Տեխնոլոգիապես հարուստ մեր ժամանակներում, երբ մարդիկ ամեն օր ժամերով նստում են սոցիալական ցանցերում և արդեն քիչ է մնում արդուկներն էլ ինտերներտին միացած լինեն, համակարգիչները և տարբեր հավելվածները դարձել են անփոխարինելի ակսեսուարներ: Բայց այդ ամենը գնել է պետք և այստեղ հարցեր են առաջանում` որտե՞ղ, ինչպե՞ս և ի՞նչ գնով: Dalma News-ի թղթակիցը հետազոտություն է անցկացրել և պարզել է, թե ինչպես են «համակարգչային գործերը կայանում» Հայաստանում:
Համակարգչային խանութներն այստեղ շատ են, միայն Երևանում դրանց թիվը հասնում է միչև հիսուն: Fne, COMPASS, LED, Computers, RAS, VGComputers, LANS, համակարգչային տեխիկայի կենտրոն` Hardware, M-TECH և այլն: Դրանց հիմնական մասը տեղակայված են քաղաքի կետրոնական հատվածում` Սայաթ-Նովա և Սարյան փողոցների վրա, որոնցից մեկը սահուն շարունակում է մյուսին` բավական է սկսել մեկի սկզբից և հասնել մյուսի վերջին: Փողոցների երկու կողմերում տեղակայված են մեծ ու փոքր հարմարավետ խանութներ, որոնք լցված են բազմազան էլեկտրոնիկայով: Որպես կանոն` նրանք հաճախորդներին գրավում են մեծ մոնիտորներով, որոնց վրա իր ողջ շքեղությամբ երևում է «ինչ-որ Computers»: Եվ իհարկե, վաճառակետերի դիմաց, ֆիրմային հագուստով անհանգիստ ծխում են խանութի աշխատակիցները: Այս ամենը շատ գեղեցիկ ու էլեգանտ է, բայց ոչ այնքան լավ, որքան ցանկալի է, և դրա պատճառները մի քանիսն են:
Տեսականի
Երևանի համակարգչային խանութներում տեսականին գրեթե նույնն է` դիլերները նախընտրում են ապրանքի ցածր և միջին գնային սահմանները: Դա վերաբերվում է ինչպես նոութբուքերին և դիլերների կողմից արդեն հավաքված սիստեմաներին, այնպես էլ առանձին բաղադրիչներին, այն դեպքերի համար,երբ գնորդն ինքն է ուզում իր ապագա համակարգչի համար ընտրել իրեն հարմար դետալները: Օրինակ` եթե գնորդը գալիս է խանութ և ասում, որ իրենց պետք է օֆիսային համակարգ ամենօրյա աշխատանքների համար, ապա 95% դեպքերում նրան առաջարկում են Intel Pentium G3240 բազայի վրա հիմնված համակարգ: Իսկ եթե հաճախորդին խելքին մոտ պատճառներով, պետք է Intel Celeron G1850, որը արտադրության առումով այնքան էլ հետ չի մնում, բայց ցածր գնի պատճառով իր ավագ եղբորից ավելի գրավիչ է թվում, ապա այդ գնորդին սպասվում է հիասթափություն` Հայաստանում չկան նման պրոցեսորներ: Ինչպես նաև այստեղ առաջ են գալիս որոշակի բարդություններ, ովքեր գերադասում են AMD չիպերը Intel-ի արտադրությանը: Չգիտես ինչու` համարվում է որ հայերը սիրում են Intel, այդ պատճառով ել այստեղ ընդունված չէ AMD ներկրելը: Արդյունքում գնորդը զրկվում է Athlon X4 840 կամ FX-6350 բազայի հիման վրա իր համար խաղային համակարգիչ հավաքելու հնարավորությունից, որովհետև այդ առումով, տեղադրված AMD գրաֆիկան միանշանակ ավելի լավն է, քան «ինտելայինը»: Պրոցեսորի վերաբերյալ օրինակը ընդհանուր է ցանկացած շրջանակներում ` լինի դա SSD կրիչներ, օպերատիվ հիշողություն, մարտկոցներ, օդափոխիչ համակարգեր և այլն: Որքան բարձր է գնային սահմանը, այնքան ավելի բարդանում է ընտրության խնդիրը: Համակարգչային նորույթները Հայաստան են հասնում այն ժամանակ, երբ արդեն դադարել են նորույթ լինել: Օրինակ` հիմա Երևանում հնարավոր չէ գտնել Intel Core i7-5930K կամ AMD FX-9590, Radeon R9 290X կամ երկակի TITANZ վիդեոքարտեր: Իսկ եթե ամեն դեպքում դրանցից մի քանի օրիանկ հասնում է Հայաստան, ապա գները… Այդ մասին ներքևում:
Գինը
Նոր համակարգչի ճանապարհին ընկած հաջորդ խոչնդոտը թաքնված է գնորդների դրամապանակներում: Բանը նրանում է, որ միչև համակարգչային տեխնիկան Հայաստան է հասնում դրա գինը զգալի բարձր է դառնում` անհամեստ բարձր: Այլ խոսքերով` եթե դուք վերջապես կարողանում եք գտնել, այն ինչ ձեզ պետք է, ապա պետք է գնեք այն անչափ թանկ գնով: Թե ինչպիսի գնային փոփոխությունների մասին է խոսքը, ցույց կտանք ASUSTransformerTF-300 պլանշետի օրինակի վրա: Այդ համակրելի սարքը ASUSTransformerTF-700Infinity հեղինակավոր մոդելի ավելի մատչելի տարբերակն է` որը ստացել է «iPad-ի սպանիչ» անունը: Եվ այսպես` նրա փոքր եղբայր TF-300-ը ծնվել է երեք տարի առաջ 2012թ-ի մայիսին, այն արտադրողի կողմից ներկայացվում էր, որպես ցածր գնային կատեգորիայի ապրանք: eBay-ում 16Gb ավելացված հիշողությամբ այդ երեքամյա պլանշետը այսօր հնարավոր է պատվիրել 75-80$ արժողությամբ: Պետք է ասել, որ դա վատ ձեռքբերում չէ, եթե ցանկություն ունեք մետրոյում խաղեր խաղալ: Իսկ եթե գնաք երևանյան խանութներից մեկը այդ պլանշետը գնելու համար, ապա չեք գտնի ոչ TF-300-ը, ոչ էլ TF-700Infinity-ն: Երկար փնտրտուքներից հետո գտնվեց «պուճուրի» մեկ օրինակ` 182հզ դրամ արժողությամբ, այսինքն` 385$: Իհարկե հինգանգամյա գնաճը ստանդարտ չէ, բայց եթե ցանկություն ունեք Երևանում համակարգիչ գնել, ապա պետք է պատրաստ լինեք դրան գոնե հոգեպես:
Բարձր գինը պայմանավորված է ոչ միայն դրա դեֆիցիտով, այլև ծագմամբ: Խանութների մի մասը նախընտրում է ապրանք գնել պաշտոնական ներմուծողներից, տեղափոխել այն ամբողջ աշխարհով մեկ, անցկացնել այն մաքսատանը` իր բոլոր փաստաթղերով, ապահովել հարիր տեխնիկական սպասարկում և այլն: Եթե դուք գնեք, օրինակ, Foxconn ֆիրմայի քեյս, ապա կարող եք վստահ լինել, որ այն լույս աշխարհ է եկել այդ ընկերության գործարաններից մեկում, այտեղից գնվել և բերվել է Հայաստան, որտեղ մաքսազերծվել է որպես «համակարգչային քեյս» ինչից հետո հայտնվել է ցուցափեղկերում: Որպես տարբերակ, այս շղփային է կցվում նաև տարածաշրջանում տվյալ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը (այդպես է աշխատում, օրինակ, Samsung-ը), որը զբաղվում է տարածաշրջանային կենտրրոնից առաքումով` Ղազախստանից կամ Ռուսաստանից: Մի խոսքով` այդպիսի ընկերությունները №1 կատեգորիայում են և աշխատում են նոռմալ ստանդարտներով: Բայց արդյունքում դա էժան չի նստում հայ գնորդի վրա, ով անհրաժեշտ տեխնիկան ստիպված է լինում փնտրել այլ վայրերում: Այդ հարցում օգնության են գալիս №2 կատեգորիայի ֆիրմաները, որոնք աշխատում են «մի փոքր» այլ կերպ: Չկան ոչ մի երաշխիքներ կամ ստանդարտներ, տեխսպասարկումը տեղի ուժերով, ապրանքի ծագումը` անհայտ: Նրանք այն գնում են հիմնականում ԱՄԷ-ում, այսինքն` Դուբայում, մոտավորապես կարտոֆիլ գնելու սկզբունքներով` մտար սուպերմարկետ, գտար քեզ անհրաժեշտ վաճառողին, բարձում ես պետքական ապրանքդ, վճարում, բերում Հայաստան: Արդյունքում ստացվում է թեև էժան, բայց ռիսկային:
Մարդիկ
Հայաստանում դժվար է գտնել այնպիսի շուկա, որը աշխատի առանց մենաշնորհային սկզբունքի: Հիմնականում ամեն ապրանք ունի իր «տերը» (հազվադեպ` տիրուհին), ով վերահսկում է ներմուծումն ու առաքումը: Էլեկտրոնիկան առհասարակ և համակարգիչները` մասնավորապես ` բացառություն են: Այստեղ մոնոպոլիա չկա և այս հոդվածը գրելուց հետո, ե սկարող եմ մեկնել Դուբայ և վաճառքի նպատակով մոնիտորների չափաքանակ բերել: Դա, իհարկե, լավ է, քանի որ իրերի այլ դասավորությամբ հինգ անգամ ավելի թանկ գինը կարող էր փառք թվալ:
Հեռանկարներ
Եթե ինչ-որ հարցում խնդիրներ կան, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ անհույս է: Հայաստանում, ճիշտն ասած, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե հինգ տարի առաջ նոռմալ Logitech կամ Razer գնելը անիրական էր, ապա հիմա դա արդեն հնարավոր է, թեև բավական յուրահատուկ պայմաններով: Բացի դա, համակարգչային տեխնիկայի առևտրի կետերի և վաճառքի ձևերի քանակը զգալի աճել է: Դա միացրել է մրցակցական շարժիչը, որը թեև դանդաղ, բայց վստահաբար թափ է տալիս շուկան` բերելով այն գնորդի համար հասանելի գների: Իսկ առայժմ այդ պրոցեսը չի հասել իր տրամաբանական ավարտին, հայերը միշտ կարող են օգնություն խնդրել եղբայր վրացիների, նրանք հաստատ մի բանով կկարողանան ուրախացնել: Ինչպե՞ս: Կարդացեք շուտով Վրաստանից ժամանող նոր նյութում, որը կհանձնենք ձեր դատին մոտ օրերս: Թբիլիսիից համակարգչային նորությունները շուտով տեղ կհասնեն: