Արդեն մի քանի տարի է Հայաստանի տոնական օրացույցի մեջ ամրապնդվել են տարբեր փառատոններ, այդ թվում նաև գինու: Սակայն երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար իսկական տոն են դարձել Գինու օրերը Երևանում, որոնք այս տանի անցկացվելու են մայիսի առաջին շաբաթ-կիրակի օրերին: Անցկացման վայրն էլ պատահական չէ ընտրված` Սարյանի փողոցը մայրաքաղաքի բնակիչները վերջին շրջանում կնքել են գինու փողոց անունով, քանի որ հենց այստեղ, կողք կողքի, կենտրոնացել են մայրաքաղաքային լավագույն հաստատությունները, որտեղ կարելի է բուրավետ գինի փորձել և շփվել ընկերների հետ:

Այդտեղ էլ, մի գավաթ գինու շուրջ, Dalma News-ը զրուցեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն և «Yerevan wine days»-ի կազմակերպիչ Նունե Մանուկյանի հետ, որն ընդգծեց, որ երևանյան օրերը փառատոն չեն, և ընդհանրապես, նա այդ անվանմանը վաղուց արդեն շատ զգուշորեն է վերաբերում:

– Այսօր ամեն ինչ փառատոն են անվանում, սակայն փառատոնը պետք է ունենա որոշակի ձևաչափ, որը պետք է պահպանել: «Արենի WINE» հիմնադրամն առանձին անցկացնում է Արենի փառատոն, այս տարի արդեն գինու փառատոնը կդառնա 10 տարեկան: Այս առթիվ շատ ուրախ եմ և կարծում եմ, որ եթե մենք համառ չլինեինք 10 տարի առաջ և չանցկացնեինք գինու փառատոն, ապա այսօր չէինք ունենա գինեգործության և զբոսաշրջության նման զարգացում:

– Ինչպե՞ս առաջացավ գաղափարը Երևանին ևս գինու տոն նվիրել:

– Իրականում մենք վաղուց էինք մտածում մայրաքաղաքում միջոցառում անցկացնելու մասին, և երկու տարի առաջ, Թաիրովի հայտնի տանը, որը գտնվում է Պուշկինի 4 հասցեում, մենք անցկացրեցինք գինու օր, որն ուղղված էր գինեգործների պահպանմանը: Հենց այդ ժամանակ մենք հասկացանք, որ Երևանն արդեն հասունացել է, Երևանը ծարավ է նման միջոցառման:

Երկար ժամանակ փնտրում էի այն փողոցը, որը պահպանել է հին Երևանի հոգին և հուշում է այն, որ մենք` հայերս, գինու ավանդույթներով ժողովուրդ ենք: Եվ այսօր Հայաստանը շուկա է դուրս գալիս նոր, որակյալ գինիներով, իսկ զբոսաշրջիկները, ովքեր ծանոթանում են տեղի գինու արտադրանքի հետ, ավելի ուշ այն փնտրում են իրենց երկրներում:

Այս բոլոր միջոցառումներն ուղղված են երկրի ճանաչելիությանը, քանի որ եթե սպառողն իր երկրում որևէ գինի է տեսնում, սակայն ոչինչ չգիտի արտադրող երկրի մասին, բնականաբար, նա չի գնի այդ գինին: Բայց, եթե նա եղել է մեր արևային երկրում, փորձել է մեր արտադրանքը, ապա հաստատ արդեն չի կարողանա անտարբեր անցնել դրա կողքով: Իրականում ուզում եմ ասել, որ մեր բոլոր նախագծերը, որոնք անում ենք, ամենամյա են, այլ ոչ թե րոպեական միտում ունեն: Մենք միշտ հաշվարկում և պլանավորում ենք ապագա 5 տարիների համար, տեսնում ենք, թե ինչպես ենք զարգանալու և ինչի կհասնենք հինգ տարի հետո: Եվ, երևի թե, դրա շնորհիվ է, որ մենք ունենք այն, ինչ ունենք:

Նունե Մանուկյան

Դուք ասացիք, որ յուրաքանչյուր միջոցառում փառատոն չէ: Նույնկերպ կարելի է վերաձևակերպել և ասել, որ ամեն գինի չէ, որ գինի է: Դեռևս մի քանի տարի առաջ, երբ չկար գինեգործության նման զարգացում, հայկական գինին հարգանք չէր վայելում: Համարվում էր, որակյալ գինի ուղարկում են արտահանման, այնպես որ մեր շուկայում շատ դժվար էր լավ գինի գտնել: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

– Իրավիճակն արմատապես փոխվել է, քանի որ շուկայում ի հայտ են եկել կազմակերպություններ, որոնք բարձրացրել են որակի մակարդակը: Այնուհետ ձևավորվեցին գինու փոքր կազմակերպություններ, որոնք սկսեցին գինիներ ստանալ բացառապես հայկական գինու տեսակներից, ինչը շատ կարևոր է: Քանի որ սովորեցնել սիրել գինին, որի համը շատերը չգիտեն, բավականին դժվար է: Բայց շատ ուրախ եմ, որ այսօր գոյություն ունեն բազմաթիվ կազմակերպություններ, որոնք չվախեցան անցնել այդ ճանապարհով, և նրանք քարոզում էին Արենիի էնդեմիկ տեսակը: Բացի այդ, մենք ունեն հիանալի հայկական սպիտակ գինիների տեսակներ: Պետք չէ մոռանալ, որ աշխարհը փոխվում է, փոխում է իր ճաշակը, անշուշտ, հոգնել է

Հին Աշխարհից՝ մարդիկ նոր համեր են փնտրում: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի ժողովուրդը սիրի գինին ոչ թե նրա համար, որ այն մոդայիկ է, այլ որովհետև հայկական գինիները իսկապես արժանի են սիրո և հարգանքի: Այո՛, որովհետև նորաձևությունը գալիս և գնում է, իսկ այն, ինչ դու սիրում ես, մնում է քեզ հետ: Եվ եթե դու գինի ես սիրում, ապա անկախ նորաձևությունից, դու միշտ կըմպես գինի այնպես, ինչպես անում են իտալացիները, ֆրանսիացիները, մեր հարևան վրացիները:

– Ի դիպ, ինչպիսի՞ն է այս առումով մեր մրցակցությունը վրացիների հետ:

– Ութ տարի առաջ մենք բաց թողեցինք լավ շուկա, երբ Ռուսաստանը արգելեց վրացական գինիների ներմուծումը: Մեծ հաշվով մենք բաց թողեցինք այդ հնարավորությունը, մինչդեռ կարող էին լցնել ռուսական շուկան հայկական գինեգործական արտադրանքով: Սակայն միաժամանակ, մենք այդ ժամանակ չունեինք այդ քանակությունը, որպեսզի զբաղեցնեինք այդ շուկան:

Վստահ եմ, որ Հայաստանը աշխատելու է բուտիկայի ոճով` արտադրելու է քիչ քանակությամբ գինիներ, որը շատ արագ է վաճառվում, և շատ հնարավոր է, որ հայկական գինին լինի միայն ռեստորաններում, իսկ խանութներում դրանք հնարավոր չի լինի գտնել: Թող լինի այդպես, ինչո՞ւ ոչ: Կարևորը, որպեսզի երկիրը ճանաչեն, որպես որակյալ գինու արտադրողի, իսկ այն, որ որակը շատ է փոխվել, անվիճելի փաստ է: Հնարավոր է, այս առումով ոչ պակաս դեր խաղացինք նաև մենք, որովհետև դեռևս տաս տարի առաջ խնդրում էի զբոսաշրջային գործակալություններին ինձ տրամադրել «wine-փաթեթներ», և միայն որոշները չուզենալով, համարձակություն հավաքեցին իրենց փաթեթների մեջ ներառել գինու համտեսում և գինետների այցելություններ: Մինչդեռ այսօրվա Հայաստանի զբոսաշրջային շուկան արդեն հնարավոր չէ պատկերացնել առանց գինու փառատոնների, գինետներ և գինու գործարաններ այցելությունների, և նույնիսկ առանց ընթրիքների գինետներում: Եվ եթե նման երկար քայլերով առաջ գնա նաև երկրի տնտեսությունը, ապա մի քանի տարի անց, կունենանք բավականին զարգացած երկիր:

– Ուրախալի է այն փաստը, որ Հայաստանն ընդլայնում է ավանդական շուկաների շրջանակները և նոր շուկաներ մտնում՝ նույն Չինաստանը, որտեղ մեր ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը:

– Ոչ միայն Չինաստանը, վերջերս ցուցահանդես է անցկացվել նաև Ճապոնիայում, որտեղ ներկայացվել են հայկական գինիներ: Օրերս Հայաստանը ներկայացվել է նաև Բուդապեշտում տեղի ունեցած Wine Turism կոնֆերանսի ժամանակ, որտեղ մենք խոսում էինք այն մասին, որ մեր երկիրը նույնպես կարող է ներկայացված լինել գինու զբոսաշրջության քարտեզի վրա:

– Կարծում եմ՝ սկիզբը շատ լավ է դրված, մենք ունենք փառատոններ, որոնց հատուկ մասնակցելու համար ժամանում են զբոսաշրջիկներ, Երևանում ունենք գինու փողոց իր անկրկնելի կոլորիտով:

– Նախկինում ունեինք խորավածային փողոց, այսօր արդեն գինու… Գիտեք, խորովածային փողոցը հիանալի վայր էր, և եթե հնարավոր լինել այն վերադարձնել և պահպանել, ապա այն լավ կետ կլիներ՝ զբոսաշրջային քարտեզի վրա: Սակայն, պետք է կարողանալ այն գեղեցիկ և ճիշտ փաթեթով մատուցել, ինչը, ցավոք, դեռևս չեն անում:

Տիկին Մանուկյան, ի՞նչ տվեց մեզ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն՝ նոր շուկաների ներթափանցման առումով: Խոսքը, մասնավորապես, Բելառուսի և Ղազախստանի մասին է, քանի որ Հայաստանը կար և մնացել է հայկական արտադրանքի արտահանման ավանդական շուկա:

– Ղազախստանում գինեգործության մշակույթը բոլորովին վերջերս է սկսել զարգանալ, սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այն մուսուլմանական երկիր է: Անցյալ տարի Ղազախստանում էի և հաճելիորեն զարմացա, թե որքան լավ է այնտեղ ներկայացված հայկական բրենդինգը: Այնտեղ դեռևս ներկայացված է միայն մեկ հայկական գինեգործական ընկերություն, որն ունի մեծ ռեսուրսներ: Սակայն միանշանակ է, որ որպես շուկա, Ղազախստանը շատ հետաքրքիր է և պետք է այն լրջորեն դիտարկել, բայց պետք է նաև հասկանալ, որ դրան անհրաժեշտ կլինի ուղղել շատ մեծ ջանքեր, քանի որ ղազախստանյան շուկան շատ մեծ է:

-Այսպիսով, ե՞րբ է մեզ սպասում Երևանում գինու օրերի կրկնությունը:

– Արդեն շատ շուտով՝ մայիսյան տոների ժամանակ: Գինու օրերը մենք անցկացնում են մայիսի առաջին ուրբաթ և շաբաթ օրերը` ամսի 4-5-ին, այնպես որ այդ օրերին սիրով սպասում ենք բոլորին նույն հասցեում՝ սկսած երեկոյան ժամը վեցից:

 

Լինա Մակարյան