20 երկրներ համաձայնագիր են ստորագրել, որը սահմանափակում է նրանց գործունեությունը համացացնում և կիբերտարածությունը միայն խաղաղ նպատակներով օգտագործելու համար: Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի միջազգային տեղեկատվական անվտանգության փորձագետների խմբի զեկույցում, որտեղ մտնում են 20 երկրներ, այդ թվում ՌԴ-ը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսրայելը: Խումբը արդեն երրորդ անգամ է հավաքվում , սակայն միայն այժմ է նրանց հաջողվում հասնել այդպիսի պայմանավորվածության:

Զեկույցում, որն արդեն ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, պետությունները առաջին անգամ համաձայնվել են սահմանափակել իրենց գործողությունները կիբերտարածությունում: Ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ ՌԴ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք արդեն մի քանի տարի շարունակ խոսում են այդպիսի փաստաթղթի անհրաժեշտության մասին:Մասնավորապես, զեկույցում նշվում է կիբերհարձակումների անթույլատրելիության մասին ծայրահեղ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների վրա և սարքավորումներ մեջ այսպես կոչված էջանիշներ օգտագործել, որոնք թույլ են տալիս լրտեսել օգտատերերին:

Սակայն փաստաթղթում բոլոր միջոցները կրում են միայն խորհրդատվական բնույթ: Փաստաթղթի մեջ չեն մտել ԱՄՆ-ի առաջարկություոնը՝միջազգային իրավունքի նորմերը կիբերտարածություն տեղափոխելու շուրջ: Մի շարք երկրներ դեմ են հանդես եկել այդ առաջարկությանը դա բացատրելով նրանով, որ այդ քայլը կհանգեցնի կիբերտարածությունում ԱՄՆ-ի գերակայությանը: Չի ընդունվել նաև ԱՄՆ-ի առաջարկությունը փաստաթղթում ներառել ՄԱԿ-ի կանոնադրությանը 51-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կիբերհարձակումների ուժային միջոցներով պատասխանել:

Հետագայում զեկույցի տեքստը փոխանցվելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, կթարգմանվի կազմակերպության պաշտոնական լեզուներով և կհրապարակվի: