Երբ հունիսի 8-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց իր դժգոհությունն այն մասին, որ երկիր ժամանողներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են «չստիկներով», «անթրաշ վարորդները», կարծեցինք, որ այս հարցն էլ սովորականի պես անորոշ ժամկետով կհետաձգվի: Երկրում ավելի հրատապ բազմաթիվ հարցեր կան, ու մենք էլ արդեն ընտելացել ենք մեր վարչությունների անվրդով ծուլությանը, ովքեր ցուլի համառությամբ դիմակայում են ցանկացած փոփոխության՝ իրենց համար ընդունելի ապրելաոճով: Բարեբախտաբար այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ ընթացք ստացավ:
Մի փոքր նախաբան
Այսպես, հունիսի 8-ին վարչապետը, կառավարության հերթական նիստի ժամանակ հանձնարարեց խստացնել վերահսկողությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասնավոր տաքսիստների նկատմամբ: Նրա խոսքերով՝ զբոսաշրջիկների առաջին տպավորությունը Հայաստանից հենց նրանցից է սկսում, իսկ փոխադրման ոլորտի վիճակը անհանգստություն է առաջացնում:
«Ուսումնասիրելով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի-ծառայությունների մատուցման ներկայիս իրավիճակը, արձանագրում ենք, որ տաքսի-ծառայությունների որակը ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին: Խնդիրը բոլորդ շատ լավ գիտեք. Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղը ներկայացնելով՝ Մալաթիա-Սեբաստիան շրջանցելով… տարիֆների տարբեր կիրառում և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ եք, թե ինչպիսին պետք է լինի վարորդի տեսքը, ուղևորի հետ ինչպես պիտի իրեն պահի: Նշված իրավիճակը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով այն, որ այդ ծառայությունների սպառողը հանդիսանում են Հայաստանի համաքաղաքացիներն ու ժամանող զբոսաշրջիկները»,- ասաց Կարապետյանը:
Վարչապետը Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվության նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել տաքսու լիցենզիայի տրամադրմանը: Բացի դա, վարչությունը պետք է մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքներ իրականացնի այն տաքսիների հետ, որոնք ծառայություններ են մատուցում օդանավակայանում, քննարկի լիցենզավորվման ոլորտում օրինախախտումների կանխումը, ինչպես նաև դիտարկի Երևան- «Զվարթնոց» գործող երթուղայինների արդիականացման հնարավորությունը:
Վարչապետը հանձնարարեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին բացահայտել ու կանխարգելել փաստացի գործող առանց լիցենզիայի տաքսի-ծառայությունների իրավախախտումները՝ այդ հարցում լինելով բավական կոշտ: Գասպարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ այս խնդիրն արդեն մեկ տարի է, ինչ ակտուալ է, և այդ ուղղությամբ կատարվում են որոշակի աշխատանքներ: Սակայն քրեական անցյալով, ինչպես նաև թմրամոլ քաղաքացիներին լիցենզիա տրամադրելու խնդիրը դեռևս չի ստացվում լուծել:
Կարապետյանը նաև հանձնարարեց ստեղծել առանձին ավտոբուսային գիծ՝ Երևանից դեպի օդանավակայան, որպեսզի վերացվի քաղաք հասցնելու համար զբոսաշրջիկից 20-30 հազար վերցնելու սովորությունը: Վարչապետը հանձնարարեց այնպիսի մի այլընտրանք առաջարկել, որ ամեն ցանկացող իր գինը սահմանել չկարողանա, ինչպես նաև սահմանել համապատասխան կողմնորոշիչ գներ:
Տաքսիստներն ու Երևանյան լիճը՝ Սևանի փոխարեն
Ինչ կարելի է ասել, եթե ևրևանյան տաքսիստների մեծամասնությունն իրոք անխնամ վիճակում են գտնվում: Կան իհարկե անհատ կամ տաքսի ծառայությունների վարորդներ, ովքեր հետևում են իրենց, սակայն նրանք, ցավոք, քիչ են: Չսափրվածությանը, հոտերին ու «չստիկներին» գումարվում է նաև համապատասխան երաժշտությունը, որն անձամբ ես, խեղդելով մեջս ինտելեգենտությանը բնորոշ ավելորդ ամաչկոտությունը, խնդրում եմ անմիջապես անջատել:
Ու երբ բնության այդպիսի հրաշք օդանավակայանում հանդիպում է Հայաստան առաջին անգամ ժամանած մարդուն, դառնալով, ըստ էության, առաջին տպավորությունը, սա իսկապես ոչ մի տեղ չի տեղավորվում: Առավել ևս, երբ Սևանի փոխարեն նա միամիտ զբոսաշրջիկին Երևանյան լիճ է տանում, դա ոչ միայն ազնիվ չէ, այլ նաև կեղտոտ է: Թեպետ, մյուս կողմից էլ…
Մյուս կողմից էլ, եթե ասենք ես երբևէ մեկնեմ Բոլիվիա ու որոշեմ այցելել Տիտիկակա լիճ, ապա ինտերնետով այդ ջրավազանի գոնե 10-20 լուսանկար կդիտեմ՝ հենց Բոլիվիայի կողմից նկարված: Ու դժվար թե այդքանից հետո ինչ-որ մեկը ինձ Տիտիկակայի փոխարեն ինչ-որ ջրափոս հրամցնի: Իսկ եթե զբոսաշրջիկն այդքան միամիտ ու նույնիսկ հիմար է, որ ոչ միայն Սևանի մասին տեսանյութ չի նայել, այլ անգամ դրա նկարը չի տեսել, քանի որ ընդամենը մի թերակղզին այդ լիճն արդեն յուրահատուկ է դարձնում, ապա կարծում եմ, որ այստեղ մեղավորը զբոսաշրջիկն է: Իհարկե դա իսկական բարոյական սրիկա դարձած տաքսիստից պատասխանատվությունը չի հանում:
Ընդհանրապես, երբ քեզ գիշերվա կեսին փաստի առաջ է կանգնեցնում քաղաքում տաքսուց բացի այլ փոխադրամիջոցի բացակայությունը, ու դրա համար տաքսին մեծ գումարներ է ուզում, դա մի բան է, իսկ երբ դու քեզ դնում ես նախապես խաբվածի կարգավիճակում՝ պատրաստ զոհաբերության, դա այլ խնդիր է: Եվ այդ «չստիկներով անթրաշների» մեծ մասը շատ լավ հոգեբաններ են ու անսխալ կերպով զգում են զոհի հոտը:
Քառորդ դար ուշացած ավտոբուսը
Հունիսի 10-ին, վարչապետի հանձնարարությամբ, Հայաստանի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատու անձանց հետ հենց տեղում ստեղծված իրավիճակի լուծումն ու հնարավորությունները քննարկելու համար:
Մարտիրոսյանը օդանավակայանի ղեկավարության հետ քննարկեց օրինական տաքսիների գործունեության ապահովման գործընթացը, մի քանի ընկերությունների հետ պայմանագրերի կնքման հարցը, որը պետք է տեղի ունենա մոտ օրերս: Ընդ որում պարտադիր պայման է լինելու մեքենայի որակն ու վարորդի արտաքին տեսքը:
Բացի այդ, հիմա այն ընկերություններին, որոնք տաքսի- ծառայություններ են մատուցում օդանավակայանում, հանձնարարված է վերանայել սակագներն ու գովազդային բաններների քանակը, կարգավորել քարտային վճարումների ապահովումը: Մարտիրոսյանը նաև նշեց, որ տաքսու հետ զուգահեռ պետք է կազմակերպել ավտոբուսափոխադրումներ՝ Երևանից դեպի օդանավակայան ու հակառակը:
Եվ ահա, բոլորովին անսպասելի կերպով, վարչապետի խոսքերն արագ արձագանք ստացան: Արդեն հուլիսի 14-ին՝ առավոտյան ժամը 10:00 –ին, հանրապետության հրապարակից առաջին ավտոբուսն ուղևորվեց դեպի «Զվարթնոց»: Ծրագիրը դեռևս թռիչքային է, բայց սա չափազանց ուրախացրեց երևանցիներին, իսկ այդ գիծը, ի դեպ մեծ հույսերով, որ կշարունակի աշխատել մշտական հիմունքներով, իրական այլընտրանք է լինելու մենատիրությունից երես առած տաքսիստների կողքին:
Ուղևորության արժեքը մեծ չէ, ավտոբուսներն աշխատելու են շուրջօրյա՝ ուղևորվելով այնտեղ ժամը մեկ: Դա նշանակում է, որ ուղղու վրա լրիվ բավարար է երկու մեքենան՝ մեկը մեկնում է օդանավակայան, իսկ երկրորդն այնտեղից կենտրոն է վերադառնում: Եվս մեկ պահեստային ավտոբուս՝ տեխնիկական անսարքության դեպքում, այսինքն մեծ պարկ ստեղծելու կարիք չկա, ինչը ակնհայտ կերպով իջեցնում է ուղևորափոխադրման ինքնարժեքը:
Այստեղ հարկ է մի բանի մասին էլ խոսել. իսկ չէ՞ որ նման երթուղի կար՝ 107 համարի ներքո, որը մեկնում էր Թամանյանի արձանի մոտից: Քառորդ դար Երևանը զրկված էր այդ ուղղուց, մի՞թե դա էլ էր խորհրդային դարաշրջանի մնացուկ: Ինչևէ, ուրախացնում է նույնիսկ այն, որ թեկուզ 25 տարվա ուշացումով, իշխանություններն այնուամենայնիվ եկան այն եզրահանգմանը, որ խորհրդային ամեն ինչը չէր, որ վատն էր:
Դատելով մամուլի հրապարակումներից՝ իրենք՝ տաքսիստները, ավտոբուսային երթուղու նորամուծությունը միանշանակ չընդունեցին: Այսպես օրինակ, «Աէրոպորտ» տաքսի ծառայության աշխատակից- վարորդները զգացմունքային առումով բավական հանգիստ գնահատական տվեցին, հավաստիացնելով, որ իրենց հաճախորդները միևնույն է մնալու են, քանի որ մարդը 8 ճամպրուկով ֆիզիկապես ի վիճակի չէ ավտոբուս նստել, այսպես, թե այնպես, նա պետք է տաքսի նստի: Ու այստեղ իհարկե չբեկանվող ճշմարտություն կա:
Բոլորովին այլ կերպ արձագանքեցին նորամուծությանը անհատները, նրանք հավաստիացնում են, որ իրենց կողմից ուղևորափոխադրման սահմանված բարձր գները կախված են մասնավորապես հենց «Զվարթնոց» օդանավակայանի թանկությունից: Այստեղ միայն ջրի մի փոքր շիշն արժե 800 դրամ, սուրճը՝1000 դրամ, և այդպես շարունակ: Ու սնվելն էլ նրանց վրա շատ թանկ է նստում, դրա համար էլ այդպիսի գներ են:
Բայց հարազատներս, նման արգումենտները ոչ մի քննադատության չեն դիմանում: Նախևառաջ ջուր կարելի է վերցնել ոչ օդանավակայանում: Ամառը ջուրը տհաճ տա՞ք է դառնում: Դուք պետք է նախաճաշե՞ք, թե՞ ճաշեք: Բայց չէ՞ որ դուք սեփական մեքենա ունեք, նստեք, քշեք մինչև Փարաքար, դա կտևի ընդամենը 3 րոպե: Եվ ինչ-ինչ, բայց սննդի կետեր, որտեղ կարելի է մի բան ուտել ու սառը ջուր խմել, այդտեղ բավարար են, ընդ որում սովորական գներով, ոչ թե օդանավակայանի: Այնպես որ նման արդարացումներով քննարկումներ կարելի է կազմակերպել սեփական շենքերի մուտքերի առաջ գտնվող «բեսեդկաներում», թեպետ այդտեղ էլ նրանց նույն բանը կառաջարկեն, օդանավակայում էսկալոպ ու կարտոֆիլի ֆրի ուտելու փոխարեն կարող են մեկ կիլոմետր այն կողմ գտնվող սրճարանում ուտել շարուրմա կամ էլ թխվածք:
Ի դեպ, առանձին զրույցն այն մասին, որ «Զվարթնոցում» ամեն բան թանկ է, դա իրականություն է: Վերջին արտասահմանյան օդանավակայանը, որն այցելել է այս տողերի հեղինակը, Սանկտ-Պետերբուրգի «Պուլկովո»-ն է՝ մի երկու տարի առաջ ընդամենը: «Պուլկովո»-ի գներն իհարկե նույնպես տարբերվում են մարդաշատ տարածքում գտնվող «Пятерочка» -ի նույն ապրանքների գներից, բայց ոչ այնքան, որքան մեզ մոտ է: Լրիվ նորմալ գներ են, հաշվի առնելով այն, որ օդանավակայանում դու այնուամենայնիվ ավելի բարձր չես, քան ոչ թե նույնիսկ Նևսկու պողոտայի, այլ դրա ետևում ինչ-որ տեղ գտնվող սրճարանից: Ուզում ենք հույս հայտնել, որ այս հարցին նույնպես իշխանությունները մի օր կանդրադառնան:
Այնպես որ հաջողություն մաղթենք քաղաքի կենտրոնական հրապարակից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեկնող ավտոբուսներին: Մեր «օդային դարպասները» իհարկե Հիթրոու կամ Շերեմետևո չեն, այստեղ մեկ րոպեում 3-4 ինքնաթիռ վայրէջք չի կատարում ու չի թռչում, բայց չգիտես ինչու կարծում եմ, որ երթուղին շահավետ է լինելու: Սպիտակ վերնաշապիկ հագած վարորդ ունեցող մաքուր ու խնամված ավտոբուսը, որի ուղևորածախսը 10-12 անգամ ավելի քիչ է, քան կասկածելի տաքսունը, չի կարող ուղևորին չգրավել, բացառությամբ իհարկե 8 ճամպրուկ ունեցողներին:
Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը