Առաջին անգամ Հայաստան է գալիս ձմեռային գլխավոր հրաշագործը՝ Ձմեռ պապը։ Նրա հայրենիքն ու պաշտոնական նստավայրը Ռուսաստանի հյուսիսում է՝ Վոլոգդայի մարզում։ Այնտեղ ձևավորվել է իսկական «ձմեռպապյան» ենթակառուցվածք՝ արվարձանային կալվածք՝ այցելությունների բազմաթիվ օբյեկտներով և Ձմեռ պապի փոստով։

Այս հեքիաթային վայրից Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն) նախաձեռնությամբ նա հատուկ գալիս է Երևան՝ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Նորք-Մարաշի մանկատան երեխաներին այցելելու։ Ռուսական Հյուսիսի գլխավոր հրաշագործը փոքրիկ հիվանդներին նվերներ և տոնական տրամադրություն կպարգևի։

Երևանի բնակիչները կարող են դիմավորել Ձմեռ պապին դեկտեմբերի 20-ին մայրաքաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, որտեղ նա շրջելու է ժամը 17:00-ից։

Իսկ դեկտեմբերի 21-ին Ձմեռ պապը սկսելու է ճամփորդել երկրով մեկ՝ այցելելու է Գյումրի, Մեծամոր, Արմավիր, Էջմիածին։

Բաց մի թողեք հեքիաթային հանդիպումը: