Հին Թբիլիսին մինչև օրս պահպանել է իր անզուգական կոլորիտը: Որպեսզի հերթական անգամ ցույց տան Թբիլիսյան բազմազանության ողջ գեղեցկությունը, մայրաքաղաքի հազարավոր բակերից մեկում մեկ միասնականության մեջ էին ձուլվել վրացական, հայկական, ադրբեջանական ու հրեական երաժշտության հնչյունները: Այսպես, հուլիսի 8-ին Ջավախիշվիլի  N 37 տան բակում «Թբիլիսյան բակ» ծրագրի շրջանակներում հավաքվեցին տարբեր ազգերի ներկայացուցիչ- բնիկ թբիլիսցիներ:

Հերթական վատ եղանակի սպասումով՝ վերջին օրերին անձրև է տեղում գրեթե ամեն օր, խայտաբղետ անձրևանոցների դեկորացիների տակ պատսպարված հասարակությանը միջոցառման ժամանակ հրամցվեց մշակութային մի մեծ բազմազանություն: Երեկոն սկսվեց վրացական գործիքային «Բարակ» խմբի ու երգչուհի Էկի Մամալաձեի ելույթով:

19756857_267509393728767_788771019268297697_n

Մաղող անձրևի երեկոն…

Հայկական ազգային խումբը՝ «Քոչարի» ազգային պարով ելույթ ունեցավ ամպրոպի ու կայծակի տակ՝ ցողվելով մանրամաղ անձրևի շիթերով: Ժողովուրդն ասում է, որ միասնականություն խորհրդանշող «Քոչարին» ծնվել է Մեծ Հայքի Կարին նահանգում (Ներկայումս դա ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում քաղաքի շրջակայքն է):

19875630_1573640772708670_5075966196283553193_n

Բազմամշակութային այդ երեկոյի մասնակիցները դարձան նաև Թբիլիսիի Հրեական մշակութային տան «Շիրի» վոկալային խմբի մենակատարները: Ստուդիան ղեկավարում է Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլի Գրիգորյանը: Հանդիսատեսին հիացմունք պատճառեց հրեական հայտնի երգերից կազմված պոպուրին՝ եբրայերենով և «Հայարտուն» հայկական մշակութային կենտրոնի ներկայացուցչի՝ երգչուհի Աննա Բադալյանի հնչեղ ձայնը:

Մշակութային երեկոյի ընթացքում, Աննան, ազգային երաժշտական գործիքների նվագակցությամբ, կատարեց հայ հայտնի գուսան Աշոտի «Արի, սիրուն յար» երգը (1907-1989թթ.):

«Բազմաէթնիկ միջոցառումների կազմակերպումը կարևոր բան է: Մենք բոլորս՝ հայերս, ադրբեջանցիները, քրդերը, հրեաները, պետք է մեր ներդրումն ունենանք մեր քաղաք  Թբիլիսիի բազմազգ մշակույթի զարգացման մեջ»,-Dalma News-ի հետ զրույցի ընթացքում ասաց Աննա Բադալյանը:

Աննան ծնվել է Թբիլիսիում ու ասում է, որ աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ տարբեր կրոնների, ազգերի ներկայացուցիչները կկարողանային ապրել այնպիսի խաղաղության, համերաշխության ու ներդաշնակության մեջ, ինչպիսին այստեղ է: Աննան Վրաստանի հասարակական առաջին ալիքի հայալեզու ինֆորմացիոն «Լրաբեր» հաղորդման հաղորդավարն է:

Տնտեսական ծանր պայմանների պատճառով վերջին տարիներին Վրաստանը լքեցին ազգային փոքրամասնությունների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ բնիկ Թբիլիսցիներ: Մյուս կողմից՝ ըստ Աննայի թբիլիսյան բակային ավանդույթներին խանգարում է նաև շինարարական բումը:

19894846_1573626759376738_3590697246954686341_n

«Քաղաքը կորցնում է իր նախկին տեսքը, և բնիկ թբիլիսցիներն այս հարցում պետք է լինեն ավելի ակտիվ: Տարբեր մշակույթների ձուլումն արդյունքում կհանգեցնի պատմականորեն ձևավորված ավանդույթների հարության ու պահպանման խնդրին»,- գտնում է երգչուհին:

Թինան այս երկրում ադրբեջանական ազգային երգերի լավագույն կատարողներից է: Նա իրեն Վրաստանի դուստր է համարում ու գտնում, որ նման սեր, ինչպիսին այստեղ է, ուրիշ ոչ մի տեղ գտնել հնարավոր չէ:

 

«Այսօրվա երեկոն հրաշք էր, որը հերթական անգամ ցույց տվեց Վրաստանի ուժը: Արտասահմանում եղած հյուրախաղեր ժամանակ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես ապրում ոչ հարուստ այս երկրում ու չեմ շարունակում իմ մասնագիտական կարիերան Ադրբեջանում կամ Թուրքիայում: Սակայն բազմազգ Վրաստանն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է»,- Dalma News-ի հետ զրույցի ընթացքում ասաց Թինան:

Միջոցառման կազմակերպիչները, որոնց մեջ էր նաև Վրաստանի ակտիվության ուսումնասիրման կենտրոնը, լիահույս են, որ միջոցառումը կկրի պարբերական բնույթ ու կներգրավի էթնիկ փոքրամասնությունների նաև այլ ներկայացուցիչների, ովքեր Թբիլիսիի բնակիչներ են: Նրանք գտնում են, որ թբիլիսցիների շնորհիվ բետոնե կուբերի մեջ խեղդվող քաղաքը կրկին կկարողանա դառնալ զարմանահրաշ այն էներգետիկայի կրողը, որը դարեր շարունակ փառք է վայելել:

«Տարբեր ազգերի կողմից ստեղծված երաժշտությունը դառնում է թբիլիսյան երաժշտություն: Վրացական աշուղները (ազգային պոետ-երգիչներ) միշտ առանձնացել են ադրբեջանական ու պարսկական աշուղների կողքին: Եվ ավելի ցավալի է գիտակցելը, որ նման մարդիկ գնալով քչանում են: Ու դրա համար առաջինը պատասխանատվություն կրում են թբիլիսցիները»,- Dalma News-ի հետ զրույցի ընթացքում ասաց կոմպոզիտոր Միխայիլ Մդինարաձեն:

Նրա խոսքերով՝ Ջավախիշվիլի փողոցի վրա գտնվող այս բակն իր համար տարօրինակ գտածո էր: Համերգից հետո այստեղ նոր կյանք կսկսվի, իսկ երաժիշտներից ստացված էներգիան կմնա երկար:

Մի շարք մասնակիցների խոսքերով՝ վերջին տասնամյակում սա Թբիլիսիում կայացած ամենածանրակշիռ միջոցառումն էր: Կազմակերպիչները մեծ ջանքեր են ներդրել նրա համար, որպեսզի թբիլիսյան բակերին վերադարձնեն այն հրաշալի երաժշտությունը, որն այս քաղաքում հնչել է դեռևս հարյուրամյակներ առաջ:

Ամենահուզիչը երեկոյի եզրափակիչ հատվածն էր: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ նվագեցին միասին: Երաժիշտները առանց փորձի, հանպատրաստից հանդիսատեսի աչքի առաջ ստեղծեցին բազմազգ մի կատարում: Հրեա, ադրբեջանցի, հայ ու վրաց երաժիշտները երգեցին հարազատ լեզվով, իսկ հանդիսականները լսում էին ու չէին կարողանում զսպել արցունքները:

Թբիլիսյան բակերի պատմություններ…

Թբիլիսիում էր ապրում այն ժամանակ հին քաղաքի քարավանատներում (իջևանատուն) անցկացվող երաժշտական բոլոր մրցույթներում հաղթանակող Կարա Լուկա Բերիձեն: Այդ մրցույթներից մեկն էլ «ტუჩდაუდებელი სიმღერა» (առանց շրթունքների երգ)-ն էր: Մրցույթն իրենից ներկայացնում էր երգերի իմպրովիզ կատարում, որի տեքստը պետք է ստեղծվեր այնպես, որ նրա կատարման ժամանակ երաժշտի շրթունքները ոչ մի անգամ միմյանց չդիպչեին: Այդ մրցույթը հնում չափազանց հայտնի էր ոչ միայն Թբիլիսիում, այլ նաև բոլոր արևելյան երկրներում:

Հին Թբիլիսին այն ժամանակ հայտնի էր ոչ միայն ըմբշամարտերով, այլ նաև մրցույթներով: Իջևանատնային բակերում կանգ առած առևտրականներին հաճախ էին ուղեկցում երաժիշտներ, որոնք որպես կանոն հաճույքով իրենց ուժերը փորձում էին նման մրցույթներում: Առաջին տեղի դափնին այդ մրցույթներում 9 անգամ նվաճել է Կարա Լուկան, իսկ «Կարա» (սև) մականունը նրան տվել են իր խիտ ու սև հոնքերի համար:

«Նման մրցույթների ժամանակ բոլորովին կարևոր չէր, թե ով որտեղից է եկել կամ ով որտեղ է ապրում: Հաղթելու ձգտման մեջ բոլորը հավասար ու միասնական էին, ու մեծ ջանքերով էին պատրաստվում մրցույթին»,- միջոցառման ժամանակ այդ մասին մեզ հայտնեց հաղորդավարուհի Քեթևան Բաիաշվիլին:

Թբիլիսիում հայտնի են եղել նաև հայկական ու ադրբեջանական երաժշտական գործիքները՝ թառն ու սազը (լարային): Թառ նվագում էր նաև վրաց մշակութային գործիչ, 19-րդ դարի պոետ Գրիգոլ Օրբելիանին: Երաժշտական այս գործիքի մեծ հանրայնությունը հանգեցրեց նրան, որ թբիլիսյան արհեստանոցներում արհեստավորները սկսեցին գործիքի փոքրիկ նմուշներ պատրաստել, որպեսզի դրանց վրա նվագեն իրենց երեխաները: Արևելյան երաժշտության մեծ երկրպագու էր վրաց հասարակական գործիչ Իլյա Չավչավաձեն: Նա հատկապես սիրում էր «აქლემური» (ուղտի) երաժշտությունը: Քարավանի անցնելու ժամանակ հաճախ էր պատահում, որ ապրանքներով բեռնված ուղտը հոգնում ու պառկում էր: Նման դեպքերում, որպեսզի նրան ոտքի կանգնեցներ ու ստիպեր շարունակել ճանապարհը, քարավանավարը լարային երաժշտական գործիք էր նվագում, դրա համար էլ այդ երաժշտությունը ժամանակի ընթացքում անվանվեց «ուղտի երաժշտություն»:

«Այս երաժշտությունն ինձ Վրաստանի ճակատագիրն է հիշեցնում: Ես հավատում եմ, որ նա ծնկի իջած վիճակից մի օր անպայման ոտքի կկանգնի»,- ասաց Չավչավաձեն:

19983555_1573596352713112_3083647425380205903_o

Պատրաստեց Շորենա Պապաշվիլին

Լուսանկարները՝ CARC Ֆեյսբուքյան էջից