Հայաստանն ու Ռուսաստանը սկսում են առարկայական համագործակցություն ծավալել բժշկական նորամուծությունների, կրթության, դեղերի շուկայի ձևավորման և ծխելու դեմ պայքարի ոլորտներում: Այս թեմաները դարձան Երևանում անցկացվող թվով 3-րդ առողջապահական հայ-ռուսական համաժողովի քննարկման գլխավոր նյութը:

Համաժողովը մեկնարկվեց Երևանում սեպտեմբերի 26-ին: Հանդիպումների ընթացքում հայ և ռուս մասնագետները քննարկեցին առողջապահության ոլորտի խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները: Համաժողովի բացման օրը Ռուսաստանի առողջապահության նախարարին ընդունեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նախագահ Սարգսյանը ողջունեց հյուրին ու ընդգծեց արդեն ավանդույթ դարձած ավանդական համաժողովի կարևորությունը, որը, ըստ նրա, հիանալի հարթակ է հանդիսանում երկու երկրների առողջապահության պետական ու մասնավոր հաստատությունների համար՝ համագործակցության, ոլորտի արդիական հարցերի պրոֆեսիոնալ քննարկումների անցկացման և փորձի փոխանակման համար:

«Ժամանակակից աշխարհում այն մարտահրավերները, որոնց հետ բախվում է առողջապահության ոլորտը, ամենասուրերից են, և դրանք դուրս են գալիս առանձին երկրի առողջապահական համակարգի սահմաններից: Բարդ այս խնդիրները վերաբերվում են սոցիալ- տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումներն ու փորձի փոխանակումը միայն օգտակար կարող է լինել»,- ասաց Հայաստանի նախագահը:

Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են համագործակցություն զարգացնել բժշկական նորամուծությունների, կրթության, դեղերի շուկայի ձևավորման և ծխելու դեմ պայքարի ոլորտում, այս մասին հանդիպումներից հետո լրագրողներին հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Իսկ Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ֆորումի ժամանակ պատմեց, թե ինչ ուղղություններ են քննարկվելու սեսիաների ընթացքում:

«Առողջապահական համակարգի  քանակական ծանրաբեռնվածությունը մեծանում է, իսկ ժամանակակից մեթոդիկայի զարգացման հետ մեկտեղ բարձրանում է բուժօգնությունների գինը: Այս ամենը հանգեցնում է դժգոհությունների, պարադոքսալ արդյունքների: Փորձն ու ստացած դասերը, փորձագիտական մակարդակի մասնագետների մասնակցությունը գործընթացներին ու բարեփոխումների, որոնք անց են կացվելու երկրում, առաջընթացի հիմք կծառայեն»,- ասաց Ալթունյանը:

Ռուս նախարարի ժամանման ծրագիրն սկսվեց իր հայ կոլեգա Լևոն Ալթունյանի հետ համատեղ Երևանում Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն այցով: Այս տարի կլրանա կենտրոնի հիմնադրման 75-րդ տարելիցը:

«Մեր ծրագիրը բավական տարաբնույթ է, համագործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով, որոնք առաջնահերթ են առհասարակ առողջապահության, մեր ազգերի առողջական վիճակի պահպանման ու բարելավման համար: Առաջին հերթին դա առողջ կենսակերպի ձևավորումն է, ու մենք հիմա միավորում ենք մեր ջանքերն ու ներդաշնակում մեր երկրների օրենսդրությունները նրա համար, որպեսզի հաղթահարենք այնպիսի կործանարար վարքագծային մեխանիզմները, ինչպիսին է օրինակ՝ ծխելը»,- ասաց նախարարը՝ Երևանում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կատարած այցի ժամանակ:

Սկվորցովան պատմեց նաև համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղության մասին: Դա դեղամիջոցների և բժշկական սարքավորումների շուկայի ձևավորումն ու կարգավորումն է:

Вероника Скворцова в ходе визита в Гематологический центр им. Р.О. Еоляна
Вероника Скворцова в ходе визита в Гематологический центр им. Р.О. Еоляна

 

«Մեր երկրները համագործակցում են, այդ թվում նաև ԵԱՏՄ շրջանակներում, մենք արդեն միասին մշակել ենք նորմատիվային փաստաթղթերի մի մեծ փաթեթ՝ բաղկացած 21 փաստաթղթից, որը մեզ թույլ է տալիս քայլ առ քայլ անցնելու միասնական շուկայի ձևավորմանը ԵԱՏՄ տարածքում, որը կգործի ներդաշնակ ու կապահովի դեղերի և բժշկական սարքերի որակ և անվտանգություն»,- ասաց Վերոնիկա Սկվորցովան:

Նախարարը նաև նշեց արտակարգ իրավիճակների համատեղ կարգավորման լիովին անկախ ուղղության մասին: «Դրանք կարող են լինել բնական կամ տեխնիկական բնույթի: Մենք կոորդինացնելու ենք մեր գործողությունները՝ սկսած համատեղ տեղեկատվությունից, վերջացրած խմբակային, տակտիկական գործողություններով, նրա համար, որպեսզի նվազեցնենք ցանկացած տհաճ, անկանխատեսելի իրավիճակներից բխող կորուստները»,- հայտնեց ռուսական առողջապահության նախարարը:

Սկվորցովան նշեց, որ  ավանդական է համարվում նաև Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը՝ բժշկական կրթության և իննովացիոն զարգացումների ոլորտում: «Եթե խոսենք կրթության մասին, այժմ Ռուսաստանում կրթվում են Հայաստանի շուրջ 5 ու կես հազար ներկայացուցիչ, իսկ հենց բժշկական ուղղությամբ՝ շուրջ 400 մարդ: Մենք նախատեսում ենք միասին աշխատել կրթական ծրագրերի կատարելագործման, և անշուշտ իննովացիոն տեխնոլոգիաների զարգացման, նոր, բժշկական սարքերի, տեստային համակարգերի ուղղությամբ: Այս ամենը կքննարկվի Երևանյան ֆորումի ժամանակ»,- ասաց նախարարը:

Սկվորցովան պատմեց նաև համատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղության մասին: Դա դեղամիջոցների և բժշկական սարքավորումների շուկայի ձևավորումն ու կարգավորումն է:

«Համաձայնագիրը արդեն Ռուսաստանի կողմից ստորագրված ու հաստատված է: Հիմա այն ուսումնասիրելու է հայկական կողմը, և մենք համագործակցության հույս ունենք: Միջազգային համաձայնագրի շրջանակներում արտասահմանյան քաղաքացիները, ովքեր աշխատում են Ռուսաստանում, կարող են ստանալ անվճար բժշկական օգնություն»,- հայտարարեց Սկվորցովան, ավելացնելով, որ միգրանտները կարող են օգտվել այն նույն բժշկական ծառայություններից, ինչ որ Ռուսաստանի քաղաքացիները, մասնավորապես՝ շտապ ու անհետաձգելի անվճար բժշկական օգնությունից:

Ֆորումի ընթացքում ստորագրվել է «Հանրային առողջություն- 21» գիտական ամսագրի ստեղծման  մասին համատեղ որոշումը: Համաժողովի վերջում ընդունվեց հայ-ռուսական համատեղ հայտարարությունը: