Նախօրեին հայկական պատվիրակության Թբիլիսի կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադիշվիլիի և նրա հայ գործընկեր Գևորգ Կոստանյանի հանդիպումը:
«Արմենպրեսը»՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը հայտնում է, որ գլխավոր դատախազները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման, գործառույթների հստակեցման և արդյունավետության բարձրացման համար:
Մասնավորապես ընգծվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց փոխանակման և հանցագործությունների կանխարգելման կարևորությունը, ինչը վերջին շրջանում բավականին արդյունավետ իրականացվում է:
Կողմերը շեշետել են նաև մաքսային ոլորտում սերտ համագործակցությունը: Կոստանյանը նշել է, որ միջպետական համագործակցության առումով Վրաստանի գլխավոր դատախազությունը Հայաստանի վստահելի գործընկերն է՝ հանցագործության դեմ պայքարում:
Հանդիպմանը նաև նշվել է, որ անհրաժեշտություն կա երկու ստորագրագրել երկու կառույցների միջև համագործակցության հռչակագիր, որը թույլ կտա էլ ավելի խորացնել և հստակեցնել երկու երկրների համագործակցությունը: Հայաստանի գլխավոր դատախազությունը շնորհակալություն է հայտնել Բադիշվիլիին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար, իր վրացի գործընկերոջը հրավիրելով պատասխան այցով լինել Հայաստանում: