռելի ցանցի կենտրոնում և ունի Եվրամիության, Թուրքիայի, ռուսաստանի և հետսովետական մի շարք այլ երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր:
«Ներկայումս բացակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Չինաստանի հետ ազատ առևտրային համագործակցության վերաբերյալ: Վերջերս ես վերադարձա Չինաստանից և շուտով մենք կարող ենք դառնալ առաջին եվրոպական երկիրը, ով կունենա Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնություն»,- հայտնեց վարչապետ Գարիբաշվիլին:
Կառավարությունում շատ են խոսում այն մաիսն, որ պատմական մետաքսե ճանապարհի վերականգնումը հատուկ ծանրաբեռնվածության պատճառ Վրաստանի համար, որի միջով Չինաստանից Եվրոպա առաքվող ապրանքների տեղափոխությունը կիրականացվի ավելի արագ, քան դա արվում է ծովային ճանաարհով: Ազատ առևտրային կապերը Վրաստանին հնարավորություն են տալիս դառնալ տարածաշրջանում ամենակարևոր ոչ սակագնային դեստրիբյուտորական կենտրոններից մեկը: Ըստ Վրաստանի կառավարության, օտարազգի գործարարներին սպասվում են քիչ ծախսեր և ցածր հարկեր, նրանք կհանդիպեն պակաս նորմատիվային խոչընդոտների և բնականաբար կստանան ավելի շատ եկամուտ:
«Թիֆլիսյան մետաքսե ճանապարհի» ֆոռումի շրջանակներում Վրաստան էր այցելել նաև Հայաստանյան դելեգացիան: Այցի շրջանակներում Հայաստանի էկանոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և էկանոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների առևտրային և տնտեսական հարաբերությունները: Հայ նախարարը վրացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ դրական գնահատական տվեց կազմակերպված ֆոռումին, որը «անցնում է ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում»: Ճշմարտիյանը ավելացրեց նաև, որ Չինաստանի կառավարության կազմակերպված մասնակցւթյունը կբերցի ցանկալի արդյուքնների ինչպես Վրաստանի այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:
Ֆորումը և ծրագրված նախագծերի մասին խոսելով` վրաց պատմաբան Տեդո Դոնդուան նշեց, որ «Մետաքսե ճաապարհի» վերականգնումը հաջողված միտք է համարում: Նրա խոսքերով ` սա հնարավորություն կտա Վրաստանում թողնել այն ապրանքների մի մասը, որոնք Եվրոպայից Ասիա են տեղափոխվելու:
«Այս գործընթացքը նաև կգրավի երկրում նոր ներդրումներ, կսկսեն լուծվել գործազրկության խնդիրներրը, իսկ մեր բիզնեսը կծառայի այդ նպատակին: Մենք արտահայտված գործառույթ կունենանք, ինչը կնպատստի, որ Եվրոպան և ամբողջ աշխարհը հետաքրքրվախ լինի մեր երկրում խաղաղություն պահպանելով: Այս ամենը շատ հետաքրքիր և դրական երևույթ է մեզ համար»,- կարծում է Տեդո Դոնդուան:
Պտմաբանի կարծիքով Վրաստաը շատ հարմար աշխարհաքաղաքական դիրք ունի, իսկ «Մետաքսե ճանապարհը» լավ գործիք է և եթե կառավարությունը օգտագործի այն ըստ նշանակության դա լավ ազդեցություն կունենա երկրի զարգացման համար:
Թե ինչպիսին կլինեն «Մեծ մետաքսե ճանապարհի» հեռանկարները և կդառնա արդյոք Վրաստանը Ասիա-Եվրոպա մայրուղին միացնող գլխավոր երկրներից մեկը, մեկ կիմանանք մոտ ապագայում, իսկ առայժմ` մի քիչ պատմություն:
«Մետաքսե մեծ ճանապարհի» պատմությունն սկիզբ է առնում Խան չինական կայսերական ընտանիքի կառավարման ժամանակներից (206-220մթա.): Բացի այն, որ դա կոմերցիոն ճանապարհ էր, այն նաև հնարավորություն էր տալիս մշակույթային և քաղաքական փոխհարաբերությունների կարգավորման համար` փորձի փոխանակման և տեխնոլոգիական առաջընթացի: Անվանումը միայն մետաքսի վաճառք չէր ենթադրում, թեև այդ ժամանակ հենց այդ ապրանքն էր մեծ եկամուտ բերում Չինաստանին: Բացի մետաքսը, վաճառվում էին ստրուկներ, ատլաս, օծանելիք, համեմունքներ, ապակե և մետաղե տարբեր իրեր և այլն: «Մեծ մետաքսի ճանապարհը» ներգրավում էր ամբողջ Չինաստանը, Եգիպտոսը, Պարսկաստանը, Արաբիան և Հռոմը: Առաջին անգամ «Մետաքսե ճանապարհ» տերմինը օգտագործել է Ֆերդինանդ ֆոն Ռիխտգոֆենը դեռևս 1877թ-ին:
Շորենա Պապաշվիլի