Երգեհոնը անքակտելիորեն կապված է դարերի հետ և դասական երաժշտության կատարելագործումը անհնար է պատկերացնել առանց դրա: Երգեհոնի համար գրել է Բախը, Գենդելը, Հայդնը, Բեթհովենը: Վրացական դասական ստեղծագործությունների ակունքներում հենց երգեհոնն է: Վրաց մեծ կոմպոզիտոր և Թբլիսիի կոնսերվատորիայի ռեկտոր Զաքարիա Պալիաշվիլին, ում պատվին անվանակոչված է Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը, տաղանդավոր երգեհոնահար էր:
Թբիլիսցիները երջանիկ մարդիկ են, քանի որ հնարավորություն ունեն երգեհոնի հնչյունները լսել հարազատ քաղաքում: Սակայն, նրանցից ոչ բոլորը գիտեն, որ այն հնչում է Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում: Ամոթ կլիներ շարունակել քայլել Գրիբոյեդովի փողոցով և չիմանալ, որ ամեն օր վեց ժամ շարունակ Մեծ դահլիճում հնչում է այն: Դա Երգեհոնն է: Եվ այս արտահայտությունը կրկնելու ցնակություն է առաջանում, ինչպես նաև ուզում ես հնարավորություն տալ մեծ թվով ունկնդիրների ևս մեկ անգամ լսելու և գնահատելու այս գործիքի ակուստիկ հանարվորությունները և ռեսուրսները:
Այս նպատակին է ծառայում Թբիլիսիի կոնսերվատորիայի դասախոս Լիա Բաիդոշվիլիի նախագիծը: Այն հենց այդպես էլ կոչվում է` «Մեկ ժամ երգեհոնի հետ»: Քաղաքի բնակիչների համար երգեհոնի տարածումը միջոցառում է, որը նպաստում է այս գործիքի ավելի խորքային հետազոտմանը` դրա երգացանկի և անհատնում հնարավորությունների: Երգեհոնի տարածումը և դրա ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը` ահա տիկին Լիայի նպատակը:
Սոցիալական ցանցերից մեկում տեսնելով` «Ձեր ընկերը պատրաստվում է մասնակցել «Մեկ ժամ երգեհոնի հետ» միջոցառմանը, դուք ցանկանու՞մ եք մասնակցել», ես որոշեցի անցնել հղումով և տեսնելով, որ միջոցառումը տեղի կունենա ժամը 14:00-ից միչև 15:00` որոշեցի մասնակցել: Այցելեցի և չփոշմանեցի:
Հանդիսատեսը տեղավորվեց բեմում: Վիրտուոզ կատարումների ընդմիջումներում միջոցառման կազմակերպիչը պատմական ակնարկներ էր անում երգեհոնի վերաբերյալ: Պատմում էին երգեհոնի պատմության ասին: Պարզվում է, որ այն գերմանական է և մի քանի տարի չի օգտագործվել: Խոսում էին դրա վրա նվագելու բարդություններից, երգեհոնային ստեղծագործությունների սիմվոլիզմի, դրա համար ստեղծագործություններ գրած դասական կոմպոզիտորների ներշնչման աղբյուրների, եկեղեցական, հիմնականում կաթոլիկ, և աշխարհիկ կատարումների տարբերույթւոնների, այն մասին, թե ինչպես են լարում երգեհոնը:
Մուտքն անվճար էր, իսկ այցելությունը` ազատ: Սա խոսում է այն մասին, որ Լիայի համար առաջնային է մշակույթը, ոչ թե կոմերցիան:
Երեկոն ավարտվեց ուրախ և անմիջական նոտայոով: Ես որոշեցի էկսպրոմտ հարցազրույց վերցնել տիկին Լիայից, ով էյֆորիայի մեջ էր համերգից հետո, ուրախությամբ համաձայնեց պատասխանել իմ հարցերին:
Ի՞նչ է ձեզ համար երգեհոնը:
Երգեհոնը…այն ինձ համար, միանշանակ, մեծ և աննկարագրելի հնարավորություններ տվող գործիք է, որը ահռելի պոտենցիալ ունի և հիանալի ռեսուրսներ… երևի դրա յուրահատուկ ինքնությունից է, որ կարելի է գունեղ և տեխնիկապես կատարյալ նվագել և կյանքի կոչել միջնադարից մինչ օրս գոյություն ունեցող հրաշալի երաժշտություններ, ինչը արդեն յուրահատուկ է:
Ո՞րն է ձեր հայեցակարգը, որպես հեղինակ, ի՞նչ է իրենից ներկայացնում, ձեր նախագիծը:
Այս նախագիծը ես պլանավորել էի դեռ երկու ամիս առաջ: Այն ժամանակ ես որոշեցի վստահել և որոշ հարցեր քննարկել Թբիլիսիի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի ադմինիստրացիայի հետ: Դա տեխնիկական օգնություն է, որը ապահովում է ժամ, տեղ և այլ կազմակերպչական հարցեր: Ադմինիստրացիան` ի դեմս Նատա Մեցխովրաշվիլիի և այլոց, մեծ ոգևորությամբ աջակցեց իմ նախագծին և օգնեց բոլոր հարցերում: Ես անկեղծ հույս ունեմ, որ մեր նախագիծը կշարունակի ապրել և նոր հաճելի անակնկալներ կլինեն:
Ո՞րն է այս միջոցառման նպատակը:
Այս հանդիպումները իրականացվում են մեծ թվով ուսանողներ գրավելու նպատակով` հետագայում երգեհոնային երաժշտությամբ հետաքրքրվողների թիվը մեծացնելու համար: Դա լավ է նաև երգեհոնահարների համար: Այսպիսով մենք ընդլայնում ենք մեր երգացանկը: Հետևաբար սա կնպաստի նաև երգեհոնի սիրահարների որոշակի խմբի ձևավորմանը: Հաջորդ քայլը կլինի ճաշակի կատարելագործումը և մեր ունկնդիրերի հետաքրքրության մեծացումը: Բացի դա ուզում եմ նշել նաև մասնակիցների և կազմակերպիչների տպավորությունները միմյանց հետ շփվելիս, դա շատ կարևոր է:
Ինչպե՞ս է երգեհոնային երաժշտության դրությունը Վրաստանում:
Նշեմ, որ մեր գործիքը հավաքվել է 1963թ-ին հատուկ մեկ հոգու համար` իմ դասախոս մաեստրո Էտար Մգալոբլիշվիլիի, ով երգեհոնի տեղադրումից հետո ղեկավարում էր երգեհոնային դասարանը: Հիսուն տարիների ընթացքում նա հրաշալի և յուրահատուկ համերգներ էր կազմակերպում: Նրա աշակերտները մինչ օրս ողջ աշխարհում զբաղվում են երաժշտական գործունեությամբ: Նրանց թվում` և ես: Մեր համագործակցությունը տևեց մոտ 17-18 տարի:
Բացի դա` քանի որ միայն մեկ գործիք ունենք, որը տեղադրված է կոնսերվատորիայի Մեծ դահլիճում և որի վրա մենք նվագում ենք, շատ բարդ է գնահատել մեր երկրում երգեհոնային երաժշտության դրությունը: Արդեն երեք տարի է, ինչ ես շարունակում եմ այս գործը: Այսօր կոնսերվատորիայում երգեհոնային երաժշտության ուսումնասիրությունը ընտրովի առարկաների ցանկում է: Բավական մեծ հետաքրքրություն կա` մենք 20 ուսանող ունենք, ովքեր զբաղվում են առավոտյան 8-ից, միչև ցերեկվա 2-ը: Մենք բավական հետաքրքիր ծրագրեր ունենք: Համերգներ էլ են եղել: Ուսանողները մասնակցում են նաև «Մեկ ժամ երգեհոնի հետ» նախագծում: Կարելի է հետևություն անել, որ երգեհոնային երաժշտությունը հետզհետե վերածնվում է, ամրապնդում է իր դիրքերը և մենք աշխատում ենք օգնել այդ գործընթացին:
Ի՞նչ հեռանկարներ ունի ձեր նախագիծը:
Շարունակություն անպայման կլինի: Սրտաց ուզում եմ, որ այդպես լինի և հույս ունեմ, որ չեմ սխալվում: Համերգային անհատնում թեմաներ և առիթներ կան, բացի դա` մենք ուզում ենք սինթեզել երգեհոնային, կամերային և հնարավոր է նաև վոկալային երաժշտությունը: Այնպես որ` ծրագրեր շատ ունենք, բայց դրանց մեծ մասը դեռ գաղտնիք են: Սպասում ենք բոլոր ցանկացողներին:
Ավելի ուշ, ես մտածեցի, որ երգեհոնը իսկապես կամակոր գործիք է, այն մշտապես խոնավ օդ է պահանջում և գոնե ամենօրյա վեցժամյա շահագործում, այնուամենայնիվ այն իր յուրահատկությունը և հմայքը ունի: Երաժշտական գործիքի հնարավորությունները և Լիայի «Մեկ ժամ երգեհոնի հետ» նախագիծը հաջողված սինթեզ է, որը անկասկած վստահ առաջ է գնում դեպի հաջողությունը:
Ռավիլ Ալլազով