Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակումն իր հետ միասին առաջ քաշեց բազմաթիվ հարցեր: Ո՞ւմ էր այս անգամ այդքան ձեռնտու ներքաղաքական այս իրարանցումը: Ո՞վ այս տղաներին, որոնց մեջ նաև Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ կային, կրակ բացելու մտահաղացում տվեց՝ այն էլ ոստիկանության շենքի վրա: Մի՞թե մի բուռ ինքնաձիգներ ու հրացաններ իրենց հետ ունեցող երիտասարդներն իսկապես կարծում էին, թե կարող են այսպես միանգամից իրենցը դարձնել  տարիների ընթացքում մշակված ու զարգացող պետական համակարգը: Այս բոլոր հարցերն իհարկե մանրամասն վերլուծություն են պահանջում, որը հավանաբար հնարավոր կդառնա միայն իրավիճակի ամբողջական պարզաբանումից հետո, սակայն հիմա էլ հնարավոր է որոշ լրացուցիչ եզրահանգումներ անել:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սահմանադիր խորհրդարանի» աջակողմյան շարժման անդամները զինված հարձակում են իրականացրել Երևանի Էրեբունու վարչական շրջանի Պարետա-պարեկային ծառայության շենքի վրա: Շարժման մամլո-քարտուղար Վարուժան Ավետիսյանը հայտարարեց «պատերազմական հեղաշրջման» մասին՝ պահանջելով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում և ազատ արձակել «Սահմանադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, որը դեռ անցած՝ հունիս ամսին ձերբակալվել էր՝զենքի ու զինամթերքի անօրինական ճանապարհով ձեռք բերման, տեղափոխման ու պահպանման կասկածով: Ոստիկանության գնդի շենքում ներկա պահին գտնվում են չորս պատանդներ, որոնց թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Պետք է նշել, որ նման հուսահատ քայլի երիտասարդներին հասցրեցին մի շարք իրական ու լուրջ, արտաքին ու ներքին խնդիրները՝ Հայաստանում տիրող կաշառակերությունը, պաշտոնների չարաշահումը, իրական բարեփոխումների բացակայությունը, արտագաղթը, ինչպես նաև ապրիլ ամսին Ղարաբաղյան հակամարտության սրացումը, որի պատճառով կյանքից անժամանակ հեռացան  ավելի քան հարյուր բոլորովին անմեղ երիտասարդներ, Հայաստանի իշխանություններին սկսեցին տրվել բազմաթիվ «անհարմար» հարցեր: Ինչի՞ վրա են ծախսվել այն հսկայական գումարները, որոնցով պետք է զինվեր բանակը, եթե առաջնագծի զինվորը թշնամու դեմ կռվել է «80-ականների զենքերով»: Ինչո՞ւ հնարավոր չի եղել զորքին ժամանակակից կապի միջոցով զինել: Սա և նման հռետորական հարցադրումները չափազանց շատ են:

Սակայն ներքաղաքական կյանքի լարվածությունը շարունակեց մնալ նույնիսկ կրակը կանգնեցնելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Եվ այդ լարվածությանը նպաստում էին մի շարք հանգամանքներ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված անորոշությունը, երկու կողմերի պաշտոնական անձանց կողմից տրվող հակասական ու անհասկանալի բացատրությունների մանրամասների բացակայությունը և այլն:

Տարիներ շարունակ փորձելով միայն ի շահ իրենց օգտագործել ողջ քաղաքական ու տնտեսական համակարգը՝ օգտագործելով ընտրությունների միջոցով ստացած բոլոր հնարավորությունները, իշխանություններն այնքան ամեն բան թողեցին բախտի քմահաճույքին, որ մարդկանց մի շերտին ոչինչ անել չմնաց, քան ձեռքը զենք վերցնել: Այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները ներքաղաքական այդ լարվածությունը հանելու համար ոչ մի բան չեն արել:

Հայաստանում այսօր տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը որոշ մասի մոտ երկրից հեռանալու ցանկություն է առաջացնում, իսկ որոշներն էլ՝ զենք վերցնել են ուզում, որն էլ հենց արել են Սեֆիլյանի կողմնակիցները:

Եթե անգամ համարենք, որ զենք վերցրած երիտասարդները իսկապես ցանկանում են երկրում ինչ-որ բան փոխել՝ օգտվելով այն առիթից, որ շատերն են կիսում իրենց հայացքներն ու հատկապես՝ զայրույթը, այնուամենայնիվ, անհնար է ուշադրություն չդարձնել կարևոր մի հանգամանքի: Զուտ ներքաղաքական զայրույթի հետ մեկտեղ՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ Սերժ Սարգսյանի իշխանության դիրքորոշումը համարում են պարտվողական: Վերջին շաբաթվա, ինչպես նաև՝ վերջին ամսվա ընթացքում հայկական ու ռուսական լրատվամիջոցներում չափազանցվող ինչ-որ «Լավրովյան ծրագիր» երևույթը, ինչպես սովորաբար անվանում են, հայ հասարակության մեջ առաջացրեց ու շարունակում է առաջացնել խիստ բացասական վերաբերմունք: Այդ ծրագիրն իբր ենթադրում է Ադրբեջանին 5 շրջանների վերադարձ, Ղարաբաղին ինչ-որ միջին կարգավիճակի հանձնում, ինչպես նաև հաղորդակցության ճանապարհների բացում և խաղաղապահների տեղակայում:

Անկախ այն բանից նման ծրագիր իրականության մեջ գոյություն ունի, թե ոչ, վերջին ամիսներին անհնար է չտեսնել Մոսկվայի ակտիվ մասնակցությունը՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ: Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևական եռյակը շարունակում է իր միջնորդական աշխատանքը կատարել, բայց բոլորին էլ ակնհայտ է ՌԴ-ի գերիշխող դերն այս գործընթացներում, որի վերջին դրսևորումը հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպումն էր: Ակնհայտ է նաև, որ Մոսկվան այսօր ամենամոտն է կանգնած երկու կողմերի միջև խնդրի վերջնական կարգավորմանն ու մեկընդմիշտ այս հարցի լուծմանը, որը ազգերի համար դարձել է արնածոր մի վերք՝ ուղիղ կրծքավանդակում:

Բնական է, որ ՌԴ դիրքերի կայունացումն այստեղ չի կարող խոսել ԱՄՆ-ի ու նրա արևմտյան գործընկերների շահերից: Ընդ որում՝ ամերիկացիներին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե այս հակամարտությունը  ինչպես կկարգավորվի: Ի դեպ՝ գոյություն ունեցող այդ «Լավրովյան ծրագիրը» բավական վիճելի հարց է այն առումով, որով որ այն ներկայացվում է հասարակությանը: Ի վերջո չարժե մոռանալ, որ «օկուպացված տարածքների վերադարձման» մասին պարբերաբար խոսում է ոչ այլ ոք, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ամերիկացի Ջեյմս Ուորլիկը:

Վաշինգտոնյան ռազմավարների ամենագխավոր նպատակը դեռ մնում է կոնֆլիկտի կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքերի կայունացմանը ցույց տրվող դիմադրությունը: Գործի են դրվում հնարավոր բոլոր քաղտեխնոլոգիաները, այդ թվում նաև՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ մի բան փոխելու հույսով զենք վերցրած երիտասարդների հանդեպ ամենայն հարգանքի պահպանումով, կարող ենք ասել, որ ամեն դեպքում հակասական բնույթ է սկսում կրել երևույթը՝ կապված ոստիկանական շենքի գրավման ու բարձրաստիճան երկու պաշտոնյայի պատանդ պահելու հետ. Այն կարող էր լինել ինչպես ամերիկացիների, այնպես էլ Սերժ Սարգսյանի ձեռքի գործը:

Այս առումով բավական գեղեցին տեսք ուներ երեկվա տեղեկատվական սադրանքն այն մասին, թե Ռուսաստանի ԱԱծ 65 հոգուց բաղկացած «Ալֆա» հատուկ խումբը պատրաստվում է կրակ բացել ոստիկանության շենքի մոտ: Տվյալ թերթի տվյալ համարը հակառուսական տրամադրվածություն արթնացնելու հերթական գործիքն է: Հակառուսական աճող լարվածության ընթացքում այդ բողոքի ցույցն ավելի հստակ տեսք կստանա:

Արդարության համար արժե ասել, որ Մոսկվան Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում, որը լիքն էր Հայաստանի համար բացասական սցենարների կանխատեսումով, պատասխանատվությունն իր ուսերից գցելու հատուկ ջանքեր չի էլ թափել: Ամեն ինչում և ամեն տեղ Պետքարտուղարության գործակալների մատը տեսնելն ու ցանկացած խնդրի լուծում արմատներում փնտրելու ցանկությունից խուսափելը առաջին հերթին ի վնաս Ռուսաստանյան շահերի է: Նույնիսկ Ղարաբաղյան հարցի հետ կապված Կրեմլի առաջարկած հնարավոր տարբերակներում էլ պարզություն չկար: «Լավրովյան ծրագիրը», առանց կասկածի, բազմիցս արդեն քննարկվել է, սակայն փոխանակ այդ ամենի վրա լույս սփռելու ու ամեն տեսակ ակնարկներին մեկընդմիշտ վերջ դնելու, Մոսկվան միայն «լռություն է պահանջում», ինչպես բոլորովին վերջերս հայտնեց ԱԳՆ աշխատակից՝ Մարիա Զախարովան: Բրիֆինգներից մեկի ժամանակ նա հայտնեց այն մասին, որ Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները լռություն են պահանջում:

Իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա, ամենայն հավանականությամբ, բանակցությունների սեղանին դրված կարգավորման հնարավոր տարբերակները սպառնում են նրա իշխանությանը: Ըստ ոչ պաշտոնական, սակայն ազդեցիկ աղբյուրների տեղեկությունների՝ տարածքների հանձնումը լրիվ իրատեսական առաջընթաց է, բայց երկրի նախագահի համար հինգ տարածքների հանձնումը իսկական քաղաքական ինքնասպանություն կդառնա: Բանակցություններն ընդհատելու և ինքնասպանությունից էլ փախչելու նպատակով՝ ժամանակ առ ժամանակ հնարավոր է իրականացնել որոշ «ճգնաժամային» իրավիճակներ, օրինակ՝ բարձրաստիճան ոստիկաններին պատանդ պահելը:

Պատրաստեց Աշոտ Սաֆարյանը