Հարմարավետ, հանգիստ երևանյան բակերը: Հենց այստեղ կարելի է ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների կենցաղին: Այդպիսի բակերից գրեթե յուրաքանչյուրում առկա են տաղավարներ, որտեղ հավաքվում են տեղի ծերերը, պատմում են անհավատալի պատմություններ անցյալից, թղթախաղ են խաղում, շաշկի և շախմատ: Սակայն ամենասիրած խաղերից մեկը նարդին է:
Շեշ-բեշ, իքի-բիր, դու-բարա…Անգամ ես եմ հիշում այդ բառերը մանկությունից, երբ մեր տանը հյուրեր էին հավաքվում, քցում էին զառը և իմ համար դեռևս անհասկանալի բառեր արտասանում:
Մի քիչ հասունանալով, ես պնդել են, որպեսզի հայրս սովորեցնի ինձ այդ խաղը: Նարդին նաև հայտնի խաղ դարձավ նաև մեր միջավայրում՝ դեռևս դպրոցական տարիներից: Ամառային արձակուրդների ընթացքում մենք հավաքվում էին ընկերներից մեկի տանը և նարդի էինք խաղում, իսկ հաղթողցները ստանում էին 90-ականներին հայտնի մարս կամ սնիկերս:.
Նարդի. Ի՞նչ մենք գիտենք այդ խաղի մասին
Այդ հնագույն արևելյան խաղի հայրենիքը մինչև հիմա անհայտ է: Սակայն պատմական փաստեր կան, որ մարդիկ այդ խաղը խաղում են արդեն ավելի քան 5000 տարի: Այսպես, նարդի ամենահին խաղատախտակներից մեկը հայտնաբերվել է այսօրվա Իրանի տարածքում: Այն թվագրվում է մ. թ. ա մոտ 3000 թվականով: Այդ խաղի անալոգը հայտնաբերվել է նաև Թութանհամոն փարավոնի դամբարանում:
Իհարկե, հնագույն խաղատակները բայլ տեսք ունեին, մանսավորապես, դրանք պատրաստվուկ էին քարից, զառերը նույպես քարից էին պատրաստվում, օգտագործվում էին նաև կավային տարբերակները:
Չնայած իրենց արևելյան արմատներին, այդ խաղը շատ տարածված է աշխարհում և յուրաքանչյուր երկրում այն ունի իր անվանումները: Իսպանացիները այն ուղղակի անվանում են սեղանի խաղ՝ tablero, իտալացիները՝ tavola reale, ֆրանսիացիները՝ trictrac, անգլիացիները՝ backgammon: Հավելեմ, որ այսօրվա նարդիի կանոնները սահմանվել են 1743թ. -ին անգլիացի Էդմոնդ Խոյլի կողմից:
Ինչ վերաբերվում է հայերին, մեզ համար նարդին ոչ միայն խաղ է, այլ նաև կենսակերպ: Նարդի են խաղում ամենուր՝ տանը, հյուրընկալվելիս, այդ խաղը իրենց հետ են վերցնում անգամ պիկնիկներին: Նարդիները նաև կարող են լավ նվեր լինել այդ խաղը գնահատողների համար: Երևանի կենտրոնում անգամ կա նարդիի խաղացողի արձանը: Երկրորդ խաղացողի տեղը թափուր է՝ ցանկացած ոք կարող է նստել և լուսանկարվել:
Կարող է անհամեստ թվալ, սակայն հայերը միշտ էլ հնարամիտ ժողովուրդ են եղել և կանգ չեն առնել: Այսպես, մեր հայրենակից, Հայաստանից ինժեներ Ներսես Ներսիսյանը նոր խաղ է հորինել՝ նարդի երեքի համար: Եռանարդի՝ հայերերից թարգմանած նարդի երեքի համար, պատենտավորված են Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում՝ 1863 А2 համարի տակ: Խաղը հաստատվել է Հայաստանի նարդիի ֆեդերացիայի կողմից:
Dalma News-ի հետ զրույցում նորարության հեղինակը նշել է, որ եռանարդի ավելի երկարատև է և բարդ: Սակայն ավելի հետաքրքիր է, քան ավանդական նարդին, քանի որ այստեղ պետք է մտածել երեք մարդու փոխարեն: Խաղի կանոնները գրեթե չեն տարբերվում: Միայն նոր խաղում մի դաշտը ավելացել է: Սև ու սպիտակ խաղաքարերին ավելացել է կարմիր գույնի 15 խաղաքար:
«Կարելի է զուգահեռներ տանել նարդու և իրական կյանքի միջև: Կյանքում ձեր դիմաց նստած անձնավորությունը ոչ միշտ է հանդիսանում ձեր հակառակորդը: Շատ հաճախ հայտնվում է երրորդը, որը կարող է խառնել բոլոր քայլերը և օգտագործել իրավիճակը հօգուտ իրեն: Այդպես էլ եռախաղում՝ երկու մասնակիցներ կարող են միավորվել ընդդեմ երրորդի ոչնչացման, սակայն ելնելով իրավիճակից և խաղաքարտերից դաշնակիցը հեշտությամբ կարող է հակառակորդ դառնալ», -նշել է Ներսեսը:
Եռանարդերը աստիճանաբար տարածում են ստացում այդ խաղի գնահատողների մոտ: Ներսեսին արդեն հաջողվել է չորս ազգային մրցաշար անցկացնել: Նշեմ, որ այս տարի Երևանի մայրաքաղաքը խոստացել է Էրեբունի-Երևանին՝ Քաղաքի տոնի կապակցությամբ մրցաշար անցկացնել: Եռակոցմ նարդու տարածման համար Մոնտե-Կարլոյի օրինակով, որտեղ անցկացվում է ավանդական նարդու մրցաշարը, Ներսեսը առաջարկում է Հայստանում անցկացնել եռանարդու միջազգային մրցաշար:
Վերջին շրջանում հաճախ նկատում եմ, որ երիտասարդությունը հեռանում է նարդու ավանդական խաղից՝ նախընտրությունը տալով առնցանց տարբերակին: Իհարկե, մոբիլ ձևաչափը ավելի հարմար է և հասանելի բոլորին: Վերջին նյութերից մեկում ես նշել եմ, որ Հայաստանում զարգանում է IT-իայնպիսիի ոլորտ, ինչպիսի բջջային հավելվածներ են: Հայաստանի ծրագրավորողները կարող էին վերցնել Ներսեսի նորարությունը և եռանարդի ներկայացնել բջջային ձևափավո: Այսպես, միջազգային մրցաշարերի անցկացում, բջջային տարբերակի մշակումը կարող էր մեծ ներդրում ունենալ իսկապես հայկական ՝ եռանարդու տարածման համար: