Հայաստանում վերջին ամիսը նշանավորվեց գործող իշխանության և ընդդիմության միջև հակամարտության նոր հոսանքով, ինչի համար խթան հանդիսացան իշխանությունների կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:
Բոլոր նրանց, ովքեր «տանկի մեջ են» և կտրվել են Հայաստանի ներկայիս իրականությունից, հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման ներկայիս համակարգի փոխարինումը, ըստ որի Հայաստանը կիսանախագահական համակարգից անցնում է խորհրդարանականի:
Սպասելի էր, որ այդ փասթը անտարբեր չթողեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասին և ակտիվիստներին, ովքեր լցված են անսասան վստահությամբ, որ Սահմանադրության նոր նախագիծը իշխանության վերարտադրման հասարակ փորձ է:
Մինչ ըդդիմությունը պայքարում էր հույզերի դեմ և մտորում, Սերժ Ազատիչը հարձակման անցավ՝ փոփոխությունները երկրի տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկելով: Հանդիպումները սկսեցին նախագահի նստավայրում օգոստոսի 26-ից և այս գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպեց «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ Դաշնակցության, «Օրինաց երկիր», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, Հայկական համազգային շարժում և Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայացուցիչների հետ:
«Ժառանգություն» կուսակցության խորհուրդը ժամանակ չվատնեց նախագահի հետ հանդիպելու վրա, բացատրելով, որ իրենց առաջարկները չընդունվեցին: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես «քաղաքավարիորեն» հրաժարվեցին նախագահի հրավերից:
Այն ժամանակ, երբ նախագահը թեման շահարկում էր այլոց կողմից, ընդդիմական «համախոհների տերարիումը» չէր ննջում և որոշեց, թե կոնկրետ ինչպես պետք է ընկերություն անել ՝ պարզ է, թե ում դեմ ՝ կազմավորելով միասնական «ՈՉ» նախաձեռնությունը: Շարժման ստեղծումը, իր տեսակի մեջ պատասխան է իշխանությունների քաղաքական խորհրդակցությունների նախաձեռնությանը:
Եվ այսպես՝ սեպտեմբերի 12-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, կոնֆերանս կազմակերպեց՝ հասարակական և քաղաքական կազմակերպություններ մասնակցությամբ, որտեղ որոշում կայացվեց համազգային ընդդիմություն ձևավորել նախատեսված սահմանադրական փոփոխությունների դեմ:
Կոնֆերանսի արդյունքում քաղաքակական և հասարակակն ուժերի միասնությամբ ստեղծվեց «ՈՉ» միությունը՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու համար:
Նախաձեռնության նպատակը, որի կազմում են «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը», «Հայազն» Ազգային կուսակցությունը, «Ազգային ինքնորոշում» միավորումը, «Հիմնադիր խորհրդարան» հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի քաղաքագետների միավորումը», «Արմատը», «Մարտի 1» կազմակերպությունը, «Ազատություն և դեմոկրատիան», «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, փոփոխությունների ընդունման խանգարումն էր՝ նախքան հանրաքվեն, որը պետք է կայանա աշնան վերջին: Պատրաստվում էին խանգարել նորաձև ճանապարհով՝ բողոքի ակցիաների միջոցով:
Բանավոր մարտերում իրենց ներդրումն ունեցան նաև ընդդիմության առավել վառ ներակայցուցիչներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը՝ համապատասխանաբար հանրապետության առաջին և երկրորդ նախագահները:
«Սահմանադարական փոփոխությունները Հայաստանում՝ սահմանադարական փոփոխություններ չեն, այլ բոլորովին նոր Սահմանադրություն, որը մի կողմ է թողնում հինը և այդպիսով խաթարում պետության հիմքերը»՝ այս մասին խոսեց ՀԱԿ առաջնորդ և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Կառավարության և Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նիստերից հետո՝ արկածախնդրություն անվանելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը: ՀԱԿ-ը միացավ «ՈՉ» ճամբարին, ըստ նրա՝ դա լուրջ նախաձեռնություն է:
«Ես նախ ուզում եմ նշել ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության փայլուն աշխատանքը՝ այս սահմանադրական արկածախնդրության դեմ պայքարում, հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջահանգիրյանի անվրդով պահվածը, ընդգծել նաև Ստեփան Դեմիրճյանի հստակ և ուժեղ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Առիթից օգտվելով՝ պետք է նշել, որ ՀԱԿ-ը ստեղծվել է 2007թ-ին, իմ նախընտրական քարոզարշավի ընթացքում և պետք է գնահատել Ստեփան Դեմիրճյանի և Հայաստանի ազգային կուսակցության դերը»՝ նշեց Տեր-Պետրոսյանը:
Հայաստանի երկրորդ նախագահը ոչ միայն չզիջեց, այլև գերազանցեց նախորդին խոսքերի և համեմատությունների ճոխությամբ: «Իմ տեսակետը չի փոխվել, ավելի կոնկրետ՝ չկա սահմանադրական փոփոխությունների ահրաժեշտություն, հատկապես այսքան հիմնավոր: Երկրի առջև դրված բոլոր խնդիրները հնարավոր է լուծել ներկայիս Սահամանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասելիքները: Խնդիրն արդեն կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի մեջ չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ զգալի վտանգներ է կրում դեպի միակուսակցական համակարգ անցնելու զգալի վտանգներ է կրում, նույնն է, թե քաղաքական մենաշնորհային իրականություն, լճացում: Սովետական Սահմանադրությունը գեղեցիկ բառեր շատ ուներ իր մեջ, սակայն ԽՄԿԿ կառվարման դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացրեց կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե ինչ եղավ ԽՍՀՄ պետության հետ արդյունքում՝ բոլորս գիտենք»՝ հայտնեց Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ Սահմանադրության նախագծի՝ մարդու իրավունքների և երկրի սոցիալական նպատակների մասին «ընդհանուր գեղեցիկ արտահայտությունները» «քողարկող» տեսք ունեն՝ Ազգային հավաքի ձևակերպման բոլորովին անընդունելի ձևչափը և խորհրդարանական կառավարման էությունը թաքցնելու համար:
«Մեր իրականույան մեջ, դա լինելու է մի կուսակցություն, որին են պատկանում վարչական և ֆինանսական ռեսուրսները: Եվ հաշվի առնելով, որ Հայաստանում ընդհանրապես չկա ներկուսակցական դեմոկրատիա՝ պատրոնաժային կառավրումը անխուսափելի չարիք կդառնա երկար տարիներ շարունակ, կլինի լճացման պատճառ և կվերածվի թերարժեք համակարգի ստեղծման գործիք: Ըստ էության՝ առաջադրված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է բնականոն»՝ ասաց նա:
«Ես իմ երկրին նման ապագա չեմ ցանկանում և միանշանակ դեմ եմ այդ փոփոխություններին: Կատարյալ, մեծ սխալ, որի հետևանքները կարող են Հայաստանի ապագայի համար շատ վտանգավոր լինել»:
Բայց ՀՀԿ-ում նույնպես վառ հռետորներ կան, նրանք էլ երեկ չեն ծնվել և անհրաժեշտության դեպքում կարողանում են տապալել՝ երկաթե լոգիկայով:
Հավանաբար անձամբ Արիստոտելից հռետորության դասեր ստացած՝ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կայծակնային արագության արձագանքեց, մեղադրելով Քոչարյանին ժամանակին իր իսկ ստեղծած «թերարժեք համակարգի» քննադատության մեջ:
«Քոչարյանի հարցազրույցը, պարզապես, գեղեցիկ մտքերի ու բառակապակցությունների ընդհանրություն էր և ոչ հիմնավորված քննադատություն: Այս ամենով հանդերձ՝ հարցազրույցը իր հենակետն ուներ՝ չի կարելի փոխել Սահմանադրությունը, որովհետև նորը կարող է դառնալ «թերարժեք համակարգի» ստեղծման գործիք: Հետաքրքիր է, թե ինչ խաղի պայմաններում և երբ է առաջացել այդ թերարժեք համակարգը: Ես հասկանում եմ երկրորդ նախագահի շարժառիթները՝ նա չի ցանկանում հրաժարվել իր իսկ ստեղծածից»՝ ահա այսպիսի «տուշեով» հանդես եկավ հանրապետական Շարմազանովը:
Մի խոսքով՝ քանի դեռ ընդդիմադիրները բողոքում են (փոքրաթիվ բողոքի ակցիաներ եղան Երևանում հոկտեմբերի 2-ին և 5-ին), քաղաքական գործիչները ցուցադրում են բանավոր խոսքի վարժաքների հրաշքները, հոկտեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանը ողջ հասարակության զարմացած հայացքների ներքո, ձայների մեծամասնությամբ՝ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Ներկա 121 պատգամավորներից 104-ը «կողմ» քվեարկեցին , «դեմ»՝ 10-ը ևս 3-ը՝ ձեռնպահ: Խորհրդարանական ուժերի քվեարկության ընդհանուր պատկերն այսպիսին է ՝ «կողմ» են քվեարկել ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ Դաշնակցության ներկայացուցիչները, «դեմ» և ձեռնպահ քվեարկողների մեջ էին «Օրինաց երկիր» կուսակցության անդամներից: «Դեմ» քվեարկեցին Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգություն» կուսակցությունը: +
Այսպես՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի հանրաքվեի: Հետևենք զարգացումներին: