Բաքու քաղաքի պետական ճանապարհային ոստիկանության վարչությունը խորհուրդ է տվել վարորդրներին երթևեկել այն արագությամբ, որը սահմանված է նշաններով ճանապարհային որոշ հատվածներում:
Այսինքն ոչ ավել, ոչ պակաս: Տուգանք կարող է սահմանվել ոչ միայն արագության սիրահարների համար, այլ նաև շատ դանդաղաշարժ վարորդների համար: Այդ մասին ԶԼՄ-ների հայտնել է պետական ճանապարհային ոստիկանության վարչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Ասադովը՝ ներկայացնելով այդ միջոցները, որոնք ձեռնարկվելու են ճանապարհներին վտանգավոր իրավիճակներ ստեղծող վարորդների նկատմամբ:
«Արագընթաց ճանապարհների վրա դանդաղ երթևեկությունը վթարային իրավիճակներն է ստեղծում ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար: Հենց դա է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը: Այդ կանոնի համաձայն, վարորդի նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվելու, որը կավելացնի միավորները և կզրի ձեզ բավականին շոշափելի գումարներից: Այս կապակցությամբ մենք դիմում ենք վարորդների խնդրանքով երթևեկել արագընթաց մայրուղիների այն հատվածներում, որոնս արագության չափորոշիչները համապատասխանում են ձեր նախընտրություններին»,-նշել է Ասադովը: