Թուրքական Կարս նահանգի Սարիղամիշ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հատվածի վրա:
Ինչպես հայտնում է «Trend»-ը՝ հղում անելով «Anadolu» գործակալությանը, պայթյունը կազմակերպվել էր Քրդական բանվորական կուսակցության անդամների կողմից: Այս պահի դրությամբ խողովակաշարով գազի մատակարարումը դադարեցվել է:
Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որը անվանում են նաև Հարավկովկասյան, անհրաժեշտ է ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից արտահանումը իրականացնելու համար: Խողովակաշարը սկիզվ է առնում Բաքվի մերձակայքից, անցնում է Վրաստանի տարածքով և վերջանում է թուրքական Էրզրում քաղաքում, որտեղ գտնվում է գազի բաշխիչ խաբը: