Կենտրոնացված վարկային ռեեստրի ծառայության տեղեկություններով Ադրբեջանում վերջին մեկ ամսվա ընթացքում բանկային վարկ վերցրած անձանց թիվը ավելացել է 21 758-ով և հասել է 2 միլիոն 456 517-ի:
Համեմատության համար նշենք՝ Ադրբեջանի բնակչությունը այս պահի դրությամբ կազմում է ավելի քան 9,5 միլիոն մարդ:
Ինչպես հայտնում է «Oxu.Az»-ը, նրանց մեծամասնությունը (2 միլիոն 423 077) ֆիզիկական անձ են, ավելի ճիշտ՝ սպառողներ, 11 049-ը՝իրավաբանական անձ, իսկ 22 391 ձեռնարկատիրության օբյեկտներ:
Դրա հետ մեկտեղ, վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է նաև թիվը երաշխավորող անձանց թիվը 12 390-ով և հասել է մեկ միլիոն 141 528-ի:
Ընդհանուր առմամբ, Կենտրոնացված վարկային ռեեստրի ծառայության տեղեկություններով, պարտքեր ունեցող անձանց թիվը 2010թ.-ից ավելացել է մեկ միլիոն 493 971-ով: