2012 թ-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի իշխանության գալուց անցել է ուղիղ երեք տարի: Այդ ժամանակ երկրի բնակչությունը ուրախությամբ ընդունց նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտությունը: Հիշվեց հատկապես, Թիֆլիսի փողոցներում մեքենաների շարասյան երթը՝ «Երազանքի» դրոշները թափահարելիս: «Վրացական երազանքի» կոալիցիան գլխավորում էր գործարար Բիդզիմա Իվանաշվիլին, ով հետագայում դարձավ երկրի վարչապետ: Այդ ժամանակ վերջինս խոստացավ ընտրողներին, որ կլքի այդ պաշտոնը 2013թ-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Սահակաշվիլին և իր կուսակցությունը կդադարեցնեն իրենց լիազորությունները: Այդպես էլ եղավ: Էկս-նախագահ Սահակաշվիլին և իր թմի շատ առաջնորդներ լքեցին երկիրը, իսկ մնացածների հանդեպ մինչ օրս դատական գորընթացներ են կատարվում: Քանի որ այս ամենը բավական հետազոտված է, մենք մանրամասն կանգ չենք առնի այս թեմայի վրա:
«Ազգային շարժման» թողած ժառանգությունը սպասվածից էլ ծանր էր «Վրացական երազանքի» համար: Միևնույն ժամանակ ի հայտ եկան երկրում առկա բազմաթիվ խնդիրներ: Իր հերթին դաժան գտնվեց նաև բնությունը, և մենք շատ ցավալի պահեր ապրեցինք «Երազնաքի» հետ: Բավական է նշել այս տարվա հուլիսի 14-ի Թիֆլիսի ողբերգական դեպքերը, երբ «Վերե» գետի վարարման հետևանքով տեղի ունեցած ջրհեղեղից փլվեցին տներ, ճանապարհներ, զոհվեցին մարդիկ և թիֆլիսյան գեզանանոցի բնակիչների 50%-ը: Աղետի վնասները հաշվարկվեցին ՝ 100մլն լարի: Որոշ ժամանակ անց, բնակելի շենքերից մեկում գազի հոսքի պատճառով պայթյուն տեղի ունեցավ, ինչի հետևանքով շենքը մասամբ քանդվեց, եղան նաև մարդկային զոհեր:
Այս ամենի հետ մեկտեղ ազգային դրամը՝ լարին աղետալի կերպով արժեզրկվեց:Այս գործընթացը ազդեց երկրի տնտեսության վրա, դանդաղեց արտասահմանյան ներդրումների աճը:Իրավիճակը բարդեցրին նաև կախեթյան գյուղատնտեսները՝ ուշացնելով խաղողի բերքի հավաքման ժամկետները՝ այդպսիով բողոքելով խաղողի գնի իշխանության առաջարկի դեմ: Ոմանք նույնիսկ սպառնում էին խաղողի այգիների վերցմամբ, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Երեք տարվա ընթացքում երկրի ղեկավարական համակարգում տեղի ունեցան բազմաթիվ կադրային փոփոխություններ, սակայն «Վրացական երազանքի» կադրային քաղաքականությունը այնքան էլ հաջող չէր: Մի խոսքով՝ «Վրացական երազանք» կոալիցիայի երեքամյա կառավարումը բավական խնդրահարույց ընդացք ունեցավ, սակայն, անտեսելով վերընշվածը, չի կարելի ասել, որ չեն եղել դրական փոփոխություններ:
Վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին նշում է, որ այսօրվա Վրաստանի կադրային քաղաքականությունը կարելի է համարել իշխանությունների ամենամեծ «պարտությունը»: Նրա կարծիքով՝ ամենասկզբից կարելի էր կանխագուշակել, որ բոլոր այն «երազանքները», որոնց մասին խոսում էին ներկայիս իշխանությունները, չէին կարող իրականություն դառնալ: Թեև, մյուս կողմից, Ցիսկիրաշվիլին ակնհայտ ձեռքբերում է համարում երկրում մարդու, որպես իրավական սուբյեկտ, գնահատման առաջնայինության խնդրի լուծումը:
«Մարդասիրության տեսանկյունից ներկայիս իշխանությունը ավելի լավն է նախորդից, բայց մենք բազմիցս համոզվել ենք, որ ավելի լավ չի նշանակում լավագույն: Հումանիզմի արտահայտում կարող ենք համարել նաև այն փաստը, որ Վրաստանը դադարել է ամարվել Եվրոպայի չեմպիոն՝ ըստ զերբակալվածների թվի»՝ հայտնեց թորձագետը Dalma News-ին տված բացառիկ հարցազրույցում:
Չնայած՝ վերընշված բացթողումներին, իշխող կուսակցության շարքերում տոնական տրամադրություն է՝ կառավարման երեքամյակի կապակցությամբ: Վրստանի խորհրդարանի ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքերով՝ այս երեք տարները անցել են երեք օրվա նման, հաջորդ չորս տարիները կլինեն ավելի արդյունավետ: «Ես շնորհավորում եմ ձեզ և հավատացնում, որ լավագույնը առջևում է»՝ հրացազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց Ուսուպաշվիլին:
Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալկաձեի դիրքորոշումը հետևյալն է՝ «Հոկտեբերի մեկը ոսկյա տառերով կգրվի Վրաստանի նորագույն պատմության մեջ… երբ վրաց ժողովուրդը հաղթեց Սահակաշվիլիի և նրա հետևորդների արյունալի համակարգը»: Կալկաձեի խոսքերով՝ անցած երեք տարիների ընթացքում, կոալիցիան իր նախընտրական արշավի շրջանակներում տված խոստումներից շատերն է իրականացրել:
Եվս մեկ փորձագետ՝ Թոռնիկե Շարաշենիձեն, Վրաստանի քաղաքացիների 2012 թ-ի հոկտեմբերի մեկի ընտրությունները համարում է էմոցիանոլ, ինչը կապում է երկրում որևէ դրական փոփոխություն անելու նրանց ցանկության հետ: Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկա 2016թ-ի ընտրություններին քաղաքացիները կմոտնենան հաշվի առնելով նախորդ փորձը, իսկ քաղաքական գործիչները զերծ կմնան «սուտ» խոստումներից: «Ներկայիս կառավարությունը հիմնվում էր իր նախորդի հասցեին մեղադրանքներ հղելու վրա: Բավական էր իրենց հասցեին նկատողություն ստանալ և նրանք անմիջապես ուշքի եկան և հիշեցին, որ նախորդող 9 տարիների (Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներ՝ խմբ.) ընթացքում, երկրում շատ ավելի վատ բաներ են տեղի ունեցել: Եվ դա շատ ցավալի է»՝ հայտնում ՝ Շարաշենիձեն:
Խոսելով ներկայիս իշխանությունների հաջողություններից՝ փորձագետը խոստովանեց, որ Վրաստանի դատական համակարգում իրավիճակը կարգավորվել է, ինչպես նաև դրական գնահատական տվեց առողջապահության ոլորտի փոփոխություններին, թեև, դրանք թանկ են նստում երկրի պետական բյուջեի վրա:
Վրաստանի կառավարության տոնական տրամադրությանը միացավ նաև պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ով իր ֆեյսբուքյան պատին հրապարակել է դիմում երկրի բնակչությանը: «Այսօր, Վրաստանը, ինչպես երբեք, մոտ է իր պատմական տեղին…Այսօր, ինչպես երբեք, խոսքի ազատությունը և մարդու ընտրությունը պաշտպանված են պետական բռնություններից»՝ գրում է նախարար Խիդաշելին և նշում, որ երկրում դեռևս շատ խնդիրներ կան, բայց քաղաքացիները արդեն ապրում են ավելի բարեկարգ երկրում:
Վերադառնալով փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլիին՝ նշենք, որ նա չի կիսում երկրի կառավարական շրջանակների տոնական տրամադրությունը, բացատրելով, որ իր կողմից դա անկեղծ չէր լինի: Միևնույն ժամանակ, նա համարում է, որ 2012թ-ին եկավ երկար սպասված պահը, որը համարվեց Վրաստանի համար «հզոր քայլ դեպի կտրուկ փոփոխություններ»: