Հայաստանը պլանավորում է Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկել Պաշտպանության նախարարության մի խումբ մասնագետների` բաղկացած բժիշկներից, հումանիտար մասնագետներից ապաականապատման ոլորտում և նրանց անվտանգությունն ապահովող կազմ այս տարվա ընթացքում: Այդ մասին սեպտեմբերի սկզբին «Մեդիամաքս» հրատարակչությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Օրացույցային տարին մոտենում է իր ավարտին և ակնհայտ է, որ առաքելությունն ամեն դեպքում այս տարի կմնա անկատար: Ի՞նչ է տեղի ունենում: Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունների մի շարք հայտարարություններից հետո` Սիրիայի հայ համայնքին օգնության ձեռք մեկնելու մասին, ընդ որում ուշացած, մեռյալ լռություն է տիրում:

Հայաստանի սեպտեմբերյան մտադրությունները

Խոսակցությունները Հայաստանի մասնակցության մասին մարդասիրական առաքելությանը Սիրիայում սկսվել են դեռ 2017 թվականին: Սակայն առաջին անգամ, պետությունների ղեկավարների մակարդակում, հայ մասնագետներ Սիրիա ուղարկելու որոշման մասին բարձրաձայնվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Իսկ հետո ավելի շատ

Սեպտեմբերի 26-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, հայ վարչապետը բարձր և հստակ հայտարարեց այն մասին, որ թեպետ Հայաստանը ՄԱԿ-ի հովանավորությամբ ներքաշված է գործողությունների մեջ` ուղղված խաղաղության ապահովմանը աննախադեպ լայն աշխարհագրական մաշտաբներով` ԱՖղանստանից մինչև Լիբանան, Կոսովո, Մալի, այնուամենայնիվ նա ոչ միայն պատրաստ է, այլև կարող է ընդլայնել մարդասիրական օգնությունը… Սիրիային:

«Հայ համայնքի գոյությունը Սիրիայում գտնվում է էքզիստենցիալ վտանգի տակ շարունակվող ճգնաժամի պատճառով: Հայաստանը ձգտել է իր ներդրումն ունենալ մարդասիրական օգնություն ցուցաբերելու միջոցով: Մենք պատրաստ ենք ընդլայնել Հայաստանի մարդասիրական առաքելությունը, որն ուղղված է Սիրիայում մեր համայնքի կենսական կարիքների բավարարմանը: Որպես երկիր, որը վերապրել է ցեղասպանության սարսափը, մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ապահովել ժողովրդի անվտանգությունը, և մենք պատրաստ ենք անել ամեն հնարավոր բան նրանց պաշտպանության համար»,- նշել էր Փաշինյանը:

Խոսքի մեջ հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հաշտարարական առաքելությանը՝ Կոսովոյում և Աֆղանստանում, Հայաստանը մասնակցում է 2008 և 2010 թթ. համապատասխանաբար: Հայտնի է նաև, որ Կոսովոյում գտնվում են 40, իսկ Լիբանանում` 32 հայ զինծառայողներ, ևս 120-ը ծառայում են Աֆղանստանում:

Հետագայում ճեպընթացը Հայաստանի բարեգործական մտադրությունների բարձրաձայնման վերաբերյալ «Հալեպում հայ համայնքի պահպանության և Սիրիայի ամբողջ ժղովրդի` նորմալ կյանքին վերադառնալու» հարցի շուրջ փոխանցվեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Նա չզլացավ և զանգվածային լրատվական միջոցներին բազմաթիվ, սակայն միևնույն ժամանակ միատեսակ մեկնաբանություններ էր փոխանցում, որոնց հիմնական միտքը հանգում էր նրան, որ «միջազգային գործընկերների մոտ, այդ թվում նաև՝ Արևմուտքում, Հայաստանի որոշումը հասկանում են»:

Հարցի արժեքը

Բացենք Հայաստանի և Սիրիայի նպատակները: Այսպիսով, հիմնվելով Սահմանադրության, Մերձավոր Արևելքի վերաբերյալ ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերի, ինչպես նաև Հայաստանի և Սիրիայի պայմանագրային հարաբերությունների վրա, նախատեսված էր ՍԱՀ ուղարկել մասնագետների մի խումբ` պաշտպանության նախարարությունից թվով 100 մարդ, բաղկացած բժիշկներից (կանանցից), մարդասիրական մասնագետների ապաականապատման ոլորտում և նրանց անվտանգությունն ապահովող կազմ:

Սիրիա, Հալեպ

Ընդ որում, հայ մասնագետների խումբը պետք է իրականացներ բացառապես, ընդգծում ենք, բացառապես մարդասիրական խնդիրներ ռազմական գործողությունների տարածքներից դուրս, մասնավորապես Հալեպում: Դրված էր նաև առաջնային նպատակը (ելնելով ազգային շահերից). պաշտպանել և աջակցել հումանիտար ծանր ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայ համայնքին: Նշվում էր, որ մեր մասնագետների խումբը գործելու է Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ, սակայն միաժամանակ պետք է համաձայնեցներ իր գործողությունները ինչպես ռուսական կողմի, այնպես էլ տեղի իշխանությունների հետ: Ռուս գործընկերները պետք է աջակցություն ցուցաբերեին մեր մասնագետների փոխադրման և Սիրիայում տեղեկայման հարցում:

Թվում է, թե ամեն ինչ ծայրահեղ պարզ է: Կասկածներ են առաջանում մեկ այլ հարցում. արդյո՞ք Հայաստանի որոշումը հավանության արժանացավ Արևմուտքի կողմից, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս դա անդրադարձավ մեր հետագա գործողությունների վրա:

Վաշինգթոնի արձագանքը

Չնայած հայ իշխանությունների կողմից կրկնվող մանտրային «Արևմուտքում հասկանալու մասին», ակնհայտ էր նաև այն, որ բավականին կոշտ արձագանք կհետևի Սիրիայում քաղաքացիական պատերազմի գլխավոր սցենարիստների և բեմադրիչների կողմից, քանի որ, արտահայտվելով դիվանագիտորեն, Արևմուտքը ոչ միանշանակ վերաբերմունք ունի Սիրիայում Ռուսաստանի գործողությունների նկատմամբ: Հայաստանին այն հարցի հասցնելու գործառույթը, որ նրա մասնակցությունն այս հարցին ցանկալի չէ, ամենայն հավանականությամբ պետք է իրականացներ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, ով հոկտեմբերին երկիր կատարած իր այցի ժամանակ մատների վրա բացատրեց, որ «ԱՄՆ-ն ևս մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիային», սակայն մյուս բոլոր այսպես ասած ցանկացողներին «ընդլայնել մարդասիրական օգնությունը» հարկավոր է, առաջին հերթին սովորել տարբերել (!) «ռազմական աջակցությունը մարդասիրականից», իսկ երկրորդ հերթին, հարկավոր է պարզաբանել, որ «մարդասիրական առաքելությունը» չպետք է ծառայի «իշխանությունների կամ ահաբեկիչների աջակցմանը Սիրիայում»: Ամերիկացի «հովանոցը» ևս մեկ անգամ հասկացրեց, որ դա Հայաստանի խելքի գործը չէ, քանի որ «օրենքի առջև բոլորը հավասար են, սակայն որոշները ամեն դեպքում ավելի հավասար են»:

Այսպես: Բոլթոնի` Հայաստան կատարած այցից հետո հայ իշխանությունների խոսակցություններն այս թեմայով աստիճանաբար դադարեցին:

Լիբերալ մամուլի «40 երանգները» և Ռաֆայելի խաչը

Մի քանի խոսք հայ մամուլի արձագանքի մասին, որը ֆինանսավորվում է «միջազգային գործընկերների կողմից»: Ամեն անգամ, երբ հարց էր բարձրացվում Հայաստանի մասնակցության մասին Սիրիայում` պատերազմի հետևանքների լիկվիդացման գործում և ռուսական նախաձեռնությանը միանալու մասին, այն ընկնում էր հիստերիայի մեջ: Կատաղությամբ գրում էր «մսագործ» Ասադի և նրա ռուս հովանավորների մասին, պնդում էր, որ ցանկացած սցենարի դեպքում ո՛չ Սիրիան, ո՛չ էլ առավել ևս սիրիահայերը «այլևս ապագա չունեն այդ երկրում»:

Իսկապես տեղի սփյուռքը, որը երբեմն համարվում էր Մերձավոր Արևելքի առավել ծաղկող հայ համայնքներից մեկը և կազմում էր մոտ 110 հազար մարդ, գտնվում էր անհետացման եզրին: Սակայն, եթե Հայաստանում դեռևս կան մարդիկ, որոնք մինչ այժմ կարծում են, որ սիրիական կոնֆլիկտի տարիներին հայ համայնքը «չեզոք» դիրք էր պահում, ապա նրանք խորապես սխալվում են: Սիրիահայերը պայքարում էին ահաբեկիչների դեմ ՍԱՀ պետական զորքերի կազմում, այսպես ասած` ուս ուսի տված «մսագործ Ասադի» ռազմիկների հետ: Ի դեպ, հասարակական գործիչ Սերգեյ Բադյուկը իր ռեպորտաժներից մեկում՝ դեպքերի վայրից շատ դիպուկ շոշափեց նաև հայերին, ովքեր, հանգամանքների բերումով, նույնպես մասնակցել են ռազմական գործողություններին: «Բիզնես Օնլայն» հարցազրույցի մեջ Բադյուկը պատմեց իրեն ցնցած հանդիպման մասին Խանասերի մոտակայքում, երբ սիրիական բանակի և ԻԳԻԼ մարտիկների միջև թեժ պայքար էր ընթանում: Բայդուկը խաչ նկատեց սիրիական բանակի զենիթային հրետանու նշանառու-օպերատորի կրծքին: Պարզվեց, որ Ռաֆայելը ազգությամբ հայ է:

«Պարզվեց, որ նրանց գրեթե բոլոր նշանառու-օպերատորները և զինագործները հայ են: Հետո ես նկարահանումներ էի կատարում Հալեպի գործարաններից մեկում, որտեղ ականներ և ռազմանյութեր էին պատրաստվում կամավորների համար՝ գործարանի բոլոր աշխատակիցները հայ էին: Պատերազմի ժամանակ գործարանը, որտեղ նրանք աշխատում էին, շոշափման գծից հաշված մետրերի հեռավորության վրա էր: Կարո՞ղ եք պատկերացնել: Եվ գործարանի ամբողջ արտադրությունը հայերի ուսերին էր»,- պատմեց Բադյուկը:

Իսկ այս ամռանը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաման էր տվել անվանել Հալեպի ուսումնական հաստատություններից մեկը հայ զինվոր Գրիգոր Աշնակելյանի անունով… Կարծում ենք, սիրիահայերի հերոսությունների մասին մենք դեռ կիմանանք:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Սիրիան այլևս ապագա չունի: Հանրապետությունը աստիճանաբար դուրս է գալիս պատերազմից, և տնտեսական կյանքի վերականգնման առաջին նշանները նկատվում են խոշոր քաղաքներում` Դամասկոսում, Հալեպում և Լաթակիայում: Օրինակ, Սիրիայի արդյունաբերական մայրաքաղաք Հալեպում այսօրվա դրությամբ գործում է ավելի քան 500 ձեռնարկություններ՝ մոտ մեկ ու կես հազարից, որոնք գործում էին մինչպատերազմական շրջանում: Այս ակտիվացման հետ մեկտեղ, բազմաթիվ սիրիահայեր, որոնք Հայաստան էին եկել ընտանիքներով և արդեն հիմնվել այստեղ, գնում են այնտեղ… աշխատելու: Ահա այսպիսի պարադոքս:

Լավրովը առաջին քայլերի մասին

Այնուամենայնիվ, դեռևս շուտ է խաչ դնել այս ամբողջ պատմության մեջ: Այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է Սիրիայում մարդասիրական օգնություն կազմակերպել, օրերս հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Խաբար» ղազախական տեղեկատվական կենտրոնին՝ հարցազրույցի ժամանակ:

«Ինձ համար օբյեկտիվ փաստ է այն, որ որոշ մեր դաշնակիցներ, այդ թվում Ղազախստանը, Հայաստանը, մասնակցում են ինչպես հաշտարարական գործողություններին, որոնք հավանության արժանացած չեն ՄԱԿ-ի կողմից (օրինակ, Աֆղանստանում), այնպես էլ լիաֆորմատ հիմնական առաքելություններում (օրինակ, Կոսովոյում), սակայն ոչ մի կերպ չեն մասնակցել նախաձեռնություններին` Սիրիայում վիճակի կայունացման ուղղությամբ,- ասաց Լավրովը,

ՆԱՏՕ-ի գործողություններն են, իսկ Սիրիայում մենք պատրաստ կլինեինք կազմակերպել ՀԱՊԿ մարդասիրական առաքելությունը: Առաջին քայլերն այդ ուղղությամբ կատարվում են»: Այսինքն, ստացվում է, որ այս ուղղությամբ, այնուամենայնիվ աշխատանքներ տարվում են, քանի որ, ինչպես պնդում է Սերգեյ Լավրովը, և դրա հետ դժվար է չհամաձայնել, երբ ՀԱՊԿ-ը կկարողանա մարդասիրական խնդիրներ լուծել աշխարհի այլ մասերում, ապա «կազմակերպության և նրա յուրաքանչյուր անդամի ընդհանուր հեղինակությունը, համբավը միայն կշահեն»: Իսկ Հայաստանի շահը կրկնակի կլինի:

 

Աննա Բեգլարյան