Թատրոնն սկսում է հոգսերից
Մեկուկես տարի անց Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կնշի իր 80-ամյա հոբելյանը: Իսկ անցած տարի նշվեց մեկ այլ նշանակալից հոբելյան` կես դար այն պահից, երբ թատրնոի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնեց Ալեքսանդր Գրիգորյանը: Անընդմեջ թատրոնի ղեկին անցկացրած տարիների թիվն արդեն կարելի է անցկացնել ռեկորդների Գրքի մեջ: Բնականաբար, արվեստի մեջ հեշտ ճանապարհներ չկան, թեև այդպիսին չեն էլ փնտրում: Եվ թատերական առօրյայի նկարագրության մեջ շեշտված է «հոգս» բառը: Ապրելով իր յուրատեսակ հոգսերով` ռուսական դրամատիկական թատրոնը հոգատարության կարիք ունի:
Համատարած օրեր և հազվադեպ տոներ
Թատրոնի խաղացանկը հավատարիմ է մնում դեռևս հիմնադրման օրվանից որդեգրած սկզբունքներին: Գրեթե հավասարաչափ ներկայացվում են ինչպես ռուսական և հայակական դրամատուրգիայի դասականները, այնպես էլ ժամանակակից հեղինակներ, վերջինների դեպքում գերակշռում են միջազգայինները: Թատրոնի այսօրվա դերասանները անկասկած նվիրյալներ են, նրանք չեն հեռացել և չեն մեկնել երկրից ծանր տարիներին: Կոլեկտիվ են մտնում նաև երիտասարդները:
Իսկ անկախության առաջին տարիները, իսկապես, ծանր էին: Մտածելով, որ իրենք գործում են ժողովրդի շահերի համար` թատրոնի հասցեին և հեռախոսային սպառնալիքների էին հնչում, և անգամ, գալիս էին զինված մարդիկ: Այդ շրջանը կարճ տևեց, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ թատրոնի գլխավերևում ճոճվող սուրը իջեցված էր, աշխատակիցները միևնույնն է թեթևություն չզգացին:
Մշակույթի նախարարությունը փորձում էր աջակցություն ցույց տալ` կամ էլեկտրական շարժիչով էր ապահովում, կամ ուսումնական ստուդիա էր բացում, բայց այս ամենը, իհարկե, թատերական պահանջների մինիմալ մասն է: Ա. Գրիգորյանը ցավով էր ասում, որ շատ արտիստներ մեկնեցին, որովհետև թատրոնը չկարողացավ ապահովել նրանց համար կենսական անհրաժեշտ պայմաններ` ապրելու և ստեղծագործելու համար: Մնացին միայն ամենահավատարիմները, առհասարակ թատրոնի և մասնավորապես ռուսական դրամատիկականի սիրահարները` ներկայիս թատերախմբի հիմնաքարերը:
Արվեստով տարված մարդկանց բարդ աշխատանքը ոչ մի վայրկյան դադար չի ունեցել` կազմված լինելով փորձերից և խաղարկային օրերից և հազվադեպ ու թանկարժեք տոներից: Դա այն ժամանակ է, երբ սեզոնի ընթացքում մի քանի անգամ պարտադիր նոր ներկայացման առաջնախաղ է, կամ հենց թատրոնում կատարվում են իր համար կարևոր իրադարձություններ: Առաջնախաղերը անշլագներ են հավաքում, իսկ դա վկայում է այն մասին, որ քաղաքի թատերական կյանքը, ի հեճուկս վատատեսների, բնավ ապատիկ չէ: Ռուսական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը յուրաքանչյուր դրական երևույթին արձագանքում է անմիջապես: Ցանկացած այլ թատրոնում կարելի է նույն վերաբերմունքը նկատել, կարևորը, որ այդ հանդիսատեսը լինի, իսկ թատրոնը ջանքեր չի խնայի նրան շնորհակալություն հայտնելու համար:
Այնպես որ, երկրի միակ ոչ հայալեզու պրոֆեսիոնալ թատրոնն ունի նույն խնդիրները և նույն խանդավառությունները, ինչ ցանկացած ազգային թատրոն: Իհարկե, ռուսական դրամատիկական թատրոնն ունի իր յուրահատկությունները, բայց այն պատճառ չի դառնում, որպեսզի նրան առանձնահատուկ վերաբերվեն, ինչպես նաև չի բերում դրա կարիքների և խնդիրների անտեսմանը:
Հրամայված է գոյատևել
Ռուսական դրամատիկական թատրոնը, ինչպես ցանկացած այլ պրոֆեսիոնալ թատրոն, գոյատևել է շնորհիվ իր առաջ դրված լինելիության չքննարկվող պայմանի:
21-րդ դարի պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ գործոնների ցուցակը շատ մեծ է, բայց թատրոնը սովորել է քչով բավարարվել և հաճախ սեփական հնարամտության շնորհիվ դուրս գալ իրավիճակից: Թեև, իսկապես, շատ բաներ են անհրաժեշտ` սկսած լուսարձակների համար էլեկտրական լարերից, միչև բեմական լուսավորության նորոգումը, էլ չենք խոսում շինության վաղուց արդեն կապիտալ վերանորգման և կոմունիկացիայի խնդրի մասին:
Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը խոսում է 4,5 մլն եվրոյի մասին, որոնք պետք է ինչ-որ տեղից գտնել, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ժամանակակից լուսավորության տեխնիկա: Այս թիվը զգալի մեծ է թվում, բայց տնօրենը պնդում է, որ այդպիսի ձեռքբերումների համար դա բոլորովին թանկ չէ: Որտեղ գտնել այդ գումարը` ոչ ոք չգիտի, մնում է միայն սպասել հրաշքի: Որպես օրինակ հիշվում է Թբիլիսիում Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնը, որը հետաքրքրված հովանավորի շնորհիվ վերածվեց հիացմունքի արժանի վայրի: Իսկ մեր պարագայում` հույսն անմահ է:
Այս ամենին վրադիր` վստահելի նվեր ստացանք` խիստ տնտեսական ճգնաժամի տեսքով: Թեև ճգնաժամը միշտ էլ տեղին չէ, պարզապես անհրաժեշտություն եղավ անցած տարի տեղափոխել հյուրախաղային հեռանկարները և քչացնել մասնակցությունները փառատոններում, իսկ ընթացիք սեզոնում, համոզված է Ֆ. Դավթյանը, ավելի բարդ է լինելու: Սակայն ճգնաժամը մի օր կվերջանա և տնօրենին չի լքում դեպի մոտակա ապագան ուղղված լավատեսությունը, չէ որ չի կարելի առանց օպտիմիզմի:
Հարյուրավոր կապող թելեր
80 տարվա պատմության ընթացքում, իհարկե, փառատոններ և հյուրախաղեր շատ են եղել: Վերջին տարիներին, օրինակ, երևանյան դերասանները հանդիսանում են Սանկտ Պետերբուրգում անցնող արդեն ավանդական դարձած ԱՊՀ և Մերձբալթյան երկրների ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային փառատոնի մասնակիցներ և նոմինանտներ: Գրեթե բոլոր ֆինանսական ծախսերը իր վրա էր վերցնում ընդունող երկիրը, բայց, ահա, 2016թ-ին ստիպված կլինենք հրաժարվել մասնակցությունից: Ֆ. Դավթյանն ասում է, որ փառատոնի ընթացիկ բյուջեն շատ սուղ է, իսկ հենց թատրոնը դժվար թե կարողանա ապահովել թատերախմբի անգամ ուղևորության ծախսը, էլ չենք ասում գործուղումային փոխհատուցման և հյուրանոցային ծախսերի մասին:
Հանրապետության վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը բազմապիսի ռուսական թատրոնների և թատերական փառատոնների հաճախակի հյուր է: Ժամանակին` նա հետաքրքրվում էր մոնոներկայացումներով` բեմադրություններ մեկ արտիստի համար, տվյալ դեպքում ` իր համար: Պիեսը, որը բեմադրել և խաղացել ես ինքդ, հետաքրքիր է այնքանով, որ ստեղծագործական լայն ազատություն է տալիս, երբ դու մենակ ես, ամբողջովին ինքնուրույն, ամեն ինչ անում են այնպես, որ դերասանին հետաքրքիր լինի դիտել:
Ռ. Հակոբյանը բազմաթիվ մրցանակներ և դիպլոմներ ունի մոնոներկայացումների համար` այդ թվում ռուսական անծայրածիր հորիզոններից բերված: Վերը նշված ճգնաժամային խնդիրները փոխել են նաև նրա ծրագրերը, թեև, ինչպես ինքն է ասում` իր ուղևորությունների ծախսերը գրեթե միշտ հոգացել է հենց ինքը: Եվ ստացվում է, որ բոլոր հետաքրքրված կողմերը անհամբեր սպասում են տնտեսական բարդությունների միջից դուրս գալուն:
Ընկերներին ճանաչում ես իրենց գործով
Այն հարցը, թե արդյոք պետք է ռուսական թատրոն այսքան մոնոազգային երկրում, ինչպիսին Հայաստանն է, դասակարգվում է հռետորականների շարքում: Իմաստ չկա այդ թատրոնի կենսական անհրաժեշտության համար ակնհայտ պատճառաբանություններ բերել: Օբյեկտիվ պատճառներից ելնելով` հարյուր տարի առաջ թուրքական ուղղվածությունը դեպի ռուսականը փոխած հայկական հասարակության պատմականորեն ձևավորված երկլեզվությունն արդեն թելադրում է թատրոնի գոյության անհրաժեշտությունը:
Այսօր երկլեզու մարդկանց թիվը քչացել է, սակայն, վերջին շրջանի տնտեսական և քաղաքական տենդենցները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն նրանց թվի աճին: Ավելին` պահանջարկի դեպքում թատրոնների գործունեությունը նաև այլ լեզուներով կարելի է միայն ողջունել: Կա հայկական ասացվածք` «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես», և սա ասում էին նրանք, ովքեր մեզանից ավելի իմաստուն էին:
Ռուսական հասարակական և կոմերցիոն կազմակերպությունները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում թատրոնի կյանքում: Հյուրախաղերի, ներկայացումների և այլ միջոցառումների կազմակերպչական հարցերում շատ են օգնել և շարունակում են անել դա Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը, Հյուրախաղերի աջակցման դաշնային կենտրոնը, Մոսկվայի մշակույթի բաժինը, Սանկտ Պետերբուգի և այլ քաղաքների մշակույթային, այդ թվում` համատեղ ռուս-հայկական կազմակերպությունները: Թատրոնի հովանավորներն են համարվում ՀԿԵ-ն և «ՎՏԲ Բանկը (Հայաստան)»:
Ի դեպ, հինգ տարի առաջ` Ստանիսլավսկու անվան թատրոնի 75-րդ հոբելյանի ժամանակ ՀԿԵ-ի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբենցի նախաձեռնությամբ` վերանորոգվեց շենքի մի հատվածը և բացվեց թատերական թանգարանը: Վ.Ռեբենցը, այցելելով թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Գրիգորյանի անձնական աշխատասենյակ, պարզապես հիացած է մնում յուրահատուկ պորտրետների, լուսանկարների, հուշանվերների, դիպլոմների և այլ իրերի քանակով, որոնք արժանի են ներկայանալու հանրությանը: Թատրոնի հանդերձարանում պահպանվել են հրաշալի կոստյումներ, որոնցով դերասանները խաղացել են նշանավոր ներկայացումներում: Եվ այս ամենը գլխավոր տնօրենին նոր գաղափար տվեցին և, հետևաբար, այդ գաղափարը անմիջապես կյանքի կոչվեց: Արդյոք կարիք կա ասելու, թե որքան կարևոր և անգնահատելի է նման օգնությունը:
«Վերանորոգումը տևեց 17 օր, դա անհավանական արագություն էր»,- ժպիտով հիշում է Ֆրեդ Դավթյանը,- «և մեկ ակնթարթում մենք բացեցինք թանգարանը: Արժանի ցուցանմուշները շատ էին և ես բացման պաշտոնական արարողությունից մեկ ժամ առաջ դեռ տեղավորում էի դրանք ցուցափեղկերի վրա, բայց ամեն ինչ հասցրեցի»:
Ի դեպ թանգարանում է գտնվում Կ. Ս. Ստանիսլավսկում հրաշալի (այդ որակային գնահատականը հաստատում են մասնագետները) պորտրետը: Սակայն, չի հաջողվում գտնել այդ նկարի հեղինակին և դրա ստեղծման տարեթիվը: Կտավի ներքևի աջ անկյունում ստորագրված է` «Ժասմին Ս», սակայն, այդ ուղղությամբ կատարվող որոնումները ոչ մի արդյունք չեն տվել: Հնարավոր է` կան մարդիկ ովքեր կարող են պարզաբանել թատրոնի համար այսքան կարևոր հանելուկը…
Երևանի ռուսական թատրոնը բոլոր ժամանակներում աչքի է ընկել իր հզոր թատերախմբով և խաղացանկի մանրակրկիտ ընտրությամբ` հենց այդ թատերախմբին համապատասխան: Եվ այդ պատճառով հայկական մայրաքաղաքի հյուրերը իրենց համար անսպասելի բացահայտումներ են կատարում` այցելելով Ստանիսլավսկու անվան թատրոն: Իսկ նրանք, ովքեր վաղուց են ծանոթ այս արվեստի տաճարի և դրա դերասանների հետ, բաց չեն թողնում ոչ մի նոր ներկայացում` պարբերաբար հիշողության մեջ թարմացնելով արդեն դիտվածները: Պարզապես ցանկալի է, որ թատրոնին ավելի շատ ուշադրություն հատկացնեն նրանք, ումից դա կախված է, և նրանք, ովքեր հանարավորություն ունեն այդ ուշադրությունը հատկացնել` ռուսական դրամատիկականը հիրավի արժանի է դրան:
Ռուբեն Գյուլմիսարյան` հատուկ Dalma News-ի համար
Ֆոտոռեպորտաժը` Lina Levine