Բոլոր չորս հայերը, ովքեր օգոստոսի 8-ին զոհվել են Իստրինյան ջրամբարի երկնքում տեղի ունեցած ավիավթարում ՀՀ-ի քաղաքացիներ էին և մեկնել էին ջրամբար նշելու զոհվածներից Պարույր Մանուկյանի ծննդյան տարեդարձը:
Ինչպես հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից, Պարույր և Լարիսա Մանուկյանները ամուսիններ են, իսկ 8-ամյա Էրիկը և 10-ամյա Օֆելիա Գելչյաննները՝նրանց զարմիկները:
«Նրանց հետ էին նաև նրանց ընկերները և հարազատները, այսինքն զոհված երեխաների ծնողները: Նրանք հիդրոպլան են վարձակալել, մեր ունեցած տեղեկություններով 10.000 ռուբլով և իրենց հետ են վերցրել իրենց զարմիկներին: Մնացած հարազատները մնացել են ցամաքում, ներքևում»,-նշել են Tert.am-ին՝դեսպանատան մամուլի ծառայությունից:
Ինչպես մինչ այդ փոխանցել էր Dalma News -ը, օգոստոսի 8-ին Իստրինյան ջրամբարի երկնքում Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի մոտ բախվել են հիդրոինքնաթիռը և ուղղաթիռը: Cessna U-206F ինքնաթիռը՝ RA-67523 համարի ներքո, թռչել է Շևլինոյի հրապարակից: Աղբյուրի փոխանցմամբ, ինքնաթիռի օդաչուն էր Միխայիլ Երմոլինը, իսկ ինքնաթիռը պատկանում էր Դյաչոնկո Անատոլիի Վյաչեսլավին: Ինչպես նշել է գործակալության զրուցակիցը, Robinson ուղղաթիռը պատկանում էր Վանդիմ Գեննադիի Բուխտիյարովին՝1963թ.-ի ծնված, ով և գտնվում է ղեկին: Նա թռչել է Լեչիշևոյի հրապարակից և զգուշացրել է դիսպետչերներին՝տրամադրելով թռիքչի պլանը:
Մասնավոր անձին պատկանող RA 625- 23 համարով ինքնաթիռում եղել է չորս ուղևոր և մեկ օդաչուն: Նրանց թվում երկու անչափահասներ:
Օդաչուն՝ Միխայիլ Երմոլչև
Լարիսա Մամուկյան` 25 տարեկան
Պարույր Մանուկյան՝ 26 տարեկան
Էրիկ Գելչյան՝ 8 տարեկան
Օֆելիա Գելչյան՝ 10 տարեկան
Ուղղաթիռում, որը կառավարում էր փորձառու օդաչու, սպորտի վարպետ Վադիմ Գեննադիի Բախտիյարովից բացի օդաչուից, գտնվում էր երեք մարդ՝Օլգա Բագրովան, Ելիզավետա(ազգանունը պարզված չէ) և Մամեդ Ռեզաևը:
Քննարկվում է պատահարի մի քանի վարկած, այդ թվում հիդրոպլանի օդաչուի սխալը: Միջադեպի ականատեսների վկայությամբ, նա օդում իրեն բավականին ագրեսիվ է պահել: Սակայն չի բացառվում, որ պատահարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: Միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել՝Օդային տրանսպորտի կառավարման անվտանգության խախտման հոդվածով, որը երկու և ավելի կյանք է խլել: