Ադրբեջանցիները մեծ սեր են տածում ամեն «զիլ» երևույթների նկատմամբ, այդ թվում բջջային հեռախոսահամարների: Դրա ևս մեկ ապացույցը այն է, որ վերջերս սոցիալական կայքերից մեկում հայտնվել է հայելային հեռախոսահամարի վաճառքի մասին հայտարարությունը, որի գինը հասնում է 27000 մանաթի ($28 000):
(050) 966-66-66 համարը վաճառողը հավելել է, որ կարող է այդ համարը վարձավճարով տրամադրել՝ ամսեկան 300 մանաթով՝ այդ գնով Բաքվում գրեթե կենտրոնում կարելի է մեկ սենյականոց բնակարան վարձակալել:
Որպես կանոն, այդպիսիի համարներից Ադրբեջանում օգտնվում են գործարարները, քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաները և այլն:
Հնարավոր է, որ արդեն շուտով այդ համարը կգտնի իր գնորդին: Գոնա այն պատճառով, որ 27 հազարը գրեթե ոչինչ է 90.000 համեմատ՝ այդ գնով վերջերս վաճառվել էր (050) 555-55-55 հեռախոսահամարը: