Դրսևորած հերոսականության, ռազմի դաշտում խորհրդային զինվորների ու սպաների ցուցաբերած անզուգական քաջության ետնապատին թիկունքում անձնուրաց, պատմության մեջ իր անդյունավետությամբ աննախադեպ խորհրդային մարդկանց կյանքը մնում է ստվերում,- ասում է Գլոբալիզացիայի խնդիրների հետազոտության կենտրոնի ղեկավար, Ռուսական սոցիալական գիտությունների ակադեմիայի ակադեմիկ, վրաց հասարակա-քաղաքական գործիչ Ալեքսանդր Չաչիան՝ «Միասնականությամբ ձեռք բերված Մեծ հաղթանակը. Ճակատի քաջությունը թիկունքի կայունությունն է» թեմայով Աստանայում հաղթանակածների միջազգային ֆորումի ժամանակ հնչեցրած իր ելույթի ընթացքում:
«Առանց այդ հերոսական աշխատանքի հաղթանակ լինել չէր կարող… Ամենամեծ անակնկալը թե Հիտլերի, թե գերմանացի գեներալների, և թե ողջ աշխարհի համար այդ անակնկալը վճռական դեր խաղաց պատերազմի ելքի որոշման հարցում: Դա իր չափերով հսկայական, պատմության մեջ իր տեսակի մեջ եզակի արդյունաբերական ձեռնարկությունների, ինժեներա-տեխնիկական ու աշխատանքային անձնակազմի էվակուացիոն օպերացիան էր դեպի Ուրալ, Արևմտյան Սիբիր, Ղազախստան, Միջին Ասիա, և ռազմական գործարանների համակարգված ու անխափան աշխատանքը»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքերով՝ կա կարծիք, թե գործարանային սարքավորումները, հաստոցներն ու անձնակազմը տեղաբաշխվել են «հենց բաց դաշտում՝ բաց երկնքի տակ ու սկսել են արտադրել տանկեր ու ինքնաթիռներ»: Սակայն Չաչիան հերքում է դա, նշելով, որ դեռևս պատերազմից առաջ՝ 1939-1940թթ. նախապատրաստվել են շուրջ «2000 դաշտ՝ խոշոր արտադրությունների էվակուացիայի տեղաբաշխման համար, անց են կացվել գնացքների, էլեկտրահաղորդման գծեր, ստեղծվել են բնակելի շինություններ»: Խորհրդային միության ղեկավարությունը գիտեր, որ պատերազմը լինելու է երկար ու ծանր՝ տարածքային կորուստներով, ու նրանք դրան պատրաստ են եղել,- գտնում է փորձագետը:
«Հայրենական մեծ պատերազմի ելքը համոզիչ կերպով ցրեց եվրոպական քաղաքական ու ինտելեկտուալ շրջանակների միջոցով երկար տարիներ մեր ժողովուրդների մեջ տարածված, և ապա Գեբելսյան ռազմական գործակալության որդեգրած ու նացիստական պրոպագանդայի հիմքը կազմած չարակամ ու զրպարտիչ առասպելները ԽՍՀՄ-ի մասին»,- հայտարարեց Ալեքսանդր Չաչիան:
Ակադեմիկի խոսքերով՝ այդ պրոպագանդայի ձայները նույնիսկ այսօր են լսելի ոչ միայն արևմտյան երկրների տեղեկատվական դաշտում, այլ նաև որոշ ետխորհրդային երկրներում: Չաչիան իր ելույթում ասաց, որ այն ժամանակ Խորհրդային միության բնակիչներին ասում էին, թե իբր իրենք «վայրի ցեղեր են, հետամնաց, ծույլ ու արդյունավետ աշխատել չկարողացող ասիացիներ, որոնք ստեղծագործական աշխատանքի համար պիտանի չեն, ու չեն կարող դիմակայել գերմանական ռազմա-տեխնիկական հզորությանը, որը ստեղծված է բարձր որակավորում ունեցող եվրոպացի ինժեներների ու աշխատակիցների ինտելեկտով ու ջանքերով»:
«Բայց մի՞թե մեր խորհրդային ժողովուրդը չէր, որ աներևակայելի կարճ ժամկետում ստեղծեց ու զարգացրեց ռազմական տեխնիկայի բոլոր տեսակների արտադրությունը, որոնք իրենց որակով ու քանակով գերազանցեցին միասին վերցրած բոլոր եվրոպացիների ստեղծածին: Մի՞թե մեր խորհրդային ժողովուրդը չէր, որ ֆաշիստ զավթիչների կողմից դատարկված մեր երկրում, կորցնելով պատերազմում միլիոնավոր աշխատունակ երիտասարդների, ընդամենը 2.5 տարի անց կարողացավ ամբողջովին վերականգնել իր տնտեսությունը, իսկ 1949թ. դարձավ ատոմային գերտերություն»,- նշում է Չաչիան:
Նրա խոսքերով՝ միջազգային պատմությունը «ազգերի արդյունավետ ջանքերի» մեկ այլ նման օրինակ դեռ չի տեսել: Չաչիան նաև ավելացրեց, որ խորհրդային ժողովուրդների մասին խոսում էին, իբր նրանք, ի տարբերություն ազատամիտ եվրոպացիների, «իրենց բնույթով ստրկության հակված ոչ բանական մարդիկ են, որոնք դիմակայություն կազմակերպելուն ունակ չեն, ու հզոր արիական կամքով նրանց ենթարկեցնելը ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնի»:
«Եվ մի՞թե հիանալի զինված բազմահազարանոց բանակ ունեցող եվրոպական երկրները առանց որևէ դիմադրության իրենց երկրները չհանձնեցին զավթիչին ու իրենց տնտեսությունները չծառայեցրին ֆաշիստական Գերմանիային: Մի՞թե բազմաժողովուրդ խորհրդային ազգը չէր աշխարհի ամենաազատամիտը, ով անթիվ-անհամար զոհերի գնով պահեց իր պատիվը, ազատությունն ու անկախությունը»,- հնչեցնում է քաղաքագետը:
Հետո Չաչիան ասաց, որ խորհրդային ժողովուրդները ցրեցին արևմուտքի այն առասպելը, թե իբր ԽՍՀՄ-ում ունակ ռազմաղեկավարներ չկան, որ «երեկվա աշխատողներն ու գյուղացիները ի վիճակի չեն մրցակցել գերմանացի ռազմական հանճարների հետ, որոնց նախապապերը եղել են գեներալներ, մարշալներ ու ֆելդմարշալներ»: Բայց, ինչպես նշում է ակադեմիկը, ստացվեց այնպես, որ «բարձրագույն պրոֆեսիոնալիզմ ու իրազեկվածության» ցուցաբերեցին հենց խորհրդային բոլոր մակարդակների ռազմաղեկավարները՝ սկսած փառավոր գեներալ Պանֆիլովից մինչև բարձրագույն զորահրամանատար, գեներալիսսիմուս Ստալինը:
«Հիտլերականներն ասում էին, որ ոչ մի ԽՍՀՄ էլ չկա, որ խորհրդային ոչ մի ազգ էլ, որպես հանրություն, գոյություն չունի, որ ԽՍՀՄ-ը դա ազգերի մի բանտ է, և բավական է դրսից մի խթան, ու երկիրը կփլուզվի, և ազգերն էլ միմյանցից երես կթեքեն: Ավելին՝ Ղազախստանի, Միջին Ասիայի ու Կովկասի պետությունների ժողովուրդները կօգնեն իրենց սպանել ռուսներին: Բայց մի՞թե հենց Ղազախստանը, Միջին Ասիայի ու Անդրկովկասի պետությունները հարազատի պես չընդունեցին միլիոնավոր էվակուացված ռուսների, հիմնականում՝ կանանց ու երեխաներին՝ կիսելով նրանց հետ իրենց տունն ու իրենց հացը: Ահա այսպիսի հայրեր ու պապեր ենք ունեցել մենք՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ միահյուսված մեկ միասնական ժողովուրդի մեջ, որոնք այդ միասնականության ու միահյուսվածության շնորհիվ կարողացան ետ մղել միջազգային չարիքն ու փրկեցին մարդկությունը կործանումից»,- ընդգծեց Ալեքսանդր Չաչիան:
Այսօր կան ուժեր, որոնք շատ են ուզում, որ «այդ հերոսների սերունդները մոռացության մատնեն իրենց պապերի փառավոր գործը, հրաժարվեն նրանցից, մրոտեն պատվելի նախնիների անունն ու մերժեն հիշատակը»,- գտնում է քաղաքագետն ու ընդգծում, որ նման քաղաքականության իմաստը նրանում է, որ այդ բոլոր ազգերը սկսեն միմյանց հետ պատերազմել, ատել ու ոչնչացնել իրար:
«Սակայն մահացու այդ պայքարում հանուն մեր կյանքի ու ապագայի մեր հայրերի ու պապերի համատեղ թափած արյունը ճշմարտության, մեր ազգերի միջև սիրո ու եղբայրության կոչ է անում», – եզրափակեց Ալեքսանդր Չաչիան ու շնորհավորեց բոլոր հավաքվածներին՝ համընդհանուր մեծ հաղթանակի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ:
Նյութը պատրաստված է Dalma News–ի վրացական հրատարակչության կողմից