Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը միացել է «Հիշեք հաղթանակը» հայրենասիրական պոեզիայի ակցիային, որը նախաձեռնել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը: Դիվանագիտական առաքելության ղեկավարը ընթերցեց խորհրդային շրջանի հայ մեծ բանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս Ավետիք Իսահակյանի «Մեծ հաղթանակի օրը» բանաստեղծությունը:
«Պատերազմի մասին և պատերազմի տարիներին գրված բանաստեղծությունները ոչ միայն մեր հոգևոր և մշակութային կյանքի կարևոր մասն են կազմում, այլ նաև հարգանքի տուրք են: Չէ՞ որ հենց բանաստեղծությունների մեջ է, որ զգում ենք կյանքի շունչը, մեզ մեծ հաղթանակ նվիրած մեր նախնիների սխրանքը: Ինձ համար զարմանալի չէ, որ այս ակցիան անցկացվում է հենց այստեղ` Հայաստանում, մի երկրում, որի ժողովուրդը Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ միասին անգնահատելի ներդրում է ունեցել մեր ընդհանուր հաղթանակում և մեծ զոհաբերությունների է գնացել հանուն այդ հաղթանակի», – ասաց դեսպան Կոպիրկինը Հայաստանում Ռուսաստանի դեսպանության` ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում:
Ակցիային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: