Երևանում հունիսի 22-ին՝ Հիշատակի և վշտի օրը, «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին Երևանի Հաղթանակի զբոսայգու Հավերժական կրակի մոտ՝ պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները:

«1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որի արդյունքում զոհվեցին տասնյակ միլիոնավոր մարդիկ: Այս ամսաթիվը ծառայում է որպես խաղաղության կարևորության հիշեցում, որը մեզ նվիրել են մեր հայրերն ու պապերը: Հպարտությունը մեր վետերանների քաջագործություններով դեռ ապրում է մեր մեջ: Հաղթանակի 75-ամյակի շրջանակներում շատ բան է արվում ռազմաճակատում պայքարածների և թիկունքում աշխատածների հիշատակը հավերժացնելու և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեր ժողովուրդների կրած ծանր փորձությունների մասին երիտասարդ սերնդին տեղեկացնելու համար», – Dalma News-ի հետ հարցազրույցում ասաց «Հաղթանակի խորհրդի» համակարգող Սոսե Մարտիրոսյանը:

«Հաղթանակի խորհուրդ» երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ստեղծվել է 2020 թվականի փետրվարին: