Հուլիսի 26-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ NOAH Fest փառատոնը, որի շրջանակներում տեղի ունեցավ մեծ համերգ՝ հայ և ռուս էստրադային թոփ աստղերի մասնակցությամբ:

Համերգին մասնակցում էին Black Star-ի արտիստներ Միշա Մարվինը, ARS-N-ը և Nazima-ն, ТНТ հեռուստաալիքի «Песни» շոուի եզրափակիչ մասնակից Ջեյ Մարը, երաժիշտ Իվան Վալեևը, հայաստանյան թոփ աստղեր Արամ Mp3-ն, Garik Papoyan & Sona Rubenyan ալտերնատիվ ֆոլք խումբը և NOAH Music առաջադեմ ստեղծագործական միության անդամները՝ ∞adim, Atrtem Dogma, Lila, Clay.

Համերգի գլխավոր հյուրն էր երաժշտական մրցանակների անվանակարգերում բազմիցս ներառված և խոշոր երաժշտական փառատոնների երկար սպասված հյուր, հիփ-հոփ երաժիշտ ST-ն: Բացի համերգից, փառատոնում տեղի ունեցավ նաև FC NOAH երիտասարդ ֆուտբոլային թիմի շնորհանդեսը, որի կազմում ընդգրկված են տաղանդավոր հայ և արտասահմանյան ֆուտբոլիստներ: Բացի այդ, ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու տոնական վիճակահանությանը:

Փառատոնը տևեց մի քանի ժամ և, հատկանշական է, որ մուտքն անվճար էր:

Dalma News-ի ֆոտոռեպորտաժում կարող եք մանրամասն տեսնել, թե ինչպես անցավ փառատոնը:

 

Լուսանկարները` Մարիանա Հակոբյանի