Մարտի 10-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում (ք. Երևան) կայացավ «Ետպատերազմյան Սիրիան. Քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն» թեմայով կոնֆերանս: Միջոցառումը կազմակերպել էր ՀՌՀ-ի Համաշխարհային պատմության և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնը (պատմական գիտությունների թեկնածու՝ Ա. Եվստրատով) և Անվտանգության հարցերի հետազոտմամբ զբաղվող ՀՌՀ գիտական խումբը (Ա. Էլիբեգովա, Ս. Վարդազարյան, Մ. Ասատրյան): Կոնֆերանսին մասնակցում էին գիտնականներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Սիրիայից: Փորձագետները ջանք էին թափում մշակել Սիրիայի արաբական պետության հետագա զարգացման ավելի հավանական տարբերակներ՝ ելնելով այսօրվա ունեցած տնտեսական, սոցիալական, գաղափարական ու կրոնական իրականությունից:
Ետպատերազմյան Սիրիայի ներկա վիճակի վրա երկրի կրոնա-քաղաքական դաշտի ազդեցության վերլուծությանն էր նվիրված պատմական գիտությունների թեկնածու Անտոն Եվստրատովի զեկույցը: Բանախոսը խոսեց նաև ետպատերազմյան Սիրիական արաբական հանրապետության արևմուտքում «նկարված» անկայուն վիճակի մասին, որը գալիս է երկրի կրոնական համայնքների սերտ բնակեցումից: Եվստրատովի խոսքերով՝ նրանք ոչ միայն հաշվի չեն առնում, օրինակ, քրիստոնեական փոքրամասնության շահերը, նաև մերժում են մեծ քաղաքներում առկա հանրապետության բոլոր կրոնների ու բոլոր դավանանքների ներկա իրողությունը: Փորձագետը նաև խոսեց Սիրիայի սուննական մեծամասնության և ալավիական փոքրամասնության արհեստական և որոշ առումով նաև նախամտածված առճակատման մասին, քանի որ սալաֆիական ծայրահեղականների կողքին որպես երկրի օրինական իշխանություն առաջինը ներկայացվում են օրինակ Սիրիայի մուֆթի Բադր ադ- Դին Հասսունը, կամ պրոֆեսոր Ռամադան ալ- Բութին: Ընդ որում, Եվստրատովի կարծիքով՝ հնարավոր է երկրի իրական բաժանում, սակայն ավելի շուտ ըստ էթնիկ պատկանելիության, քան կրոնական, և այն էլ միայն քրդական տարածքներում:
Քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովնան լուսաբանեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար վտանգ սպառնացող Ադրբեջանից Սիրիա ներթափանցած ահաբեկիչների հետ կապված խնդիրը: Ըստ իր ունեցած տեղեկությունների՝ ներկա պահին ՍԱՀ-ում պատերազմում են մինչև 1000 ադրբեջանցի: Տվյալ անձնակազմի՝ հայրենիք վերադառնալու դեպքում այն հեշտությամբ կարող է օգտագործվել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ ունեցած հարաբերություններում:
Սիրիայում արտասահմանցի կամավորների խնդրի նման մի ոլորտ էլ լուսաբանեց ՀՀ Կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող-փորձագետ Ջոննի Մելիքյանը, որի զեկույցը նվիրված էր սիրիական մահմեդական խմբավորումների վրաց մարտիկներին: Հիմնականում նկատի ունենալով Պանկիսի կիրճի բնիկներին, փորձագետը նշեց նրանց վերադարձի ռիսկի մասին, ընդ որում ոչ միայն Վրաստանի, այլ ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար:
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Մշակույթի և քաղաքակրթության խնդիրների հետազոտման կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը «Իսլամական հանրապետության» խմբավորման կողմից ստեղծված խալիֆաթը ներկայացրեց որպես ցանց, որի դեմ պայքարի համար անհրաժեշտ է կիրառել համակարգված մեթոդներ՝ ռազմականից մինչև գաղափարական: Հակառակ դեպքում այդ ցանցը կներթափանցի ոչ միայն ավանդական իսլամի տարածաշրջաններ, այլ նաև, օրինակ, սովորական բողոքական դավանանքային կազմ ունեցող գերմանական դպրոցներ:
Իրավական գիտությունների թեկնածու, Պ.Ա. Ստոլիպինի անվան Մերձվոլգյան համալսարանի աշխատակից Արմեն Հայրապետյանը ռուս մասնագետների կողմից մշակված Սիրիական սահմանադրական նախագծի հիման վրա ներկայացրեց Ռուսաստանի դաշնության տեսությունը՝ արաբական հանրապետության ետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ: Շեշտը դնելով իրավական հարցերի վրա՝ Հայրապետյանը հասավ նաև խնդրի քաղաքական բաղադրիչներին:
Սիրիական քաղաքացիական կոնֆլիկտի որոշիչ հետևանքներից մեկն էլ հանդիսանում է փախստականների զգալի թվի առկայությունը, որի հիմնական մասը ձգտում է դեպի Եվրոպա: Հայաստանն ու Ղարաբաղը նույնպես կանգնած են սիրիական փախստականներին՝ առաջին հերթին ազգությամբ հայերին, ընդունելու խնդրի առաջ: Այս թեմային էր նվիրված ՀՌՀ կրտսեր գիտաշխատող, ասպիրանտուհի Մարիամ Ասատրյանի զեկույցը:
Կոնֆերանսի իրանցի հյուրը, Encyclopaedia Islamica ասոցացիայի դոցենտ, դոկտոր Սայեդ Էթալաթնեժադը արեց հետևյալ հարցադրումը՝ Սիրիան արդեն երկար տարիներ ահաբեկող «Իսլամական հանրապետությունը» արդյո՞ք հանդիսանում է մահմեդական կրոնական կազմակերպություն, թե՞ այն զուտ գաղափարական միավորում է՝ կենտրոնացած իր քաղաքական հավակնությունների վրա: Միանշանակ հարելով երկրորդ տարբերակին՝ իրանցի գիտնականը նշեց, որ մահմեդականության ոչ մի իրավունքով չի թույլատրվում սպանել կանանց ու երեխաներին, կործանել ենթակառուցվածքներն և ոչնչացնել գերիներին:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտական ինստիտուտի պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ սիրիական կոնֆլիկտում թերևս ամենամեծ դերակատարում ունեցող գործչին՝ Թուրքիային: Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան ի սկզբանե Սիրիայի հետ կապված երեք նպատակ էր հետապնդում, որոնք նա մտադիր է իրագործել՝ արաբական հանրապետության միավորում, նախագահ Բաշար Ասադի հեռացում, և, հնարավորության դեպքում՝ նոր սիրիական կառավարության վերահսկում՝ Անկարայի կողմից: Ընդ որում, վերջին ժամանակների իրադարձությունները, ՍԱՀ-յան կառավարական բանակի հաղթանակը, քրդական գործոնը, ինչպես նաև Դամասկոսին Մոսկվայի ու Թեհրանի ակտիվ աջակցությունը ստիպում է Էրդողանի կառավարությանը վերջին երկու մտադրությունից ետ կանգնել: Հիմա Թուրքիայի համար հիմնական խնդիրը Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ձևավորումը կասեցնելն է, քանի որ դա կարող է դառնալ անջատողական գործընթացների խթանիչ՝ արդեն թուրքական տարածքներում:
Արդյունքում փորձագետները հանգեցին լեգիտիմ ու ընտրված կառավարության գլխավորությամբ Սիրիական միասնական աշխարհիկ հանրապետության պահպանման եզարահանգմանը: Պետությունը բաժանելու արևմտյան քարտեզագիրների, ինչպես և խալիֆաթի սալաֆիթական կառուցողականների ծրագրերը դժվար թե այժմ կարելի լինի ընդունել ներկա պայմաններում իրական ու Սիրիայի, ինչպես և ողջ տարածաշրջանի համար օգտակար:
Կոնֆերանսի եզրափակիչ մասում ՀՌՀ ավագ գիտաշխատող Սերգեյ Վարդազարյանը նշեց, որ ներկա պայմաններում որևէ երկիր սեփական հայրենիքից զատ ու հեռու համարել հնարավոր չէ:
«Հիմա ամեն բան ամեն ինչին շատ մոտ է գտնվում: Դրա վառ ապացույց է այն, որ կործանարար գործընթացների դաժանություններն ու դրանց անդրադարձները, որոնք կատարվել ու շարունակում են կատարվել Սիրիայում, մենք ինքներս մեր մաշկի վրա զգացինք Արցախի հանրապետության ապրիլյան պատերազմի օրերին»,- նշեց փորձագետը:
Մոտ ապագայում ՀՌՀ- ում սպասվում է միջազգային միջոցառումների պարբերական անցկացում՝ կապված արտաքին քաղաքականության ու անվտանգության խնդիրների հետ: Սիրիական հարցի բազմաշերտությունը, նրա կախվածությունը ներքին մի շարք գործոններից (կրոնական, տնտեսական, ազգային), ինչպես նաև արտաքին խաղացողներից՝ (ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, ԻԻՀ, Թուրքիա, Պարսից ծոցի միապետություններ) թելադրում է այդ հարցի ուսումնասիրման անհրաժեշտություն՝ դրա ողջ խորությամբ: Ընդ որում, արաբական հանրապետությունում կատարվածը ազդում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև Հարավային Կովկասի, Եվրոպայի, Ռուսաստանի ու այլ մերձ ու հեռավոր կետերի վրա: Սրա հետ կապված՝ ՀՌՀ-ում վերջերս անցկացված միջազգային կոնֆերանսի նման միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է Սիրիայում կատարվելիքի վերաբերյալ ինչպես գիտական ու լրագրողական միջավայրի իրազեկության բարձրացման, այնպես էլ այս բարդ ու միջազգային կարգով վտանգավոր մարտահրավերներ պարունակող անվտանգության հարցին պատասխաններ որոնելու ու գտնելու առումով: